Մարկ Բորիսովիչ Միտին (ռուս.՝ Марк Борисович Митин, իսկական անուն՝ Մարկ Բորիսովիչ Գերշկովիչ [Марк Борисович Гершкович], հունիսի 22 (հուլիսի 5), 1901, Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 15, 1987(1987-01-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային փիլիսոփա և հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ ԽՄԿԿ անդամ՝ 1919 թվականից։

Picto infobox auteur.png
Մարկ Միտին
Марк Митин
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 5), 1901 Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 15, 1987(1987-01-15) (85 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of Russia.svg Ռուսական հանրապետություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1925).svg Խորհրդային Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունփիլիսոփա, լրագրող և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ և ՌԴ ԳԱ պետության և իրավունքի ինստիտուտ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
Ալմա մատերՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ և Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան և Լենինի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ
Mark Mitin Վիքիպահեստում

Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի փիլիսոփայական բաժինը (1929)։ Վարել է մի շարք պաշտոններ։ 1967 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ Նախագահության հասարակական գիտությունների սեկցիային կից արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահը։

Աշխատությունները նվիրված են մարքսիզմ-լենինիզմին, «փիլիսոփայության կուսակցականությանը», պետության և սոցիալիստական դեմոկրատիայի տեսությանը, իմացաբանությանը, փիլիսոփայության պատմությանը։

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1943)։ Կուսակցության XVIII-XX համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։ ԽՍՀՄ III—V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և երեք այլ շքանշաններով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Митин Марк Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 611