Մարկ Բոուլ (անգլ.՝ Mark Boal, հունվարի 23, 1973(1973-01-23)[1], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի սցենարիստ և ժուռնալիստ, «Օսկար» և հեղինակավոր այլ մրցանակների բազմակի դափնեկիր։ Հրեական ծագում ունի։ Հայրը՝ Ուիլյամ Սթեթսոն-Բոուլ Կրտսերը, ուսումնական ֆիլմերի պրոդյուսեր էր[2][3]։

Մարկ Բոուլ
Ծնվել էհունվարի 23, 1973(1973-01-23)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕբերլինի քոլեջ և Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց
Պարգևներ
 Mark Boal Վիքիպահեստում

Մարկը լայն ճանաչում ու համբավ է նվաճել «Էլահի հովտում» ֆիլմի շնորհիվ, որը կինոռեժիսոր Փոլ Հագիսը 2007 թվականին նկարահանել էր «Փլեյբոյ» ամսագրում 2004 թվականին նրա տպագրած «Մահ և անպատվություն» հոդվածի հիման վրա[4][5]։ Այդ հոդվածը իրաքյան պատերազմից 2003 թվականին տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց սպանված Ռիչարդ Դևիսի մահվան հանգամանքների հետաքննության մասին է[6][6][7]։

Մարկ Բոուլի՝ որպես սցենարիստի և պրոդյուսերի, ստեղծագործական նվաճումներից է համարվում նրա կատարած աշխատանքը «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի արժանացած «Փոթորկի տիրակալը» թրիլլերի նկարահանման ընթացքում։ Իրաքում աշխատող սակրավորների հատուկ ջոկատի մասին պատմող այդ ֆիլմի սցենարը նա գրել է անձամբ կատարած դիտումների, սակրավորների հետ օրական 10-15 անգամ մարտական առաջադրանքի գնալու ժամանակ ստացած տպավորությունների հիման վրա[8]։ Ընդ որում՝ օգտագործել է ոչ միայն վավերագրական նյութեր, այլև դիմել է հնարանքի, որոշ չափով հորինել է։ Ֆիլմը նկարահանել է կինոռեժիսոր Քեթրին Բիգելոուն[7]։

Մարկ Բոուլը շարունակում է հանդես գալ նաև որպես ժուռնալիստ. հոդվածներ է գրում The Village Voice և Rolling Stone ամսագրերի համար։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2007 — «Էլահի հովտում» (In the Valley of Elah. պատումի հեղինակ)[9]
  • 2009 — «Փոթորկի տիրակալը» (սցենարիստ և պրոդյուսեր)
  • 2012 — «Թիվ 1 նշանակետը» (Zero Dark Thirty. սցենարիստ)
  • 2014 — Call of Duty: Advanced Warfare (պատումի հեղինակ)
  • 2017 — «Դեթրոյթ» (սցենարիստ և պրոդյուսեր)
  • 2019 — «Եռակի սահման» (Triple Frontier. սցենարիստ)

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Մրցանակը Տարին Ֆիլմը Անվանակարգը Արդյունքը
«Օսկար» 2010 «Փոթորկի տիրակալը» «Լավագույն ֆիլմ» Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ
2013 «Թիվ 1 նշանակետը» «Լավագույն ֆիլմ» Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրում
«Ոսկե գլոբուս» 2010 «Փոթորկի տիրակալը» Լավագույն սցենար Առաջադրում
2013 «Թիվ 1 նշանակետը» Լավագույն սցենար Առաջադրում
BAFTA 2010 «Փոթորկի տիրակալը» «Լավագույն ֆիլմ» Հաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ
2013 «Թիվ 1 նշանակետը» «Լավագույն ֆիլմ» Առաջադրում
Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրում
«Կինոքննադատների ընտրություն» 2010 «Փոթորկի տիրակալը» Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրում
2013 «Թիվ 1 նշանակետը» Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրում
«Արբանյակ» մրցանակ 2009 «Փոթորկի տիրակալը» Լավագույն օրիգինալ սցենար Առաջադրում
2012 «Թիվ 1 նշանակետը» Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն 2009 «Փոթորկի տիրակալը» Gucci մրցանակ Հաղթանակ
ԱՄՆ-ի պրոդյուսերների գիլդիայի մրցանակ 2010 «Փոթորկի տիրակալը» «Լավագույն ֆիլմ» Հաղթանակ
2013 «Թիվ 1 նշանակետը» «Լավագույն ֆիլմ» Առաջադրում
ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակ 2010 «Փոթորկի տիրակալը» Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ
2013 «Թիվ 1 նշանակետը» Լավագույն օրիգինալ սցենար Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Marquis Who's Who Index to Who's Who Books Google Books (en inglés)
  3. GILGAMESH - with Lillian Firestone, the mother of Oscar-winner Mark Boal (The Hurt Locker) en Youtube (en inglés)
  4. «Mark Boal IMDB listing». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Death and Dishonor» by Mark Boal, Playboy Արխիվացված 2007-10-13 Wayback Machine
  6. 6,0 6,1 «"Death and Dishonor" by Mark Boal, Playboy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  7. 7,0 7,1 Mark Boal IMDB listing
  8. «Идея заключалась в том, чтобы снять первый фильм о войне в Ираке с точки зрения солдат. Мы хотели показать то, что вы не увидите по новостным каналам — и я не имею в виду цензуру и заговоры»
  9. Mark Boal IMDb listing (en inglés)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Բոուլ» հոդվածին։