Մարի Դյուպլեսի (ֆր.՝ Marie Duplessis, հունվարի 15, 1824(1824-01-15)[2][3][1], Nonant-le-Pin[1] - փետրվարի 3, 1847(1847-02-03)[2][3][4], Boulevard de la Madeleine, former 1st arrondissement of Paris[4][5]), ֆրանսիացի հայտնի կուրտիզանուհի[6], Ալեքսանդր Դյումա կրտսերի սիրուհին, նրա «Կամելիազարդ տիկինը» վեպի գլխավոր հերոսուհու նախատիպը[5]։

Մարի Դյուպլեսի
ֆր.՝ Alphonsine Plessis[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1824(1824-01-15)[2][3][1]
ԾննդավայրNonant-le-Pin[1]
Մահացել էփետրվարի 3, 1847(1847-02-03)[2][3][4] (23 տարեկան)
Մահվան վայրBoulevard de la Madeleine, former 1st arrondissement of Paris[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունdemi-mondaine
ԱմուսինÉdouard de Perregaux?
 Marie Duplessis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իսկականը անուն Ռոզա Ալֆոնսինա Պլեսի է։ Ծնվել է 1824 թվականին հարբեցող Մարեն Պլեսիի ընտանիքում, որը գումար էր հայթայթում օրացույցների և ֆերմերների տնտեսական մանրուքների վաճառքով։ 15 տարեկանում եղափոխվելով Փարիզ՝ Ռոզան դարձել է դերձակուհու օգնական[7], փոխել է անունը և ազգանունը՝ ավելացնելով նրան «դյու» մասնիկը, ինչը պիտի ցույց տար նրա ազնվական ծագումը[8]։ Ընդ որում, նրա մորական գծով տատն իրոք եղել էր ազնվական։ Կարճ ժամանակ աշխատել է որպես դերձակուհի։

Աշխարհիկ կյանք խմբագրել

16 տարեկանում Մարին դարձել է կուրտիզանուհի։ Առաջինը նրան խնամակալության է վերցնում մի ռեստորանատեր, որի անունը չի պահպանվել։ Նրան փոխարինել է դուքս դը Գիշը, և այդ պահից Մարիի կյանքը գլխովին փոխվել է. ցերեկները զբոսանք կառքով, երեկոյան օպերա կամ թատրոն, իսկ հետո ռոմանտիկ հանդիպումներ տղամարդկանց հետ։ Մարիի հռչակն այնքան մեծ էր, որ նա հեշտությամբ կարող էր իրեն թույլ տալ տարվա մեջ ծախսել 100 000 ֆրանկ (համեմատության համար գրասենյակային ծառայողի տարեկան եկամուտը կազմում էր 1500 ֆունտ)։ Նա մրցակցում էր այնպիսի հայտնի կուրտիզանուհիների հետ, ինչպիսիք էին Ալիսա Օզին, Լոլա Մոնտեսը, Ատալա Բոշենը։ Ժամանակակիցները Մարիին նկարագրում էին որպես «նրբագեղ կազմվածով և դյութիչ ժպիտով շատ գրավիչ երիտասարդ կին»[9]։ Մանուկ հասակում չստանալով որևէ կրթություն՝ Մարին տարվում է գրականությամբ և պոեզիայով, սովորում է երաժշտություն, ձեռք է բերում վայելուչ շարժուձև, ձեռք է բերում Փարիզի ամենաէլեգանտ կնոջ համբավը[10]։ Նրա սալոն էին հաճախում Էժեն Սյուն, Ալֆրեդ դը Մյուսեն, Ռոժե դը Բովուարը, Արսեն Ուսսեն։

Հանդիպում Ալեքսանդր Դյումա որդու հետ խմբագրել

 
Մարի Դյուպլեսին 1840 թվականին

Նրա առաջին հանդիպումը Ալեքսանդր Դյումա որդու հետ տեղի է ունեցել 1842 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակ նա ընդամենը տասնութ տարեկան էր։ Դյուման նրա հետ ծանոթացել միայն երկու տարի անց։ Նրան սիրավեպը շարունակվել է մոտ մեկ տարի՝ մինչև 1845 թվականի օգոստոսը և ավարտվել է Դյումայի նախաձեռնությամբ։ Հրաժեշտի նամակում նա գրել է.

  «Սիրելի Մարի, ես այնքան հարուստ չեմ, որ սիրեմ ձեզ այնպես, ինչպես ես կցանկանայի, և այնքան աղքատ չեմ, որ սիրված լինեմ այնպես, ինչպես որ Դուք կցանկանայիք։ Եվ եկեք երկուսս էլ մոռանանք. Դուք՝ անունը, որ Ձեզ համար պիտի որ միևնույնը լիներ, ես՝ երջանկությունը, որն ինձ համար այլևս հասանելի չէ։ Անիմաստ է պատմել Ձեզ, թե որքան տխուր եմ ես, որովհետև Դուք ինքներդ էլ գիտեք, թե ինչպես եմ ես Ձեզ սիրում։ Այսպիսով, բարով մնաք։ Դուք բավականին վեհանձն եք, որ չհասկանայիք պատճառները, որոնք ինձ ստիպել են Ձեզ գրել այս նամակը, և չափազանց խելացի, որ չներեք ինձ։ Հազարավոր լավագույն հիշողություններով»։  

Մարիի վերջին սիրեկանը եղել է կոմպոզիտոր Ֆերենց Լիստը[6], որը նրան բնութագրել է որպես բացառիկ բարության տեր կին[11]։

