Մարիսոլ (իսպ՝. Marisol. իրական անունը՝ Խոսեֆա (քնքշացված՝ Պեպա) Ֆլորես, իսպ՝. Josefa Flores փետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի երգչուհի, դերասանուհի, 1960-ական թվականների աստղային հրաշամանուկ[3][4]։

Մարիսոլ
իսպ.՝ Marisol
Ծնվել էփետրվարի 4, 1948(1948-02-04)[1][1] (76 տարեկան)
ԾննդավայրՄալագա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ամուսին(ներ)Antonio Gades?
Երեխա(ներ)María Esteve?, Celia Flores? և Tamara Esteve?[2]

Հակիրճ տեղեկություններ խմբագրել

1960-ականներին, լինելով դեռ ընդամենը երեխա, ապա՝ պարմանուհի, երաժշտական բազմաթիվ ֆիլմերում խաղացել է Մարիսոլ անունով աղջնակի դերը։ Նրա մասնակցությամբ կինոնկարները հսկայական հաջողություն են ունեցել, և երբ տարիք է առել, սկսել է խաղալ «մեծական» դերեր։ Ընդ որում՝ նկարահանվել է այնպիսի հանրահայտ կինոռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Մարիո Կամուսը, Խուան Անտոնիո Բարդեմը, Կառլոս Սաուրան...[5][6] Այդ«մեծական» կինոնկարներում ևս սկզբում հանդես է եկել որպես Մարիսոլ, հետագայում օգտագործել է իր իրական անուն-ազգանունը։

Երիտասարդ տարիներին Պեպա Ֆլորեսը ակտիվորեն մասնակցել է հասարակական-քաղաքական կյանքին, եղել է կոմունիստների ամենաեռանդուն աջակիցներից մեկը, թեև Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը այդպես էլ չի անդամագրվել։ 1980-ական թվականների կեսերին նա հրաժեշտ է տվել դերասանական գործունեությանը[7]։ Ներկայումս, գրեթե ամբողջովին հասարակությունից կտրված, ապրում է իր հայրենի քաղաքում՝ Մալագայում, զանգվածային լրատվության միջոցների հետ էլ հազվադեպ է շփվում[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Մանկական շրջան խմբագրել

  • Un rayo de luz (1960) - Marisol D’Angelo
  • Ha llegado un ángel (1961) - Marisol Gallardo
  • Tómbola (1962) - Marisol

Պատանեկան շրջան խմբագրել

  • Marisol rumbo a Río (1963) - Marisol / Mariluz
  • La nueva Cenicienta (1964) - Marisol Echerry
  • La historia de Bienvenido (1964) - Marisol
  • Búsqueme a esa chica или Los novios de Marisol (1964) - Marisol
  • Cabriola (1965) - Chica
  • Las cuatro bodas de Marisol (1967) - Marisol Collado
  • Solos los dos (1968) - Marisol

«Մեծական» շրջան խմբագրել

  • Carola de día, Carola de noche (1969) - Carola Jungbunzlav
  • El taxi de los conflictos (1969) - В роли себя самой / Patricia
  • Urtain, el rey de la selva…o así (1969)
  • La corrupción de Chris Miller (1972) - Chris Miller
  • La chica del Molino Rojo (1973) - María Marcos
  • El poder del deseo (1975) - Juna (Justina) / Catalina
  • Los días del pasado (1978) - Juana
  • Bodas de sangre (1981) - Marisol
  • Carmen (1983) - Pepa Flores (խաղացել է ինքն իր կերպարը)
  • Caso cerrado (1985) - Isabel (հանդես է եկել որպես Պեպա Ֆլորես)

Աշխատանքը հեռուստատեսությունում խմբագրել

Դերակատարումներ բազմասերիանոց ֆիլմերում խմբագրել

  • Proceso a Mariana Pineda (5 սերիանոց ֆիլմ, ցուցադրվել է 1984 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին) - Mariana Pineda (հանդես է եկել որպես Պեպա Ֆլորես)
  • Marisol, la película (երկսերիանոց ֆիլմ, որը ներկայացնում է Մարիսոլի կյանքի դրվագները՝ ծնունդից մինչև Կառլոս Գոյանեսի հետ ունեցած հարաբերությունների խզումը, Antena 3 հեռուստաընկերություն, 2009 թ. մարտի 23-24)

