Մարի Մադլեն Գիմար (ֆր.՝ Marie-Madeleine Guimard, դեկտեմբերի 27, 1743(1743-12-27)[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - մայիսի 4, 1816(1816-05-04), Փարիզ, Ֆրանսիա), 18-րդ դարի բալետի Ֆրանսիացի արտիստ, 1762 թվականից մինչև 1789 թվականը Երաժշտության թագավորական ակադեմիայի առաջին պարուհին։

Մարի Մադլեն Գիմար
ֆր.՝ Marie-Madeleine Guimard
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1743(1743-12-27)[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էմայիսի 4, 1816(1816-05-04) (72 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊեր Լաշեզ[2][3]
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of France (1814-1830).svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և բալետի պարող
Marie-Madeleine Guimard Վիքիպահեստում

Ստեղծագործական կյանքԽմբագրել

1758 թվականին, դեռ 15 տարեկան հասակում, Գիմարն ընդունվել է «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնի կորդեբալետ։ Երեք տարի անց նա աշխատանքի է անցնում Երաժշտության թագավորական ակադեմիայում։ Այդ թատրոնը համարվում էր հին բալետային կանոնների «կողմնակից», սակայն հենց այնտեղ էր պարուհուն սպասվում առաջին մեծ հաջողությունը։ Չնայած նրան որ, Գիմարը չէր փայլում իր գեղեցկությամբ և շատ նիհար էր (ի տարբերություն 18-րդ դարի պարուհիների մեծամասնությանը), նա փառքի է արժանանում իր կատարման թեթևության, բնականության և պարզության շնորհիվ։

1768 թվականին Գիմարը, որը ճանաչվել էր որպես բեմահարթակի «աստղ», «Հռոմեական և հունական տոնակատարություններ» «Կաստորը և Պոլուկսը», «Նինետան պալատում», «Գալաթեայի քմահաճույքները» բալետ-օպերաներում կատարում էր գլխավոր դերեր։ Գիմարը համագործակցում էր նաև բալետի բարենորոգիչ Ժ. Նովերի հետ։ Գիմարը նրա հետ Շտուտգարտում բեմադրում է «Յասոն և Մեդեա» բալետը (Կրեուզայի դերը, 1763 թվական)։ Հենց այդ դերը նա կատարել է նաև 1770 թվականին, Երաժշտության թագավորական ակադեմիայում Նովերի նույն բեմադրությունում, որտեղ Գ. Վեստրիսը կրկնել է Յասոնի դերը, սակայն ըստ կոմպոզիտոր Լա Բորդայի երաժշտության[4]։

Պարուհուն հատուկ կերպով հովանավորում էին իշխան դե Սուբիզը և ուրիշ շատ ազնվականներ. Գիմարն ուներ կուրտիզանուհու համբավ։ Այդ փաստը քննարկվել է հանրության կողմից, սակայն դա չէր խանգարում հանրությանը հիանալ Գիմարի բեմական տաղանդով։

Մարի Մադլենը ընկերական հարաբերություններ ուներ արվեստի շատ գործիչների հետ, որոնք այդ ժամանակ ապրում էին Փարիզում։ Հայտնի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի հետ պարուհին ուներ ջերմ հարաբերություններ, և հենց նրա վրձնին են պատկանում Գիմարի մի քանի հայտնի դիմանկարներ։

1780-ական թվականներին Գիմարն ակտիվորեն պայքարում էր Գվադելուպեում ծնված «սևամորթ Մոցարտի»` դե Սեն-Ժորժի` Երաժշտւթյան թագավորական ակադեմիա տնօրեն նշանակվելու դեմ։ 1789 թվականին նա ամուսնանում է պարող և բալետմաստեր Ժան Էտեն Դեպրոյի (ֆր.՝ Jean-Étienne Despréaux) հետ։

Կերպարն արվեստումԽմբագրել

Գուստավ Բուլանժեի կողմից արված Գիմարի դիմանկարը, որն իր վրա կրում է նրա առաջնախաղի տարին (1762), գտնվում է Գրանդ օպերայի Պարային նախասրահի ֆրիզում, Օպերայում 17-րդ դարի վերջերից մինչև 19-րդ դարի կեսերը հանդես եկած այլ 20 հայտնի պարուհիների դիմանկարների հետ։

Պարուհու ճակատագրին է ընծայված ավստրիացի կոմպոզիտոր Կարլ Պրոխազկայի «Մադլեն Գիմար» օպերան, որը բեմադրվել է 1930 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Le Gaulois (ֆր.) — 1925. — P. 1. — ISSN 1160-8404; 2419-0101
  3. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — P. 400. — ISBN 978-2-914611-48-0
  4. Балетная и танцевальная музыка

ԳրականությունԽմբագրել

  • Под ред. Ю. Н. Григоровича. Балет. Энциклопедия. — М., 1981.