Մարի-Քլեր Մաթիպ (ֆր.՝ Marie-Claire Matip, 1938, Էսեկա, Nyong-et-Kéllé, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն), Փարիզում բնակվող կամերունցի գրող։ Համարվում է առաջին կինը, որը Ենթասահարական Աֆրիկայում գիրք է հրատարակել։

Մարի-Քլեր Մաթիպ
Ծնվել է1938
ԾննդավայրԷսեկա, Nyong-et-Kéllé, Կենտրոնական ռեգիոն, Կամերուն
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Կամերուն
ԶավակներPrincess Erika?

Կենսագրություն

խմբագրել

Մարի-Քլեր Մաթիպը ծնել է 1938 թվականին Էսեկա համայնքում։ Նրա հայրը եղել է ցեղի առաջնորդ և տարբեր կանանցից ունեցել է տասնհինգ երեխա։ Մարի-Քլերը սկզբում ուսանել է տանը, այնուհետև հաճախել է տեղական դպրոց, որից հետո սովորել է Դուալայում գտնվող աղջիկների դպրոցում, որտեղ գրել է «Նգոնդա» վեպը։ 1956 թվականին հաղթել է «Elle» ամսագրի և Էյր Ֆրանսի հայտարարած մրցույթում, ինչը նրան հնարավորություն է ընձեռել ճամփորդել Ֆրանսիա, որտեղից վերադարձել է մեկ տարի անց։ 1958 թվականին Յաունդեում ավարտել է Lycée Général Leclerc բակալավրիատը։ Հետագայում Մոնպելիեի համալսարանում ուսանել է արվեստ և աստվածաբանություն, Սորբոնի համալսարանում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն և սոցիոլոգիա՝ ստանալով դոկտորի աստիճան[1][2]։

Մաթիպը երիտասարդ կամերունցիների համար ստեղծել է «Les beaux Samedis» ռադիոհաղորդումը և վարել է այն[1]։

Մարի-Քլեր Մաթիպն ամուսնացել և ունեցել է հինգ երեխա։ Նրա ավագ դուստրը՝ Մա Տեժոմաե Դևին (ծննդյան անունը՝ Էսթեր Դոբոնգ՛Նա Էսսիեն, հայտնի է նաև որպես Էսթա Դիվայն, Էսթա և Մատաժի), երգիչ, երաժիշտ, հոգևոր առաջնորդ, յոգայի ուսուցիչ, ֆրանսիացի կատարող Princess Erika-ն[1], Մարի-Քլերի հանգուցյալ դուստր Էվան (հայտնի է որպես քույր Հյուվան) և կրտսեր դուստրը՝ Էգան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Marie-Claire Matip». University of Western Australia.
  2. Gérard, Albert S. (1986). European-language Writing in Sub-Saharan Africa (անգլերեն). John Benjamins Publishing. ISBN 9630538334.