Պարգևներ խմբագրել

  • 1960 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի լավագույն մանուկ դերասան
  • 1972 - 3-րդ մրցանակ՝ երգի OTI փառատոնում՝ «Niña» երգի համար
  • 1978 - Լավագույն կինոդերասանուհու մրցանակ Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում՝ «Los días del pasado» ֆիլմում իր տպավորիչ դերակատարման համար (ռեժիսոր՝ Մարիո Կամուս)[9]
  • 2016 - Կինոյի համար ստեղծագործող գրողների շրջանակի շնորհած պատվո մեդալ[10]

Սկավառակագրություն խմբագրել

  • "Pasu firme" (1960 en Un rayu de lluz)
  • "Santo Lucía" (1960 en Un rayu de lluz)
  • "Añada italiana" (1960 en Un rayu de lluz)
  • "Cuerre, cuerre, caballín" (1960 en Un rayu de lluz)
  • "Adiós al colexu" (1960 en Un rayu de lluz)
  • "Tando contigo" (1961 en Llegó un ánxel)
  • "Bulerías" (1961 en Llegó un ánxel)
  • "Fola, Fola, Fola" (1961 en Llegó un ánxel)
  • "Tómbola" (1962 tema principal de la película Tómbola)
  • "Los duros de Cádiz" (1962 en Tómbola)
  • "Chiquitina" (1962 en Tómbola)
  • "Llobu, llobín" (1962 en Tómbola)
  • "Una nueva melodía" (1962 en Tómbola)
  • "Tony" (1963 en Marisol camín de Ríu)
  • "Rapacina" (1963 en Marisol camín de Río)
  • "Bossa Nova al pie de ti" (1963 en Marisol camín de Río)
  • "Anda aurio" (1964 en La nueva Cenicienta)
  • "La mázcara" (1964 en La nueva Cenicienta)
  • "Conformo" (1964 en La nueva Cenicienta)
  • "La lluna y el toru" (1964-65 en Búsqueme a esa moza)
  • "Typical Spanish" (1964-65 en Búsqueme a esa moza)
  • "Namá a ti" (1964-65 en Búsqueme a esa moza)
  • "Cabriola" (1966 en Cabriola)
  • "Tien la Tarara" (1967 en Los cuatro bodes de Marisol)
  • "La nieve" (1968 en Solos los dos)
  • "La boda" (1968 en Solos los dos)
  • "Corazón contentu" (1968)
  • "Mama Panchita" (1970)
  • "Neña" (Festival de la OTI en 1972)
  • "Aquel branu" (Bien espublizada en radiu en 1972)

Գրականություն խմբագրել

  • Morcillo, Aurora G. (2010). The Seduction of Modern Spain. The Female Body and the Francoist Body Politic. Rosemont Publishing. ISBN 978-0-8387-5753-6.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Discogs — 2000.
  2. https://www.elperiodico.com/es/ocio-y-cultura/20200126/amaia-celia-flores-recuerdan-marisol-gala-goya-7822223
  3. «Pepa Flores, la mujer que mató a Marisol». 20minutos.es (իսպաներեն). 2013 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  4. «La provocación de los silenciosos». EL PAÍS (իսպաներեն). 2013 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  5. «Pepa Flores se jubila de nuevo». EL PAÍS (իսպաներեն). 2013 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  6. «La Revista ... Y Pepa Flores enterró a Marisol». El Mundo (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  7. «RECORDANDO A MARISOL». EL PAÍS (իսպաներեն). 1998 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. «La niña prodigio». EL PAÍS (իսպաներեն). 2009 թ․ մարտի 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  9. «Marisol, premiada en el Festival de Karlovy Vary». EL PAÍS (իսպաներեն). 1978 թ․ հուլիսի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.
  10. http://www.cinecec.com/EDITOR/premios/palmares/2015.htm%7Cobra=(չաշխատող հղում)Círculo de Escritores Cinematográficos|fechaacceso=18 de febrero de 2018}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսոլ» հոդվածին։