Մարկ Շաթլվորթ
Մարկ Ռիչարդ Շաթլվորթ (անգլ.՝ Mark Richard Shuttleworth, սեպտեմբերի 18, 1973, Վելկոմ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գործարար, երկրորդ տիեզերական տուրիստ։ Շաթլվորթը հիմնել է Canonical Ltd. ընկերությունը և ղեկավարել է Ուբունտու օպերացիոն համակարգի ստեղծան և զարգացման աշխատանքները։ Նրա կարողությունը կազմում է 150 մլն Ֆունտ ստերլինգ (225 մլն դոլար)[2]։ Այժմ բնակվում է Մեն կղզում։ Մեծ Բրիտանիայի և Հարավաֆրիկյան հանրապետության քաղաքացի է։
Մարկ Շաթլվորթ անգլ.՝ Mark Shuttleworth | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Վելկոմ, Ֆրի Սթեյթ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Western Province Preparatory School?, Rondebosch Boys' High School?, Diocesan College?, Քեյփթաունի համալսարան (1995) և Brooks School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, տիեզերագնաց, ճարտարագետ, գյուտարար, համակարգչային գիտնական, բլոգեր, գործարար, ծրագրավորող և touronaut |
Աշխատավայր | Կանոնիկալ և Thawte Consulting? |
Կայք | markshuttleworth.com |
![]() |
Պատանեկություն խմբագրել
Մարկ Շաթլվորթը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 18-ին հարավաֆրիկյան Վելկոմ քաղաքում, վիրաբույժի ընտանիքում[3]։ «Rondebosch Boys' High School и Diocesan College» դպրոցն ավարտելուց հետո Շաթլվորթը ստացավ ֆինանսների և ինֆորմացիոն համակարգերի ոլորտում տնտեսագիտական գիտությունների բակալավրի աստիճան։
Աշխատանք խմբագրել
1995 թվականին Շաթլվորթը հիմնադրեց Thawte-ը, որը մասնագիտացված էր թվային հավաստագրերով և ինտերնետ անվտանգությամբ։ 1999 թվականին նա վաճառեց իր VeriSign ընկերությունը՝ վաստակելով մոտ 575 մլն դոլար[4]։
2010 թվականի սեպտեմբերին Շաթլվորթը ստեղծեց սկսնակ ընկերություններին և հեռանկարային ստարտափերին աջակցող HBD Venture Capital ընկերությունը։ 2004 թվականի մարտին նա ազատ ծրագրային ապահովման հանրայնացման համար ստեղծեց Canonical Ltd.֊ը։ 2009 թվականին Շաթլվորթը հեռացավ Canonical-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.forbes.com/sites/richardgrant/2013/08/25/it-cost-mark-shuttleworth-more-to-leave-south-africa-than-it-did-to-leave-the-earth/#55dc1bc776c9
- ↑ «Rich List 2009: Mark Shuttleworth»։ Sunday Times (London)։ 2009-04-26։ Վերցված է 2010-03-28։ «Results for 2009, Ranking: 362, Worth: £150m»
- ↑ Vance Ashlee (2009-01-10)։ «A Software Populist Who Doesn't Do Windows»։ New York Times։ Վերցված է 2009-01-12։ «charismatic 35-year-old billionaire from South Africa ... son of a surgeon and a kindergarten teacher»
- ↑ «VeriSign Buys South Africa's Thawte for $575 Million»։ InternetNews.com։ 1999-12-23։ Արխիվացված օրիգինալից 2011-06-22-ին։ Վերցված է 2010-11-15
- ↑ Mark Shuttleworth (2009-12-17)։ «My new focus at Canonical»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2009-12-21