Մարսելո Լուիս Էբրարդ Կասաուբոն (իսպ.՝ Marcelo Luis Ebrard Casaubón, հոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար 2018 թվականից։

Մարսելո Էբրարդ
 
Կուսակցություն՝ Ազգային շարժման կուսակցություն, Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցություն, Democratic Center Party of Mexico? և Ազգային վերածննդի շարժում
Կրթություն՝ Մեքսիկայի քոլեջ և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 10, 1959(1959-10-10)[1] (64 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն loss of citizenship
Ամուսին Mariagna Prats?, Francesca Ramos?[2] և Rosalinda Bueso?
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զբաղեցրել է դաշնային օկրուգում կառավարող ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը (1988-1993 թվականներ), նրա օրոք կուսակցությունը շահել է դաշնային օկրուգի բոլոր 40 ընտրատարածքները։ ԱԳ նախարար Մանուել Կամաչո Սոլիսի օգնականը 1993-1994 թվականներին։

1997-2000 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

Եղել է նաև ընդդիմության առաջնորդ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի խորհրդականը։ 2002 թվականից մինչև 2004 թվականի դեկտեմբերի 6-ը ծառայել է որպես դաշնային մայրաքաղաքի հասարակական անվտանգության նախարար (ոստիկանության պետ), մինչև Մեքսիկայի այն ժամանակվա նախագահ Վիսենտե Ֆոքսի կողմից պաշտոնանկ արվեց հակաթմրամիջոցային արշավում իր ենթակաների կողմից իշխանությունը գերազանցելու մեղադրանքների պատճառով։ 2004-2005 թվականներին զբաղեցրել է դաշնային մայրաքաղաքի շրջանի սոցիալական զարգացման հարցերով քարտուղարի պաշտոնը։

2006 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը՝ Մեխիկոյի քաղաքապետ։ 2012 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2014 թվականի փետրվարի 3-ը գլխավորել Է ՄԱԿ-ի բնակավայրերի հետ կապված ծրագիրը[3]։

Եղել է ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության (1977-1995), Ժողովրդավարական կենտրոնի կուսակցության (1999-2000), ժողովրդավարական հեղափոխության կուսակցության (2000-2015), քաղաքացիական շարժման (2015-2018) և ազգային վերածննդի շարժման (2018 թվականից) անդամ։

2018 թվականի համընդհանուր ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո Ա. Մ. Լոպես Օբրադորի գլխավորությամբ նշանակվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար[4]։

2011 թվականից ամուսնացած է Ռոզալինդա Բուեսոյի հետ (ծնվ. 1977), Հոնդուրասի նախկին դիվանագետ, ԱՄՆ-ում Հոնդուրասի դեսպան 2007-2010 թվականներին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել