Պրոտոն (հրթիռ)
Պրոտոն (ԳՀՀՎ ինդեքս — 8К82), միանգամյա օգտագործման ծանր դասի կրող հրթիռ։ Օգտագործվում է ինչպես առևտրային, այնպես էլ Ռուսաստանի տիեզերական արձակումների համար։ Առաջին «Պրոտոն» հրթիռը արձակվել է 1965 թվականին։ Հրթիռի ժամանակակից տարբերակը դեռ օգտագործվում է՝ այսպիսով այն տիեզերական թռիչքների պատմության ընթացքում հանդիսանում է ամենահուսալի ծանր դասի կրող հրթիռը։ Հրթիռը նախագծվել և արտադրվում է Խռունիչևի անվան գիտա-արտադրական միավորման կողմից[2]։ Արձակումները կատարվում են Բայկոնուր տիեզերակայանից[3]։ Հրթիռի վրա օգտակար բեռի տեղադրումից հետո, այն երկաթուղով բերվում է արձակման հարթակ և բարձրացվում ուղղահայաց դիրքի արձակման համար[4][5]։
Պրոտոն Протон | |
---|---|
Протон | |
Տեսակ | կրող հրթիռ |
Նախագծող | Խռունիչևի ԳԱՄ |
Սկսել է օգտագործվել | 1965, հուլիսի 16 |
Արտադրող | Խռունիչևի ԳԱՄ |
Թողարկված միավորներ | >430 |
Հատի գին | 69 - 70 մլն․ ԱՄՆ դոլար[1] |
Հիմնական մոդել | 8К82 |
Փոփոխություններ | 8К82К, 8К82КМ |
Քաշ | 693,81 տ |
Երկարություն | 53 մ |
Տրամագիծ | 7,4 մ |
Շարժիչ | 6 հատ ՌԴ-275 |
Երկրի ցածր ուղեծիր հրթիռը կարող է հասցնել մոտ 22,8 տոննա օգտակար բեռ[6], իսկ գեո-հաստատուն ուղեծիր՝ մոտ 6,3 տոննա բեռ[7]։ Հրթիռի առևտրային կիրառումը կազմակերպում է «Միջազգային արձակման ծառայություններ» կազմակերպության կողմից[8]
2013 թվականին հայտարարվեց, որ հրթիռը նախատեսվում էր հանել օգտագործումից մինչև 2030 թվականը[9]։ 2018 թվականի հունիսին Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խնդիր դրեց դադարեցնել Պրոտոն հրթիռների արտադրությունը՝ կնքված պայմանագրերը կատարելուց հետո, այնուհետև օգտագործել բացառապես Անգարա կրող հրթիռներ[10][11]։ 2019 թվականի դեկտեմբերի 24-ին «Պրոտոն» կրող հրթիռի առաջին աստիճանի շարժիչների արտադրությունը դադարեցվեց[12]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Роскосмос выбрал потенциального производителя сверхтяжёлой ракеты». ТАСС. 2015 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ АО "Конструкторское Бюро Химавтоматики" [JSC "Chemical Automation Design Bureau" (Khrunichev State Research and Production Space Center Homepage)].
- ↑ «Site 92 in Baikonur Cosmodrome». russianspaceweb.com. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Proton Mission Planner's Guide». International Launch Services.
- ↑ «Proton Verticalization, Pad 39, Baikonur». flickr. 2005 թ․ սեպտեմբերի 5.
- ↑ Служебный модуль «Звезда» ['Zvezda' Service Module]. Khrunichev State Research and Production Space Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Clark, Stephen (2016 թ․ հունիսի 9). «Upgraded Proton booster adds satellite to Intelsat's fleet». Spaceflightnow.com.
- ↑ «Commercial Launch Heritage». International Launch Services.
- ↑ «Russian rocket development in the 2010s». Anatoly Zak.
- ↑ «Рогозин поставил задачу прекратить производство «Протонов»». «Известия». 2018 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Маргарита Костив (2018 թ․ հունիսի 22). «Дмитрий Рогозин: Россия откажется от устаревших экспериментов на МКС». «РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
- ↑ Berger, Eric (2018 թ․ հունիսի 25). «Russia's Proton rocket, which predates Apollo, will finally stop flying Technical problems, rise of SpaceX are contributing factors». arsTechica. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին. «...failures have followed in recent years. These problems, combined with the rapid rise of low-cost alternatives such as SpaceX's Falcon 9 rocket, have caused the number of Proton launches in a given year to dwindle from eight or so to just one or two.»
Արտաքին հղումներ
խմբագրել- Proton launches page on LyngSat
- Proton rocket specifications sheet
- Proton M Debuts With Successful Ekran Launch on April 7, 2001
- Proton 8K82K / Briz-M. Astronautix.
- FAS – Proton Launch Vehicle Արխիվացված 2016-06-02 Wayback Machine
- ILS Proton
- Proton launch schedules on Satlaunch Արխիվացված 2021-02-08 Wayback Machine
- Слабое звено – "Бриз-М"