Կորալյան ծով

(Վերահղված է Մարջանների ծովից)

Կորալյան ծով (անգլ.՝ Coral Sea), կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսում, որն ընկած է Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև։ Տոռեսի նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին։ Մակերևույթի մակերեսը 4 791 հազար կմ² է։ Առավելագույն խորությունը՝ 9 140 մ, միջին խորությունը՝ 2394 մ։ Մարջանների ծովում կան բազմաթիվ մարջանային խութեր և կղզիներ, այնպիսիք, ինչպիսին են՝ Ուիլիս, Տրեգերոս, Բամտոն, Չեստերֆիլդ։ Ամենահայտնիի խութերից մեկն է Մեծ սահմանային արգելախութը, որը ամենամեծ մարջանային խութն է աշխարհում։

Կորալյան ծով
Somewhere in the Coral Sea.jpg
Տեսակսահմանային ծով
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա[1], Flag of Papua New Guinea.svg Պապուա Նոր Գվինեա[1], Flag of the Solomon Islands.svg Սողոմոնյան կղզիներ[1], Flag of Vanuatu.svg Վանուատու[1] և Flag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[1]
Խորություն9175 մետր
Մակերես4 791 000 կմ²
Մասն էԽաղաղ օվկիանոս[1]
Ավազանի երկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
Լիճ հոսող գետBloomfield River?, Բարդեկին, Burnett River?, Fitzroy River?, Ross River?, Barron River?, Boyne River?, Calliope River?, Daintree River?, Endeavour River?, Richmond River?, Tweed River?, Annan River?, Black River?, Corindi River?, Crystal Creek?, Currumbin Creek?, Dalhousie Creek?, Don River?, Eli Creek?, Elliott River?, Evans River (New South Wales)?, Jeannie River?, Johnstone River?, Kolan River?, Lockhart River?, Maroochy River?, Mooloolah River?, Mulgrave River?, Néra?, Նուսա (գետ, թափվում է Կորալյան ծով), North Kennedy River?, Pascoe River?, Pioneer River?, Ross Creek?, Sandon River?, Stewart River?, Tallebudgera Creek?, Tontouta River?, Tully River?, Wanggoolba Creek?, Waterpark Creek? և Wooli Wooli River?
Քարտեզ
Քարտեզ
Coral Sea map.png

Հատակը խիստ կտրտված է։ Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջապտույտ, որի արևմտյան ծայրամասերից սկիզբ է առնում Արևելա-Ավստրալիական հոսանքը։ Ջրի միջին ջերմաստիճանը հարավում օգոստոսին 19 °C է, փետրվարին՝ 24 °C, հյուսիսում շուրջ տարին՝ 27 °C-28 °C, աղիությունը՝ 34,5-35,5°/00։ Կան շնաձկներ և թռչող ձկներ։

1969 թվականից ծովի տարածքը պատկանում է Ավստրալիային։

Ծովի կղզիները բնակեցված չեն, Ուիլիս կղզիների վրա տեղակայված է օդերևութաբանական կայան։

1942 թվականին այս ծովում է տեղի ունեցել ծովային ճակատամարտ ճապոնական և դաշնակից ուժերի միջև, որը թույլ չտվեց Ճապոնիային գրավել Պորտ Մորսբին։

Հիմնական նավահանգիստները՝ Քերնս (Ավստրալիա), Պորտ Մորսբին (Նոր Գվինեա), Նումեան (Նոր Կալեդոնիա

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 643