Մարսել Առլան
Մարսել Առլան (ֆր.՝ Marcel Arland, հուլիսի 5, 1899[1][2][3][…], Varennes-sur-Amance - հունվարի 12, 1986[1][2][3][…], Saint-Sauveur-sur-École), 20-րդ դարի ֆրանսիացի գրող, ակնարկագիր, գրաքննադատ, ժուռնալիստ, ով պաշտոնավարելով որպես Nouvelle Revue Française-ի գլխավոր խմբագիր՝ զգալի ազդեցություն է գործել ֆրանսիական արդի գրականության վրա։
Մարսել Առլան ֆր.՝ Marcel Arland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Varennes-sur-Amance |
Վախճանվել է | հունվարի 12, 1986[1][2][3][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Saint-Sauveur-sur-École |
Մասնագիտություն | գրող, ակնարկագիր, վիպասան, լրագրող, գրական քննադատ և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ուշագրավ աշխատանքներ | Q3204661? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[4] և comité de lecture des éditions Gallimard? |
Պարգևներ | |
Ամուսին | Janine Arland? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մարսելը երեք տարեկան է եղել, երբ կորցրել է իր ծնողներին; Այդ ծանր կորուստը խոր հետք է թողել նրա հետագա ճակատագրի և գրական ստեղծագործության վրա։ Իսկ գրական ձեռագրի ու ոճի ձևավորման գործում որոշակի դեր են խաղացել այսպես կոչված՝ բարոյախոսական ուղղությանը պատկանող այնպիսի գրողներ, ինչպես՝ Բլեզ Պասկալը, Ժան դը Լաբրյուերը, Ստենդալը...
Պատանեկան հասակում Մարսելը մեկնել է Փարիզ՝ ուսանելու Սորբոնի համալսարանում։ Այստեղ Ռենե Կրևելի ու Ռոժե Վիտրուի հետ հիմնադրել է Aventure դադաիստական լրագիրը։ Համարելով, որ գրչակից ընկերները չափազանցված մոլուցքով են ջատագովում դադաիստական գեղագիտությունը, առանձնացել է ու հիմնել Dés թերթոնը, սակայն ընդամենը երկու համար թողարկելուց հետո դադարեցրել է դրա հրատարակումը։ 1924 թվականին Nouvelle Revue française ամսագրում լույս է ընծայել գրքասեր հասարակության ուշադրությունը գրաված Un nouveau mal du siècle («Դարի նոր հիվանդությունը») հոդվածը, որտեղ սուր քննադատության է ենթարկել սյուրռեալիզմի գաղափարախոսությունը։
1929 թվականին L’Ordre դաստիարակչական վեպի համար Առլանին շնորհվել է հեղինակավոր Գոնկուրյան գրական մրցանակ, որը հնարավորություն է ընձեռել վերջ տալու մանկավարժական աշխատանքին և լիովին նվիրվելու գրական գործին՝ մշտական աշխատանքի անցնելով Ժան Պոլանի գլխավորած Nouvelle Revue française ամսագրի խմբագրությունում (հետագայում՝ 1968-1977 թվականներին դարձել է այդ պարբերականի գլխավոր խմբագիրը)։ Նրա գրախոսականները, քննադատական հոդվածները, ժամանակագրությունները, կազմած ու հրատարակած ժողովածուները՝ բովանդակալից, ուշագրավ առաջաբաններով՝ նշանակալի դեր են խաղացել մայրաքաղաք Փարիզի և ընդհանրապես ֆրանկոֆոն երկրների գրական կյանքում։ Առլանի հիշարժան երկերից է նաև 1952 թվականին լույս ընծայած La Consolation du voyageur («Ճամփորդի սփոփանքը») ինքնակենսագրական վեպը։
1960-ին նա արժանացել է Ազգային գրական մեծ մրցանակին (Grand Prix national des lettres)[5]] և Ֆրանսիական ակադեմիայի գրական մեծ մրցանակին[6]։ 1968-ին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։
ԵրկերԽմբագրել
- Terres étrangères (Gallimard, 1923)
- La route obscure (Gallimard-NRF, 1924)
- Étienne (Gallimard, 1924)
- Monique (Gallimard, 1926)
- Les Âmes en peine (Gallimard, 1927)
- Où le Coeur se partage (Gallimard 1929)
- L'Ordre (Gallimard, 1929)
- Edith (Gallimard-NRF, 1929)
- Une époque (Roberto A. Corrêa, 1930)
- Essais critiques (Gallimard-NRF, 1931)
- Antarès (Gallimard, 1932)
- Les Vivants (Gallimard, 1934)
- La Vigie (Gallimard, 1935)
- Les Plus Beaux de nos jours (Gallimard, 1937)
- Terre natale (Gallimard, 1938)
- La Grâce (Gallimard, 1941)
- Sur une terre menacée (Stock, Delamain & Boutelleau, 1941)
- Anthologie de la poésie française – Choix et commentaires par Marcel Arland (Stock, Delamain & Boutelleau, 1942)
- Zélie dans le désert (Gallimard, 1944)
- Le promeneur (Editions du Pavois, 1944)
- Il faut de tout pour faire un monde (Gallimard, 1947)
- Sidobre (Éditions de Minuit, 1949)
- La prose française – Anthologie, histoire et critique d'un art (Stock, Delamain & Boutelleau, 1951)
- Essais et nouveaux essais critiques (Gallimard, 1952)
- La Consolation du voyageur (Stock, Delamain & Boutelleau, 1952), dts. Der Trost der Reisenden։ Autobiographie
- La grâce d'écrire (Gallimard-NRF, 1955)
- A perdre haleine (Gallimard-NRF, 1960)
- Je vous écris … (Grasset, 1960; droits repris en 1968 par Gallimard-NRF)
- L'Eau et le feu (Gallimard, 1960)
- Je vous écris … La nuit et les sources (Grasset, 1963; droits repris en 1968 par Gallimard-NRF)
- Le Grand Pardon (Gallimard, 1965)
- Carnets de Gilbert (Gallimard-NRF, 1966)
- La musique des anges (Gallimard-NRF, 1967)
- Attendez l'aube (Gallimard, 1970)
- Avons-nous vécu ? (Gallimard-NRF, 1977)
- Ce fut ainsi (Gallimard-NRF, 1979)
- Lumière du soir (Gallimard-NRF, 1983)
ԳրականությունԽմբագրել
- Alvin Allan Eustis։ Marcel Arland, Benjamin Crémieux, Ramon Fernandez – trois critiques de la „Nouvelle revue française“. Nouvelles Éditions Debresse, Paris 1961.
- Jean Duvignaud։ Arland. Gallimard, Paris 1962.
- Alain Bosquet։ En compagnie de Marcel Arland. Gallimard, Paris 1973.
- Winfried Engler։ Lexikon der französischen Literatur (= Kröners Taschenausgabe. Band 388). 2., verbesserte und erweiterte Auflage. Kröner, Stuttgart 1984, ISBN 3-520-38802-2. [7]
- Flora Bauer։ Techniken der Schlussgestaltung in Marcel Arlands Kurzgeschichten. Masterarbeit. Universität Graz, Graz 2011. – Volltext online (PDF).
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Ֆրանսիական ակադեմիա (ֆր.) — 1635.
- ↑ https://www.revolvy.com/page/Grand-prix-national-des-Lettres%7Ctitolo = Grand prix national des Lettres|sito = revolvy.com|accesso = 11 gennaio 2020}}
- ↑ http://www.academie-francaise.fr/grand-prix-de-litterature%7Ctitolo(չաշխատող հղում) = Grand Prix de Littérature|sito = academie-francaise.fr|accesso = 9 gennaio 2020}}
- ↑ Arland gelte als hervorragender Stilist. In seiner Lakonie erinnere er manche Kritiker an Benjamin Constant. Arlands Leitthema sei das Bemühen des Menschen, Selbst und Welt in Einklang zu bringen, was sich vor allem in der Liebe als vergeblich erweise.
Արտաքին հղումներԽմբագրել
Մարսել Առլանի կենսագրությունը (en francés)
- Մարսել Առլանը Internet Movie Database-ում.
- Առլանի արխիվների ցանկը conservées à la bibliothèque littéraire Jacques Doucet.
- (Ֆրանսերեն) Կենսագրությունը Ֆրանսիական ակադեմիայի կայքում Archived 2010-12-13 at the Wayback Machine.
- (անգլերեն) Կենսագրությունը Encyclopedia Britannica-ում
- (Ֆրանսերեն) Կենսագրությունը Pagesperso-orange.fr-ում