Վելկոմ (աֆրիկաանս՝ Welkom), քաղաք Լեժվելեպուցվա շրջանում, Ֆրի Սթեյթ նահանգում (ՀԱՀ)։ 2010 թվականի մարդահամարի գնահատականներով Վելկոմը եղել է ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը նահանգի տարածքում[3]։

Քաղաք
Վելկոմ
Welkom
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
ՆահանգՖրի Սթեյթ
ՀԱՀ–ի շրջաններԼեժվելեպուցվա
Տեղական համայնքներՄատչաբենգ
Հիմնադրված է1947 թ.
ԲԾՄ1333 մետր
Բնակչություն614 517 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ057
Փոստային դասիչ9459[1][2] և 9460[1][2]
Վելկոմ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Վելկոմ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Վելկոմը Հարավաֆրիկյան հանրապետության ամենաերիտասարդ քաղաքն է[4][5][6]։ Քաղաքի անունը մեծ կապ ունի այստեղ բացված ոսկու հանքի հետ (1946 թվական)։ Քաղաքը հիմնադրվել է 1947 թվականին, ու միանգամից դարձել է Հարավաֆրիկյան ոսկու արտադրության կենտրոնը, նա արտադրել է ամբողջ երկրի ոսկու արտադրության ավելի քան 21%։ Որից բացի այստեղ զբաղվում են ուրանի արտադրությամբ, նաև պողպատի և փայտի մշակմամբ։ Բացի դրանցից այս քաղաքում մեծ դեր ունի նաև գյուղատնտեսությունը, հիմնականում մասնագիտացված է տավարի արտադրությունը։ Քաղաքում կան երկու տեղնիկական «քոլեջներ»՝ օդանավակայարանը և երկաթուղային կայարան։

Քաղաքի մեջ գտնվում է մի այգի որի մակերեսը կազմում է 45 կմ²։ Այնտեղ էլ գտնվում է ամբողջ քաղաքի բիզնեսի կենտրոնը։ Քաղաքի մեջ տնկվել են ավելի քան 1.000.000 ծառ և դեռ շարունակում են այտնեղ ծառատունկը։

1961 թվականին Վելկոմը ստացավ համայնքի իրավունք։ 1968 թվականին ստացավ ամբողջական քաղաքի իրավունք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. Sum of the following Main Places from Census 2011: Hani Park, Riebeeckstad, Thabong, Welkom.
  4. «Vista News». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.
  5. Goliger A.M. Retief J.V. Severe wind phenomena in Southern Africa and the related damage Journal of Wind Engineering and Industrial Aerodynamics 95 (2007) 1065–1078
  6. Grobler R A framework for modelling losses arising from natural catastrophes in South Africa, University of Pretoria July 1996