Մարկուս Թյուրամ

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մարկյուս[3][4] Լիլիան Թյուրամ-Յուլիեն (ֆր.՝ Marcus Lilian Thuram-Ulien, օգոստոսի 6, 1997(1997-08-06)[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ինտերնացիոնալե» ակումբի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող: 2022 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Ֆուտբոլիստ Լիլիան Թյուրամի որդին է։

Մարկուս Թյուրամ
ֆր.՝ Marcus Thuram
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1997(1997-08-06)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Հասակ 192 սանտիմետր
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Կարիերան սկսել է «Օլիմպիկ» (Նյուի) և «Բուլոն» մանկական թիմերում։ 2012 թվականից հանդես է եկել «Սոշո» պատանեկան թիմում։ 2015 թվականին նշել է նորամուտը «առյուծների» կազմում և նրանց կազմում անցկացրել է տասնվեց գոլազուրկ հանդիպում։ 2017 թվականի հուլիսին տեղափոխվել է «Գենգամ»[5]։ 2019 թվականի հուլիսին Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 12 մլն եվրոյով գնել է Թուրամին[6]։  

2020 թվականի հոկտեմբերի 21-ին նշել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում «Ինտերի» դեմ խաղում։ 6 օր անց երկու գոլ է խփել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2:2)[7][8]։

2023 թվականի հուլիսի 1-ին Թյուրամը որպես ազատ գործակալ պաշտոնապես պայմանագիր է ստորագրել Ա Սերիայի թիմ Միլանի «Ինտերի» հետ[9]։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսվել է մինչև 2028 թվականի հունիսը[10]: Սեպտեմբերի 3-ին խփել է իր առաջին գոլը «Ֆիորենտինայի» դեմ խաղում (4:0)[11]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ներկայացրել է Ֆրանսիան պատանեկան մակարդակում: Մասնակցել է Եվրոպայի պատանեկան երկու առաջնությունների (2015 և 2016 թվականներին): Երկրորդ առաջնությունում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Իտալացիների դեմ եզրափակիչ խաղում եղել է պահեստային, սակայն խաղադաշտ է դուրս եկել եզրափակիչ սուլիչից րոպեներ առաջ[12]։

Անձնական կյանք

խմբագրել

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։ Եղբայրը՝ Խեֆրենը, նույնպես ֆուտբոլիստ է։ Հորեղբայրը՝ Յոհան Թյուրամ-Յուլիեն, եղել է դարպասապահ:

Ձեռքբերումներ

խմբագրել

«Գենգամ»

  • Երկրորդ տեղ Իտալիայի գավաթի խաղարկությունում - 2018/19[13]

«Ինտեր» Միլան

Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքական

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող - 2016[16]

Ֆրանսիա

  • ՖԻՖԱ Աշխարհի առաջնության երկրորդ տեղ - 2022[17]

Անհատական

խմբագրել
  • Բունդեսլիգայի ամսվա լավագույն նորեկ - սեպտեմբեր 2019[18], հոկտեմբեր 2019[19], նոյեմբեր 2019[20]
  • Ամսվա գոլը Սերիա Ա-ում - սեպտեմբեր 2023[21]

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
2024-05-26-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթներ[Ն 1] Եվրագավաթներ[Ն 2] Այլ[Ն 3] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սոշո Լիգա 2 2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
2015/16 15 0 4 0 0 0 0 0 19 0
2016/17 21 1 2 0 0 0 0 0 23 1
Ընդհանուր 37 1 6 0 0 0 0 0 43 1
Գենգամ Լիգա 1 2017/18 32 3 2 1 0 0 0 0 34 4
2018/19 32 9 6 4 0 0 0 0 38 13
Ընդհանուր 64 12 8 5 0 0 0 0 72 17
Բորուսիա (Մ) Բունդեսլիգա 2019/20 31 10 2 2 6 2 0 0 39 14
2020/21 29 8 3 1 8 2 0 0 40 11
2021/22 21 3 2 0 0 0 0 0 23 3
2022/23 30 13 2 3 0 0 0 0 32 16
Ընդհանուր 111 34 9 6 14 4 0 0 134 44
Ինտերնացիոնալե Սերիա Ա 2023/24 35 13 1 0 8 1 2 1 46 15
Ընդհանուր 35 13 1 0 8 1 2 1 46 15
Ամբողջ կարիերա 247 60 24 11 22 5 2 1 295 77

Նշումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. UEFA.com. «Маркюс Тюрам | Интер | Лига чемпионов УЕФА 2023/24». UEFA.com (ռուսերեն). Վերցված է 2024-01-22-ին.
  4. «Dans la chambre de Marcus Thuram, Equipe de France I FFF 2022» (ռուսերեն). Վերցված է 2024-01-22-ին.
  5. «Marcus Thuram, c'est fait !». Le Télégramme. 5 July 2017. Վերցված է 27 December 2018-ին.
  6. «Transferts : Marcus Thuram (Guingamp) s'engage avec Mönchengladbach (officiel)». L'Équipe. 22 July 2019. Վերցված է 22 July 2019-ին.
  7. Marcus Thuram decides to join Inter Milan — Get French Football News
  8. «Mönchengladbach 2-2 Real Madrid». UEFA. 27 October 2020.
  9. «Marcus Thuram signs for Inter | Inter.it». www.inter.it (անգլերեն). Վերցված է 2023-07-01-ին.
  10. «Inter Milan sign French forward Thuram from Monchengladbach». Reuters (անգլերեն). 2023-07-01. Վերցված է 2023-07-01-ին.
  11. «Serie A | Inter 4-0 Fiorentina: Total domination». Football Italia. 3 September 2023.
  12. «Ֆրանսիա-Իտալիա». Արխիվացված է օրիգինալից 2016-08-03-ին. Վերցված է 2016-07-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Kezzouf, Youmni (31 March 2019). «Strasbourg remporte la Coupe de la Ligue aux tirs au but». Le Monde (ֆրանսերեն). Վերցված է 5 November 2023-ին.
  14. «Internazionale seal historic 20th Serie A title with derby victory over Milan». The Guardian. 22 April 2024. Վերցված է 22 April 2024-ին.
  15. «L`INTER VINCE LA EA SPORTS FC SUPERCUP!» (իտալերեն). Lega Serie A. 22 January 2024. Արխիվացված է օրիգինալից 2024-01-22-ին. Վերցված է 23 January 2024-ին.
  16. Da Silva, Damien (24 July 2016). «Euro (U19) : l'équipe de France humilie l'Italie et remporte le tournoi !» (French). Maxi Foot. Վերցված է 15 December 2022-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. McNulty, Phil (18 December 2022). «Argentina 3–3 France». BBC Sport. Վերցված է 18 December 2022-ին.
  18. «Marcus Thuram: "Marco Rose is a coach you want to fight for"». Bundesliga (անգլերեն). 2019-10-16.
  19. Ronan Murphy (2019-11-16). «Who is Marcus Thuram? Lilian's son who is top of the Bundesliga with Borussia Monchengladbach». Goal.com (անգլերեն).
  20. «Bundesliga Rookie Award». Bundesliga. Վերցված է 10 February 2020-ին.
  21. «Marcus Thuram won the Goal Of The Month award presented by crypto.com for September». Serie A (անգլերեն). 2023-10-12.