Մարկոս Կորնելիուս Փրոնտոն

Մարկոս Կորնելիուս Փրոնտոն (նաև՝ Ֆրոնտոն[4], Փրոնտո[5], լատին․՝ Marcus Cornelius Fronto, 100, Ցիրտա, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[1][2][3] - ոչ վաղ քան 166 և ոչ ուշ քան 170, Հռոմ, Հռոմեական կայսրություն), հռոմեացի քերականագետ, հռետոր փաստաբան և մատենագիր, հռոմեական կայսրեր Մարկոս Ավրելիոսի և Լուցիոս Վերոսի դաստիարակը։

Մարկոս Կորնելիուս Փրոնտոն
լատին․՝ Marcus Cornelius Fronto
Ծնվել է100
ԾննդավայրՑիրտա, Աֆրիկա, Հռոմեական կայսրություն[1][2][3]
Մահացել էոչ վաղ քան 166 և ոչ ուշ քան 170
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, բանաստեղծ, փաստաբան, փիլիսոփա, նամակագրության հեղինակ, ռազմական գործիչ և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններհինհռոմեացի սենատոր և կոնսուլ
ԵրեխաներGratia?
 Marcus Cornelius Fronto Վիքիպահեստում

Երկասիրություն

խմբագրել

Նրա գրած երկերից ամբողջությամբ մեզ են հասել միայն Մարկոս Ավրելիոսին ուղղված նրա նամակները (դրանք բացահայտվել են 1815 թ. Վատիկանի գրադարանում պահպանված պալիմպսեստ մագաղաթի վրա իտալացի ուսումնասիրող Անջելո Մայեի կողմից)։ Իր գրվածքների մեջ օգտագործել է լատինական գրականության սկզնավորման շրջանի հեղինակների (Պլավտուս, Նևիուսի, Էննիուս, Գրակքոս եղբայրներ և այլն) բառապաշարը, իր կազմակերպած հռետորական դպրոցի աշակերտներին պարտադրել ուսումնասիրել ու յուրացնել այն։

Նրա երկերում պահպանվել են Մեծ Հայքի արքաներ՝ Աշխադարի և Պարթամասիրի ժամանակաշրջանից մի քանի պատմական դրվագներ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հռոմեական գրականության պատմություն», Ա. Առաքելյան, Երևան, 1975.
  • «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 47, 421.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Կորնելիուս Փրոնտոն» հոդվածին։