Մարսել Կորդես

գերմանացի բարիտոն

Մարսել Կորդես (անգլ.՝ Marcel Cordes, ծննդյան անունը՝ Կուրտ Շումախեր, մարտի 11, 1920(1920-03-11)[1][2], Շտելցենբերգ, Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3] - նոյեմբերի 26, 1992(1992-11-26)[2], Angerberg, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա), գերմանացի բարիտոն, օպերային երգիչ։ Համարվում է 1950-1960-ական թվականների իտալական օպերայի գերմանացի առաջատար բարիտոն։ Հանդես է եկել Եվրոպայի խոշոր օպերային թատրոններում, կատարել ամբողջական օպերաների և հատվածների ձայնագրություններ, այդ թվում`1956 թվականին Կառլ Օրֆի «Die Kluge»-ի առաջին ամբողջական ձայնագրությունը։

Մարսել Կորդես
Ծնվել էմարտի 11, 1920(1920-03-11)[1][2]
Շտելցենբերգ, Կայզերսլաուտերն, Ռայնլանդ Պֆալց[3]
Երկիր Գերմանիա
Մահացել էնոյեմբերի 26, 1992(1992-11-26)[2] (72 տարեկան)
Angerberg, Կուֆշտայն, Տիրոլ, Ավստրիա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ

Կարիերա խմբագրել

Կուրտ Շումախերը ծնվել է Շտելցենբերգում[4]։ 16 տարեկանից սովորել է Կայզեսլաուտերնի կոնսերվատորիայում, 3 տարի հետո կրթաթոշակ ստանալուց հետո՝ Hochschule für Musik und Darstellende Kunst Mannheim (Երաշտության և կատարողական արվեստի համալսարան)[4]։ 1941 թվականին առաջին անգամ որպես տենոր հանդես է եկել Էգերի քաղաքային թատրոնում, Ռուջերո Լեոնկավալոյի Պայացներում կատարելով Կանիոյի դերը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1948-1950 թվականներին երգել է Կայզեսլաուտերնի Pfalztheater-ում։ Այնուհետև տեղափոխվել է Մանհայմի ազգային թատրոնում[4]։

Ֆրից Կրաուսի հետ ուսումնասիրել է բարիտոնային դերեր[4], 1951 թվականից հանդես է եկել Բադենի պետական թատրոնում, որտեղ նրան խորհուրդ են տվել օգտագործել գեղարվեստական անուն։ Որպես Մարսել Կորդես առաջին կատարումը եղել է Վագների Տանհոյզեր օպերայում։ Հետագայում հանդես է եկել գերմանալեզու օպերայի թատրոններում ու համերգասրահներում[4]։

1954 թվականից Կորդեսը եղել է Մյունխենի Բավարիայի պետական օպերայի անդամ, երգել է նաև Եվրոպայի մեծ բեմերում[4]։ 1956 թվականին արժանացել է բավարիական Kammersänger-ի։ 1957 թվականի դեկտեմբերին Ջուզեպպե Վերդիի Ֆալստաֆ օպերայում հանդես է եկել Ֆորդի դերում, իսկ Դիտրիխ Ֆիշեր-Դիսկաուն առաջին անգամ կատարել է գլխավոր դերերգը։ 1962-1964 թթ. մասնակցել է Բայրոյթի փառատոնին, հանդես եկել որպես Դոներ Հռենոսի ոսկին և որպես Գունթեր Աստվածների մայրամուտը օպերաներում[5]։

Կորդեսը հայտնի է իտալական օպերայում իր առաջատար բարիտոն դերերգերով, ինչպիսիք են՝

Բեմը թողել է ականջներից մեկի խլության պատճառով։ Ապրել է Տիրոլում, մահացել Անգերբերգ կոմունայում[4]։

Գրականություն խմբագրել

  • Jürgen Kesting : "Zwei deutsche Italiener" – Josef Metternich und Marcel Cordes. In: Die großen Sänger. Econ 1993.
  • Klaus Ulrich Spiegel: "Gebt eine Maske mir" – Marcel Cordes: Stimmphänomen, Meistersänger, Komödiant. HAfG 2009.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #12447800X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Kutsch, Karl J.; Riemens, Leo Riemens, eds. (1999). Cordes, Marcel. Großes Sängerlexikon (in German)
  5. 5,0 5,1 «"Marcel Cordes". Bayreuth Festival». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել