Մարմարա (կղզի)
Մարմարա (թուրք.՝ Marmara), ավելի վաղ Պրոկոնեսոս (հուն․՝ Προκόννησος), կղզի, որը գտնվում է Մարմարա ծովի արևմտյան հատվածում: Այն պատկանում է Թուրքիային և վարչականորեն մտնում է Բալըքեսիրի մարզի կազմի մեջ:
![]() | ||
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Բալըքեսիրի մարզ | |
Ջրատարածություն | Մարմարա ծով | |
Մակերես | 130 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 699 մ | |
![]() ![]() | ||
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Մարմարան համանուն ծովի մեծ կղզիներից մեկն է համարվում: Կղզու տարածքը կազմում է 130 կմ²: Ամենաբարձր կետը 699 մետր է՝ Քափը լեռը: Մարմարայի ափերը կտրտված են փոքր ծովախորշերով: Ռելիեֆը լեռնային է: Այն համարվում է Մարմարայի շրջանի Բալըքեսիրի մարզի կենտրոնը:
ՊատմությունԽմբագրել
Կղզին հայտնի է սպիտակ մարմարի հանքերով, որից էլ ստացել է իր անվանումը և՛ ծովը, և՛ կղզին[1]: Մարմարի հանքաքարի շահագործումը շարունակվում է ցայսօր: Անտիկ շրջանից մինչև Օսմանյան տիրապետության ի հայտ գալը կղզին կոչվում էր Պրոկոնեսոս (Προκόννησος): Այդ անվանումը մինչև հիմա էլ արդիական է ու գործածական Հունաստանում:
Կղզին գաղութացվել է հոնիական հույների կողմից դեռևս անտիկ շրջանում, գրեթե 3-րդ հազարամյակում՝ մեր թվարկությունից առաջ: Սկսած կայսր Կոնստանտինի տիրապետությունից, մեր թվարկության IV դարում, կղզին հռչակված էր որպես հանգստավայր բյուզանդացի արիստոկրատների համար: Հուստինիանոսի տիրապետության ժամանակահատվածում այստեղ կառուցվում է կայսերական պալատ: Ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կղզու բնակչությունը բացառապես հույներից էր բաղկացած: Հավարտ պատերազմի Լոզանի պայմանագրով, 1923 թվականին տեղի ունեցավ բնակիչների փախանակություն Հունաստանի և Թուրքիայի միջև: Արդյունքում բոլոր հույները տեղափոխվեցին Հունաստան և աշխարհի շատ երկրներ՝ Գերմանիա, Կանադա, ԱՄՆ:
1935 թվականի հունվարի 4-ին, տեղական ժամանակով 16:41:29-ին այստեղ տեղի ունեցավ երկրաշարժ[2]:
1942 թվականին կղզու ափամերձ գոտում խորտակվեց SS Kurtuluş նավը:
ՏրանսպորտԽմբագրել
Դեպի կղզի կարելի է հասնել Ստամբուլից նավով կամ լաստանավով: Իսկ Թեքիրդաղից և կարելի է այստեղ հասնել մոտորանավակով:
ՄշակույթԽմբագրել
Մարմարա քաղաքում, որը գտնվում է կղզու տարածքում, կա այսպես կոչված՝ թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ ցուցադրվում են Հին Հռոմի և Բյուզանդիայի ժամանակաշրջանի ցուցանմուշներ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Marmaron, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Perseus
- ↑ «Erdek-Marmara Adaları Depremi 04 Ocak 1935» (Turkish)։ İBB AKOM։ Վերցված է 2010-11-08
Արտաքին հղումներԽմբագրել
- Papers Archived 2012-10-21 at the Wayback Machine. presented to the II. National Symposium on the Aegean Islands, 2–3 July 2004, Gökçeada, Çanakkale
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարմարա (կղզի) կատեգորիայում։ |