Մարկոս (դարպասապահ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Մարկոս Ռոբերտո Սիլվեյրա Ռեիս (պորտ.՝ Marcos Roberto Silveira Reis, օգոստոսի 4, 1973(1973-08-04)[1], Oriente, São Paulo, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ազգային հավաքականի խաղացող (1999-2005)։ 2002 թվականի աշխարհի չեմպիոն։ Ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է մեկ ակումբի՝ «Պալմեյրասի» կազմում։

Մարկոս
պորտ.՝ Marcos
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1973(1973-08-04)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Oriente, São Paulo, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կենսագրություն

խմբագրել

Մարկոսը «Պալմեյրասի» սան է, թեև մինչ այդ ակումբի դպրոց գալը նա պարապել է նաև «Լենսոենսեում» և «Կորինտիանսում»։ «Պալմեյրասի» կազմում իր նորամուտը նշել է 1992 թվականին Սան Պաուլու նահանգի առաջնության շրջանակներում։ Սակայն հետո նա երեք տարի շարունակել է հանդես գալ միայն երիտասարդական թիմում[2]։ 1993 և 1994 թվականներին Մարկոսը հայտացուցակում էր մի թիմի, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Բրազիլիայի առաջնությունը, և պաշտոնապես նա նույնպես դարձավ այդ մրցաշարերի հաղթող։

Մարկոսը հիմնական կազմ է վերադարձել միայն 1996 թվականին, այդ ժամանակ էլ նա նորամուտը նշել է Բրազիլիայի առաջնության A Սերիայում։ Ընդամենը մեկ տարում նա մասնակցել է «Պալմեյրասի» 17 հանդիպման։ Հաջորդ երկու մրցաշրջաններում Մարկոսը մասնակցել է իր թիմի միայն 22 հանդիպման՝ հանդես գալով որպես Վելեզոյի դուբլի հեղինակ։

1999 թվականը իսկապես աստղային էր Մարկոսի համար։ Նա դարձավ հիմնական կազմի խաղացող և, ավելին, թիմի առաջատարներից մեկը։ Մարկոսը դարձավ «Պալմեյրասի» հերոսներից մեկը Լիբերտադորեսի Գավաթի հաղթական արշավում։ Մրցաշարի 1/4 եզրափակչում «Վերդաոն» հետխաղյա 11 մետրանոցներով 5:4 հաշվով հաղթել է իր ամենասկզբունքային մրցակիցներին՝ «Կորինտիանսին», իսկ Մարկոսը հետ է մղել Վամպետայի հարվածը։ Եզրափակիչում «Պալմեյրասը» 4:3 հաշվով առավելության հասավ նաև Կոլումբիական «Դեպորտիվո Կալիի» նկատմամբ։

Հաջորդ տարի «Պալմեյրասը» կրկին հասավ Լիբերտադորեսի Գավաթի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում ևս մեկ հաղթանակի շնորհիվ «Կորինտիանսի» նկատմամբ, ինչպես նաև 11 մետրանոց հարվածաշարում։ Եզրափակիչում «Պալմեյրասը» կրկին մասնակցել է 11 մետրանոց հարվածաշարին, սակայն այս անգամ առավելության է հասել արգենտինական «Բոկա Խունիորսը»։

2002 թվականին աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմում տարած հաղթանակից հետո անգլիական «Արսենալը» փորձեց ձեռք բերել Մարկոսին, սակայն նա հրաժարվեց հեռանալ հարազատ թիմից։ Չնայած այդ տարվա ավարտին A Սերիայից հեռանալուն, Մարկոսը մնաց թիմում և օգնեց 2003 թվականին հաղթել B Սերիայում և վերադառնալ Բրազիլիայի առաջնության էլիտա։

2008 թվականին ՝ 12 տարի անց, Մարկոսը հաղթեց Պաուլիստա լիգան և Նույն թվականին «Պալմեյրասի» կազմում անցկացրեց 400-րդ հանդիպումը «Վասկո դա Գամայի» դեմ խաղում[3]։ 20 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Մարկոսը «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 532 հանդիպում, որոնցում բաց է թողել 681 գնդակ։

