Մարկ Էնտոնի Վիդուկա (անգլ.՝ Mark Anthony Viduka, հոկտեմբերի 9, 1975(1975-10-09)[1][2][3], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ 2006 թվականի աշխարհի առաջնությանը նա եղել է Ավստրալիայի հավաքականի ավագը։

Մարկ Վիդուկա
անգլ.՝ Mark Viduka
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարկ Էնտոնի Վիդուկա
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Մականուն Վիդիկ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1975 (49 տարեկան)
Ծննդավայր Մելբուրն, Ավստրալիա
Հասակ 188 սմ
Քաշ 92 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1992-1993 Ավստրալիա ԱՍԻ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993—1995 Ավստրալիա Մելբուրն Նայթս 48 (40)
1995—1998 Խորվաթիա Խորվաթիա Զագրեբ 84 (40)
1998—2000 Շոտլանդիա Սելտիկ 37 (30)
2000—2004 Անգլիա Լիդս Յունայթեդ 130 (59)
2004—2007 Անգլիա Միդլսբրո 72 (26)
2007—2009 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 38 (7)
1993—2009 Ընդհանուր 409 (202)
Ազգային հավաքական
1993—1995 Ավստրալիա Ավստրալիա (Մ-20) 20 (37)
1994—1996 Ավստրալիա Ավստրալիա (Մ-23) 18 (17)
1994—2007 Ավստրալիա Ավստրալիա 43 (11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 14, 2009:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 22, 2007

Ակումբային կարիերա

խմբագրել

Մելբուրն Նայթս

խմբագրել

1993 թվականին Վիդուկան Մելբուրն Նայթս ակումբի կազմում սկսեց իր մասնագիտական կարիերա։ Նայթսի կազմում նա դարձավ Ֆուտբոլի Ազգային Լիգայի լավագույն ռմբարկու և երկու անգամ՝ 1993-1994 և 1994-1995 մրցաշրջաններում որպես ՖԱԼ լավագույն ֆուտբոլիստ՝ պարգևատրվեց Ջոնի Ուորենի մեդալով[4]։ Մելբուրն Նայթսի կազմում 1994-1995 մրցաշրջանի ընթացքում Վիդուկան նվաճեց ՖԱԼ գավաթը։

Դինամո Զագրեբ

խմբագրել

1995 թվականին, Վիդուկան տեղափոխվեց Խորվաթիա՝ խաղալու Խորվաթիա Զագրեբ ակումբում։ Նայթսի տնային մարզադաշտի տրիբունան ի պատիվ նրա՝ կոչվեց «Մարկ Վիդուկայի տրիբունա»։

Ակումբի հետ անցկացրեց 3,5 տարի, 1996-1998 թվականների ընթացքում օգնելով նրան նվաճել երեք Ոսկե Դուբլ։

Սելտիկ

խմբագրել

Սելտիկը Վիդուկային գնեց 1998 թվականի դեկտեմբերին՝ 3,5 միլիոն եվրոյի դիմաց։ 1999 թվականի փետրվարի 27-ին նա իր նորամուտը նշեց ակումբի հիմնական կազմում՝ խաղալով Դանդի Յունայթեդի դեմ[5], իսկ առաջին գոլը խփեց 1999 թվականի մարտի 8-ին, Շոտլանդիայի գավաթի խաղարկությունում, Մորտոն ակումբի դեմ խաղում[6]։ 1999-2000 մրցաշրջանում Սելտիկ Պարկում խփած 27 գոլերից հետո նա դարձավ Շոտլանդիայի Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Լիդս Յունայթեդ

խմբագրել

Լիդս Յունայթեդի գլխավոր մարզիչ Դավիդ Օ'Լիրին Վիդուկայի հետ պայմանագիր կնքեց 2000-2001 մրցաշրջանում՝ 6 միլիոն եվրոյի դիմաց։ Իր առաջին մրցաշրջանում Վիդուկան խփեց 22 գոլ, այդ թվում՝ Լիվերպուլի դեմ խաղում գրանցած պոկերը (3-4)։

2002-2003 մրցաշրջանում Վիդուկան նորից խփեց 22 գոլ, այդ թվում Չարլթոն Ատլետիկի (6-1) և Արսենալի (3-2) դեմ խաղերում գրանցած հեթ-թրիկները[7]։

2004 թվականի ամռանը Լիդսի ֆինանսական վիճակով պայմանավորված՝ նա վաճառվեց Միդլսբրոյին։

Միդլսբրո

խմբագրել

Միդլսբրոյում Վիդուկայի դեբյուտային մրցաշրջանը տպավորիչ էր, թեկուզ եղան վնասվածքներ։ 2005-2006 մրցաշրջանում Վիդուկան բոլոր մրցաշարերում գտնվում էր շատ լավ վիճակում։ Ակումբի համար նա կարևոր դեր էր խաղում նաև ՈՒԵՖԱ Գավաթի խաղարկությունում։ 2006 թվականի մայիսի 10-ին ՈՒԵՖԱ գավաթի եզրափակչում նրանք պարտվեցին իսպանական Սևիլյային։

2006-2007 մրցաշրջանում նա կրկին լավ խաղաց և խփեց 19 գոլ, ինչից հետո Վիդուկայով սկսեցին հետաքրքրվել շատ ակումբներ։ 2007 թվականի հունիսի 7-ին ազատ տրանսֆերով նա տեղափոխվեց Նյուքասլ[8]։

Նյուքասլ Յունայթեդ

խմբագրել

Նյուքասլում իր դեբյուտը նշեց օգոստոսի 11-ին, Պրեմիեր Լիգայի շրջանակներում, Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում։ Նոր թիմում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Միդլսբրոյի դարապսին։

Մունդիալ 2006

խմբագրել

Մեծ մասամբ նրա լավ խաղի միջոցով Ավստրալիան դուրս եկավ Գերմանիայի ԱԱ 2006-ի փլեյ օֆֆ, 3-1 հաշվով հաղթելով ճապոնացիներին, 2-0 հաշվով պարտվելով Բրազիլիային և 2-2 խաղալով Խորվաթիայի հետ։ 1/8 եզրափակչում ավստրալիացիները իսպանացի մրցավար Լուիս Մեդինա Կանտալեխոյի՝ խաղավերջում նշանակած վիճահարույց 11-մետրանոցի պատճառով պարտվեցին առաջնության ապագա չեմպիոն Իտալիային։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Մելբուրն Նայթս

  • Ֆուտբոլային Ազգային Լիգա (1)՝ 1994–95

Դինամո Զագրեբ

  • Խորվաթիայի առաջնություն (3)՝ 1995–96, 1996–97, 1997–98
  • Խորվաթիայի ֆուտբոլի գավաթ (3)՝ 1995–96, 1996–97, 1997–98

Սելտիկ

  • Շոտլանդիայի լիգայի գավաթ (1)՝ 1999–00

Միջազգային

խմբագրել

Ավստրալիա (Մ-20)

  • ՕՖԿ Մ-20 մրցաշար՝ 1994

Անձնական

խմբագրել
  • Օկեանայում տարվա ֆուտբոլիստ՝ 2000
  • ՇՊԼ լավագույն ֆուտբոլիստ՝ 2000
  • ՖԱԼ լավագույն ռմբարկու՝ 1993–1994, 1994–1995
  • ՖԱԼ տարվա երիտասարդ խաղացող՝ 1993–1994, 1994–1995
  • Ջոնի Ուորենի մեդալ՝ 1993–1994, 1994–1995
  • ՇՊԼ լավագույն ռմբարկու՝ 1999–2000
  • ԱՍԻ լավագույններից լավագույն[9]՝ 2001
  • Ալեքս Տոբինի մեդալ՝ 2011

Անձնական կյանք

խմբագրել

Վիդուկան և իր կինը՝ Իվանան ունեն երեք երեխա՝ Ջոսեֆ (2002 թվական), Լուկաս (2006 թվականի սեպտեմբեր) և Օլիվեր (2008 թվականի մայիս)։ Նրանք ապրում են Մելբուրնում[10]։ Նրա հայրը՝ Ջոն, Խորվաթիայից է, ով Ավստրալիա է գաղթել 1960-ականներին[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Player Of The Year Awards – OzFootball, accessed 8 July 2006 Արխիվացված 27 Ապրիլ 2006 Wayback Machine
  5. «Celtic 2 Dundee United 1». Sporting Life. 1999 թ․ փետրվարի 27. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.(չաշխատող հղում)
  6. McKinney, David (1999 թ․ մարտի 8). «Viduka goals send Celtic cruising through». London: The Independent. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Leeds thrash Charlton». BBC News. 2003 թ․ ապրիլի 5.
  8. «Viduka makes switch to Newcastle». BBC Sport. bbc.co.uk. 2007 թ․ հունիսի 7. Վերցված է 2007 թ․ հունիսի 7-ին.
  9. «Australian Institute of Sport 'Best of the Best'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.
  10. «Viduka leaving his mark». Herald Sun. News Limited. 2011 թ․ փետրվարի 5. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  11. The Away Game by Matthew Hall, pag. 45

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Վիդուկա» հոդվածին։