Մարկ Էսպեր (անգլ.՝ Mark Thomas Esper, ապրիլի 26, 1964(1964-04-26)[1][2], Յունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ պաշտպանության նախարարը 2019 թվականի հուլիսի 23-ից[4]։ Ավելի վաղ զբաղեցրել Է ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնը (2017-2019)։

Մարկ Էսպեր
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, Ջորջ Վաշինգտոն համալսարան և Laurel Highlands High School?
Մասնագիտություն՝ լոբբիստ և սպա
Ծննդյան օր ապրիլի 26, 1964(1964-04-26)[1][2] (59 տարեկան)
Ծննդավայր Յունիոթաուն, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Պարգևներ
«Պատվո լեգեոն» շքանշան, Բրոնզե աստղ, Քուվեյթի ազատագրման մեդալ և Kuwait Liberation Medal

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԱՄՆ ռազմական ակադեմիան (1986), Հարվարդի համալսարանի Ֆ․ Ջոնի անվան կառավարման դպրոցը (1995) և Ջորջ Վաշինգտոն համալսարանը (2005)։ Ծառայել է 101-րդ օդադեսանտային դիվիզիայում որպես սպա, Իրաք-քուվեյթյան պատերազմի մասնակից։

1996-1998 թվականներին Էսպերը գլխավորել է Heritage Foundation պահպանողական վերլուծական կենտրոնի աշխատակազմը։ Այնուհետև աշխատել է որպես Սենատի միջազգային հարաբերությունների և կառավարական գործերի կոմիտեների հաստիքային աշխատակից, ինչպես նաև եղել է սենատոր Չակ Հեյգելի օգնականը։ 2002 թվականին նա դարձել է պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ՝ բանակցություններ վարելու պլանների մշակման համար, պատասխանատու էր միջուկային զենքի չտարածման, սպառազինությունների վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերի համար։ 2004 թվականին Էսպերը վերադարձել է Սենատ, եղել է մեծամասնության առաջնորդ Բիլ Ֆրիստի խորհրդականը ազգային անվտանգության գծով։ 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականի փետրվար նա աշխատել է Ֆրեդ Թոմփսոնի նախագահական ընտրարշավի վրա։

2008-2010 թվականներին Էսպերը եղել է ԱՄՆ Առևտրի պալատի Եվրոպայի և Եվրասիայի փոխնախագահը, իսկ 2010 թվականի հուլիսին նա դարձել է Raytheon ռազմարդյունաբերական ընկերությունում պետական մարմինների հետ կապերի գծով փոխնախագահ։

2017 թվականի հուլիսի 19-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Էսպերին առաջադրել էր բանակի նախարարի պաշտոնում, ընդ որում նա դարձել էր այդ պաշտոնի արդեն երրորդ թեկնածուն[5]։ Նոյեմբերի 15-ին Սենատը նրան 89 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց[6], իսկ նոյեմբերի 20-ին Էսպերը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը[7]։

Պատրիկ Շենահենի հրաժարականից հետո զբաղեցրել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

2019 թվականի հուլիսի 15-ին Նախագահ Թրամփը պաշտոնապես ներկայացրել է Մարկ Էսպերի թեկնածությունը՝ որպես պաշտպանության նոր նախարար, իսկ ռազմածովային ուժերի նախարար Ռիչարդ Սփենսերին նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար[8]։

2019 թվականի հուլիսի 23-ին Մարկ Էսպերի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ Սենատի կողմից` 90 կողմ և 8 դեմ ձայներով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Secretary of the Army: Who Is Mark Esper? // AllGov — 2017.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Trump nominating Uniontown native for Army secretary // Herald-StandardUniontown: 2017.
  4. Новый глава Пентагона Марк Эспер готовый выиграть ядерную войну
  5. Gibbons-Neff, Thomas (2017 թ․ հուլիսի 19). «Trump to nominate Raytheon lobbyist for next Army secretary». Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. «U.S. Senate: U.S. Senate Roll Call Votes 115th Congress - 1st Session». www.senate.gov. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  7. «Dr. Mark T. Esper > U.S. DEPARTMENT OF DEFENSE > Biography View» (անգլերեն). www.defense.gov. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  8. Caroline Houck (2019 թ․ հուլիսի 16). «Mark Esper, President Trump's pick for defense secretary, explained» (անգլերեն). Vox. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  9. «Марк Эспер официально стал новым министром обороны США» (ռուսերեն). РИА Новости. 20190724T0137+0300Z. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.