Բրազիլիայի հավաքականում Մարկոսը նորամուտը նշել է 1999 թվականի նոյեմբերի 4-ին՝ Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Ընդհանուր առմամբ հավաքականում հանդես է եկել 6 տարի։ 2001 և 2002 թվականներին նա «Սելեսաոյի» հիմնական դարպասապահն էր, այդ թվում՝ Ճապոնիայում և Կորեայում կայացած աշխարհի հաղթական առաջնությունում։ Այնտեղ նա մասնակցել է հավաքականի բոլոր 7 հանդիպումներին, չորս անգամ՝ զրոյական, և բաց է թողել ընդամենը 4 գոլ։ Բացի ԱԱ-2002-ից, Մարկոսը մասնակցել է Ամերիկայի երկու գավաթների՝ 1999 և 2001 թվականներին, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթների՝ 1999 և 2005 թվականներին։

2012 թվական հունվար 4-ին 38 տարեկանում Մարկոսը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին[4]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել

Անձնական

խմբագրել
  • Լավագույն խաղացող, դարպասապահ, Լիբերտադորեսի գավաթի խաղացող-բացահայտում - 1999
  • Լիբերտադորեսի գավաթի ամբողջ խաղարկության լավագույն խաղացող ճանաչված առաջին դարպասապահը
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի լավագույն խաղացող - 1999
  • Պաուլիստա լիգայի լավագույն դարպասապահ 1999
  • Աշխարհի չորրորդ դարպասապահը - 2002
  • Աշխարհի առաջնության երրորդ դարպասապահ - 2002
  • Հարցումների համաձայն ՝ «Պալմեյրասի» պատմության մեջ երկրպագուների կողմից ամենասիրված ֆուտբոլիստների եռյակում է

Վիճակագրությունը «Պալմեյրասում»

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Բրազիլիայի աոաջնություն Բրազիլիայի գավաթ Մայրցամաքային մրցաշարեր Այլ մրցաշարեր Ընդամենը
Խաղ Բաց թողնված գոլեր Խաղ Բաց թողնված գոլեր Խաղ Բաց թողնված գոլեր Խազ Բաց թողնված գոլեր Խաղ Բաց թողնված գոլեր
Պալմեյրաս 1992 - - - 1 0 1 0
1993 - - - - -
1994 - - - - -
1995 - - - - -
1996 12 10 - 2 5 4 1 18 16
1997 6 4 - - 5 9 11 13
1998 1 1 - 3 2 7 10 11 13
1999 15 13 8 10 20 32 17 30 60 85
2000 - 2 5 14 23 23 30 39 58
2001 14 23 2 5 16 20 9 9 39 52
2002 19 38 4 5 - 18 26 41 69
2003 30 32 5 10 2 4 9 15 46 61
2004 5 3 6 10 - 8 10 19 23
2005 22 37 - 9 10 10 15 41 62
2006 4 9 - 2 2 8 9 14 20
2007 - 1 0 - 13 15 14 15
2008 37 44 4 5 3 1 16 11 60 61
2009 35 40 - 10 7 10 12 55 59
2010 13 14 6 2 1 0 16 29 36 45
2011 19 17 2 6 2 3 4 3 27 29
Ընդամենը 232 285 43 53 85 109 178 234 532 681

¹ Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ, Հարավային Ամերիկայի Ռեկոպա, ԿՈՆՄԵԲՈԼԻ գավաթ, Մերկոսուրի գավաթ, միջմայրցամաքային գավաթ։
² Պաուլիստա լիգա, Ռիո-Սան-Պաուլու լիգա, ընկերական խաղեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. «Depois de nova partida histórica, Marcos celebra 17 anos da sua estreia no Palmeiras» (պորտուգալերեն). globoesporte.globo.com. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  3. Carlos Padeiro (2009 թ․ սեպտեմբերի 21). «Na festa de Marcos, Palmeiras bate Vasco e fica a um ponto do topo» (պորտուգալերեն). globoesporte.globo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  4. Diego Ribeiro (2012 թ․ հունվարի 4). «Fim de uma era: maior ídolo recente do Verdão, Marcos encerra a carreira» (պորտուգալերեն). globoesporte.globo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել