Մարկոոլիո կամ Մարկուլիո (շվեդերեն՝ Markoolio), իսկական անուն՝ Մարկո Կրիստիան Լեհտոսալո (շվեդերեն՝ Marko Kristian Lehtosalo; հունվարի 1, 1975(1975-01-01), Լահթի, Ֆինլանդիա), շվեդ երգիչ, դերասան և հաղորդավար։ Իր մականունը նա վերցրել է ի պատիվ իր անվան և ամերիկացի ռեփեր Կուլիոյի։

Մարկուլիո
Markoolio (cropped).jpg
Ծնվել էհունվարի 1, 1975(1975-01-01) (46 տարեկան)
ԾննդավայրԼահթի, Ֆինլանդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություներգիչ, դերասան և հեղինակ-կոմպոզիտոր
Ժանրերհիփ հոփ
markoolio.com

ԿենսագրությունԽմբագրել

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Բնիկ ֆինլանդացի։ 6 ամսական հասակում ընտանիքի հետ տեղափոխվեց Օրմինգ, Շվեդիա։ Այնտեղ ավարտեց միջնակարգ դպրոցը, բանակում ծառայեց որպես դիպուկահար։ Շվեդիա վերադարձել է զինվորական ծառայությունից հետո և պատահական նկատվել է պրոդյուսերների կողմից, երբ զբաղեցնում էր Ստոկհոլմի գնացքի ուղևորներին իր ռեփով։ Այդպես Մարկուլիոն սկսեց իր գործունեությունը՝ թողարկելով 9 ալբոմ։ Մարկուլիոն հայտնի է իր երեկույթների, աղջիկների և սպիրտային խմիչքների օգտագործման վերաբերյալ կատակերգական երգերի շնորհիվ։ Առանձնանում են «Sommar och sol» (շվեդերեն՝ «Ամառ և արև»), «Vi drar till fjällen» (շվեդերեն՝ «Բարձրանում ենք սարերը»), «Sola och bada i Piña Colada» (շվեդերեն՝ «Արևային լոգանք և Պինյա-Կոլադեում լող»)։ Ինչպես նաև նա գրում է մարդու սովորական կյանքի վերաբերյալ երգեր՝ «Åka Pendeltåg» (շվեդերեն՝ «Ուղևորությունում շրջելով»), «Värsta schlagern», ինչպես նաև գրում է իր պատմական հայրենիքի մասին երգեր՝ «Drömmen om Finland» (շվեդերեն՝ «Երազ Ֆինլանդիայի մասին») և «Jag orkar inte mer» (շվեդերեն՝ «Այլևս չեմ տանի»)։

Կինո և հեռուստատեսությունԽմբագրել

Մարկուլիոն հանդիսանում է շատ մրցանակների դափնեկիր։ Շվեդ հեռուստաալիք TV4-ով նա «Talang» տաղանդների շոուի հաղորդավարն է։ Նկարահանվել է «Doktor Mugg» և «Hem till Midgård» սիթքոմներում։

ԲիզնեսԽմբագրել

Մարկուլիոն հանդիսանում է գիշերային ակումբի սեփականատեր և մտնում է բրիտանական Netgames Holdings ընկերության տնօրենների խորհրդի մեջ՝ տիրապետելով ընկերության բաժնետոմսերի ակցիայի 3,3%-ով։

ՖուտբոլԽմբագրել

Մարկուլիոն հանդիսանում է Շվեդիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագուներից մեկը։ 2008 թվականին Մարկուլիոն Եվրոպայի չեմպիոնատի նախօրեին ձայնագրեց «Sverige, Det Bästa På Vår Jord» (շվեդերեն՝  «Շվեդիա, լավագույնը աշխարհում») երգը, որտեղ նաև դրել է Շվեդիայի հիմնից դրվագներ։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Մարկուլիոն աշխարհի չեմպիոնատի նախօրյակին ձայնագրեց երգ Պորտուգալիայի դեմ՝ փորձելով աջակցել շվեդական խմբին և վնաս պատճառել պորտուգալացիներին, անգամ 7:15-ին RIX FM ռադիոկայանի հետ կազմակերպել է համերգ հյուրանոցի պատուհանների տակ՝ բարձրացնելով մեծ աղմուկ[1][2][3][4]։

ԸնտանիքԽմբագրել

Կինը՝ Ջեսիկա Վեստերգորտ։ 3 երեխա (որդի՝ Մելկեր և դստրեր՝ Մոա ու Մայկեն)[5]։

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Sticker hårt (1998)
  • Dikter från ett hjärta (1999)
  • Tjock och lycklig (2001)
  • I skuggan av mig själv (2003)
  • Suomessa Syntynyt (2004)
  • Värsta plattan (2007)
  • Jag är konst (2008)
  • Jag är Markoolio (2012)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել