Գրանիկոս

գետ Թուրքիայում

Գրանիկոս (թուրքերեն՝ Biga Çayı, Բիգաչայ, հին հունարեն՝ Γρᾱνῑκός), գետ Թուրքիայում։ Գետը սկսվում է Իդա լեռան լանջից։ Գետի երկարությունը կազմում է 80 կմ։ Թափվում է Մարմարա ծով։ Գետի ջրի քանակը խիստ փոփոխվում է եղանակային պայմանների հետ կապված։ Գետը վարարում է ձմռանը, ջրառատ է հատկապես նոյեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Գետի ջրի մակարդակի ամենաքիչ ծավալը դիտվում է ամռանը՝ օգոստոսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Գրանիկոս
Granicus River.jpg
Բնութագիր
Երկարություն80 կմ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումMount Ida?
Գետաբերանի տեղակայումՄարմարա ծով
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ԵրկրամասՉանաքքալեի մարզ

Տեղը պատմության մեջԽմբագրել

Մ.թ.ա. 334 թվականին Ալեքսանդր Մեծի մակեդոնական և պարսկական զորքերի միջև ճակատամարտ է տեղի ունեցել Գրանիկոս գետի ափին (Գրանիկոսի ճակատամարտ)[1]։

ԱնվանումըԽմբագրել

Ժամանակակից թուրքականը անումը Բիգչայ է (Biga Çayı) կապված Բիգա[2] քաղաքի անվան հետ, որը գտնվում է Գրանիկոսի ափին։ Çay թուրքերեն նշանակում է «գետ»։ Իր հերթին «Բիգա» բառը առաջացել է քաղաքի հունական անվան ձևից Πηγαί < πηγή, որը նշանակում է «ջրային հոսք»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ВТ-ВЭС|Граник
  2. George Sotiriadis: An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

ԳրականությունԽմբագրել