1846 թվականին փետրվարի 21-ին Լոնդոնում Մարին ամուսնացել է իր երկրպագուներից մեկի՝ կոմդ Էդուար Պեռեգոյի հետ[6]։ Ամուսնությունը Ֆրանսիայում չի համարվել օրինական, քանի որ հաստատված չի եղել ֆրանսիական հյուպատոսի կողմից, սակայն Մարին մինչև կյանքի վերջն իրեն անվանել է կոմսուհի։

Հիվանդություն և մահ խմբագրել

 
Մարի Դյուպլեսիի տապանաքարը Մոնմարտրի գերեզմանոցում

Չնայած արտաքին հատկանիշներին (շքեղ բնակարան, թանկարժեք զարդեր, բոհեմային կյանք)՝ Մարիի կյանքը մթագնեց տուբերկուլյոզը, որն այդ ժամանակներում անբուժելի հիվանդություն էր։ Դա էլ հենց դարձավ նրա մահվան պատճառը։

Մարի Դյուպլեսին մահացել է 1847 թվականի փետրվարի 5-ին 23 տարեկան հասակում[5]։ Մահից մի քանի շաբաթ անց նրա ամբողջ ունեցվածքը վաճառվել է աճուրդում[10], որպեսզի փակի պարտքերը (կյանքի վերջին երկու տարիներին զարգացող հիվանդության պատճառով նա չէր կարողանում գումար ձեռքբերել իր սովորական եղանակով)։ Այդ ժամանակ Ալեքսանդր Դյումա որդին չէր գտնվում Ֆրանսիայում, ճանապարհորդում էր Ալժիրում և Իսպանիայում, Մարիի մահվան մասին իմացել է միայն վերադարձի ճանապարհին։ Շտապելով Մարիի տուն՝ նա տեսել է սեփականության վաճառքի հայտարարությունը։ Այդ ժամանակ նա այնքան էլ հարուստ չէր, այդ իսկ պատճառով կարողանում է գնել միայն ոսկե շղթան, որը Մարին կրում էր պարանոցին։

Պարտքերի վճարումից հետո մնացած փողերը կտակի համաձայն անցել են Մարիի ազգականուհուն (նրա քրոջ դստերը) այն պայմանով, որ նա երբեք չի գա Փարիզ։

Թաղվել է Մոնմարտրի գերեզմանատանը[12], գերեզմանի տարածքը ձեռք էր բերել Էդուար Պեռեգոն։

Արվեստում խմբագրել

Ալեքսանդր Դյուման, իմանալով նրա մահվան մասին, գրել է «իր լավագույն բանաստեղծությունը»[13]՝ «Բաժանվել եմ Ձեզնից ես…»։

Մարի Դյուպլսեին եղել է Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի գլխավոր հերոսուհի Մարգարիտ Գոթյեի նախատիպը։ Այդ վեպի հիման վրա ստեղծվել է «Տրավիատա» օպերան (կոմպոզիտոր՝ Ջուզեպպե Վերդի, առաջնախաղը կայացել է Վենետիկի Լա Ֆենիչե թատրոնում 1853 թվականին), բեմադրվել են «Մարգարիտա և Արման» (բալետմաստեր՝ Ֆրեդերիկ Աշտոն, հատուկ Ռուդոլֆ Նուրեևի և Մարգո Ֆոնտեյնի համար, 1963) և «Կամելիազարդ տիկինը» (խորեոգրաֆ՝ Ջոն Նոյմայեր, առաջնախաղը տեղի է ունեցել Շտուտգարտի թատրոնում 1978 թվականին) բալետները։

Գոյություն ունեն վեպի բազմաթիվ էկրանավորումներ, գլխավոր դերը կատարել են Սառա Բեռնարը, Գրետա Գարբոն, Լիլիան Գիշը, Իզաբել Յուպերը և այլք։

Կուրտիզանուհու կերպարը արտացոլված է նաև Լադա Լուզինայի «Ալֆոնսինա (Կամելիազարդ տիկինը)» պիեսում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Departmental archives of Orne
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Reconstructed vital records of Paris
  5. 5,0 5,1 5,2 Gardner, Lyn (2003 թ․ մարտի 5). «The reality behind the myth of Camille». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  6. 6,0 6,1 6,2 Predota, Georg (2012 թ․ հոկտեմբերի 24). «Redemption through Consumption!Liszt and Marie Duplessis : Interlude.hk». Interlude. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  7. Weber, Caroline (2013 թ․ հուլիսի 19). «'The Girl Who Loved Camellias,' by Julie Kavanagh». The New York Times. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  8. Weis, Rene (2016 թ․ հունվարի 15). «The Real Traviata: The tragic true story that inspired La traviata». Royal Opera House. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  9. «Portrait of Marie Duplessis». Վերցված է 2013 թ․ հունվարի 20-ին.
  10. 10,0 10,1 «La Dame aux Camelias: The Tragedy of Marie Duplessis». Persephone Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  11. «Belle de Jour and the myth of the happy hooker», BBC News, 2009 թ․ նոյեմբերի 20
  12. «The Gacé girl who became a Paris queen; La Dame aux Camélias». Normandy Then and Now. 2016 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
  13. Моруа А. Три Дюма // Собр. соч. — Т. 1. — М.: Пресса, 1992. — С. 222.

Գրականություն խմբագրել

  • The Real Traviata: The Song of Marie Duplessis by René Weis
  • Моруа А. Три Дюма // Собр. соч. — Т. 1. — М.: Пресса, 1992. — С. 202—224.
  • Сетевая словесность Л. Лузина Альфонсина
  • Мари Дюплесси(չաշխատող հղում) Куртизанка Мари Дюплесси, покорившая Дюма
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Դյուպլեսի» հոդվածին։