Մարս-69, կամ Մ-69, կամ Մարս մոլորակների ուսումնասիրության համար նախատեսված երկու խորհրդային միջմոլորակային կայանների կառուցվածքի նշանակում[1][2][3]։

Մ-69 կայան

Մշակումն իրականացվել է Լավոչկինի միավորումում հիմնվելով «Լունա Ե-8» իջեցվող սարքի վրա, որը կիրառվել էր Լունա 15-24 առաքելություններում[4]։

Այս երկու առաքելությունները Մարսի ուղեծրակայանի առաջին փորձերն էին։ Սակայն երկու կայաններն էլ վթարվեցին արձակուների ժամանակ 1969 թվականի սկզբին[2]։

Մ-69 կայանների վթարներից հետո Լավոչկինի միավորումում շարունակվեց կայանների հենքի նախագծումը 1971 թվականին Մարսի վրա վայրէջք կատարելու համար։ Այս նախագիծը կոչվեց Մ-71[5], որը իր հերթին հանդիսացավ 4ՄՎ հենքի առաջին տարբերակը[4]։

Նախագծում և արձակում խմբագրել

1967 թվականի հոկտեմբերին Վեներա-4-ի հաջող վայրէջքից հետո Լավոչկինի միավորումը սկսեց աշխատել Մարսի մակերևույթին կայան իջեցնելու և մոլորակի ուղեծրակայանի նախագծի վրա։ Հնարավորություն ունենալով օգտագործել նոր Պրոտոն կրող հրթիռը իրական հնարավորություն ստեղծվեց շրջանցելու ՆԱՍԱ-ի պլանավորվող Մարիներ-6 և 7 կայաններին, 1969 թվականի Մարսի մեկնարկի պատուհանում։ Ստեղծվեց Մ-69 նախագիծը, որում կիրառվեց Ե-8 իջեցվող սարքը։ Հետագայում Իջեցվող սարքը չեղարկվեց, ժամանակի սղության պատճառով[2]։

Առաջին կայանը արձակվեց 1969 թվականի մարտի 27-ին՝ «Մարս-69Ա» (2Մ համար 521)[1]։ Չնայած կրող հրթիռի առաջին երկու աստիճանները հաջողությամբ աշխատեցին, երրորդ փուլը վթարվեց, և կայանը կործանվեց Ալթայի լեռներում[5]։

Երկրորդ և վերջին կայանը արձակվեց 1969 թվականի ապրիլի 2-ին՝ «Մարս-69Բ» (2Մ համար 522)[1]։ Արձակման ժամանակ կրող հրթիռի առաջին աստիճանից ծուխ երևաց[5], և մինչ հրթիռի դեպի արևմուտք թեքվելը այն վթարի ենթարկվեց տիեզերակայանում[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mars M69 #1, #2». Gunter's Space Page (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «M-69 Mars missions». www.russianspaceweb.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  3. «Mars M-69». astronautix.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 «First Pictures of the Surface of Venus». mentallandscape.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 Perminov, V.G. (1999). The Difficult Road to Mars. NASA. ISBN 0-16-058859-6.

Արտաքին հղումներ խմբագրել