Մարկուս Ռեց
Մարկուս Ռեց (Markus Raetz, հունիսի 6, 1941[1][2][3][…], Բեռն, Շվեյցարիա[4] - ապրիլի 14, 2020[5][3][6], Բեռն[6]), շվեյցարացի քանդակագործ և կոնցեպտուալ նկարիչ։
Մարկուս Ռեց շվեյց. գերմ.՝ Markus Raetz | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1941[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռն, Շվեյցարիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 14, 2020[5][3][6] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բեռն[6] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | քանդակագործ, լուսանկարիչ, նկարիչ, դիզայներ, նկարազարդող, նկարիչ-փորագրող և գծանկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Գլուխ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Markus Raetz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարկուս Ռեցը ծնվել է 1941 թվականին Շվեյցարիայի Բեռնին կից Բյուրենե փոքր քաղաքում։ Մեծացել է այնտեղ, ամառային արձակուրդների ժամանակ օգնել է տեղական նկարչին, սովորել է Բեռնում։ Քսանից քսաներկու տարեկան հասակում ուսուցիչ է աշխատել։ Գեղարվեստական կրթություն չի ստացել, բացառությամբ Ամստերդամի Reitveld Academy-ում խածագծման կես տարի ուսումնասիրման։
1966 թվականից սկսել է ցուցադրվել։ Ունեցել է բազմաթիվ ցուցադրություններ թանգարաններում և պատկերասրահներում, այդ թվում նաև Շվեյցարիայի խոշոր թանգարաններում, Ամստերդամի Stedelijk թանգարանում, Գերմանիայի Kolnischer Kunstverein-ում, Լոնդոնի Serpentine Gallery-ում և Նյու Յորքի Նոր թանգարանում[7]։ Ունի ավելի քան 30000 գծանկար[8]
Նա 1977 թվականի Սան Պաուլուի բիենալեում ներկայացրել է Շվեյցարիան։ Ոչ մեկ անգամ մասնակցել է Վենետիկի բիենալեին։ 2009 թվականին մասնակցել է Մոսկվայի բիենալեին[9]։
Ստեղծագործություններ
խմբագրելՄարկուս Ռեցի արվեստը իրականության և պատրանքի հետ է կապված։ Օրինակ նա քանդակ է արել, որը պատկերում է Ռենե Մագրիտի նկարած 1929 թվականին նկարած ծխամորճը, որը կոչվում էր «Սա իմ ծխամորճն է» (ֆր.՝ Ceci n’ est pas une pipe)։ Մարկուսը իր ստեղծագործությունը անվանել է «Ոչ ծխամորճ» (ֆր.՝ Nichtpfeife)։ Քանդակի շուրջը պտտվելով կարելի է համոզվել, որ դա թուջի ոլորված կտոր է, որը ծխամորճ չէ, բացառությամբ մի կետի, որտեղից նա ծխամորճի տեսք ունի։
Այլ գործերում տարբեր դիտակետերից նայելուց «Այո»-ն (SI) վերածվում է «Ոչ»-ի (NO), «Ամեն ինչ»-ը (TODO) «Ոչինչ»-ի (NADA)։ Լարերից սարքված ճագարը հայելու մեջ լայնեզր գլխարկով տղամարդ է։
Մարկուս Ռեցը տեսողական բառախաղեր է սիրում, նրա քանդակներն ու նկարները մեկ կերպար են, որոնք փոխվում են մեկ այլի կամ աբստրակտը վերածվում է ճանաչելի կերպարի։ Ռեցը իր աշխատանքը համեմատում է հռոմեացի բանաստեղծ Օվիդիուսի «Կերպարանափոխություններ»-ի (Metamorphoses) հետ, որտեղ կինը վերափոխվում է դափնու ծառի և այստեղ երկու կերպար չէ՝ կին և ծառ, և վերափոխման պահն է ամենահետաքրքիրը։ Շարժումը կա Ռիցի համարյա բոլոր քանդակներում կամ նրանք են շարժվում կամ էլ ստիպում են դիտողին շարժվել իրենց շուրջ[9]։
Առաջին նկարի ոչը այլ կետից այո է կարդացվում
|
Աշխատություններ
խմբագրել- Raetz, Markus; Anita Haldemann, Kunstmuseum. (2012). Markus Raetz: Ausstellung im Kunstmuseum Basel, 20.10.2012 - 17.2.2013. Ostfildern: Hatje Cantz Verlag. ISBN 9783775733847.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 http://i-ac.eu/fr/artistes/250_markus-raetz
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.letemps.ch/culture/mort-markus-raetz-lartiste-metamorphoses
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Le Monde (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ «THE COLLECTION: Markus Raetz». MoMa. the Museum of Modern Art, New York. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.
- ↑ von Burg, Dominique (2012 թ․ դեկտեմբեր). «Markus Raetz - Wenn einzelne Dinge aufeinandertreffen». Kunstbulletin. Վերցված է 2014 թ․ հունվարի 23-ին.(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 «Maler und Zeichner. Druckgrafik, Plastik, Objekt und Installation». sikar։t.ch. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Ռեց» հոդվածին։ |