Մարիո Լեմինա
Մարիո Ռենե Ջունիոր Լեմինա (ֆր.՝ Mario Lemina, սեպտեմբերի 1, 1993[1][2], Լիբրևիլ, Գաբոն[3]), գաբոնցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Սաութհեմփթոն»-ի և Գաբոնի ազգային հավաքականի կազում։
Մարիո Լեմինա ֆր.՝ Mario Lemina | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Մարիո Ռենե Ջունիոր Լեմինա | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1993[1][2] (29 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Լիբրևիլ, Գաբոն[3] | ||||||||||||||
Հասակ | 184 սանտիմետր | ||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 18 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերաԽմբագրել
«Լորյան»Խմբագրել
Մարիոն ֆրանսիական «Լորյան» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմին միացել է 11 տարեկան հասակում։ Հիմնական կազմում հանդես է եկել 2012-13 մրցաշրջանում[4]։
«Մարսել»Խմբագրել
Հաջորդ մրցաշրջանում Լեմինան տեղափոխվել է «Մարսել»։ Տրանսֆերն արժեցել է 4 միլիոն եվրո։ Նա իր առաջին մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում և օգնել է թիմին առաջնության շրջանակներում գրավել 4-րդ հորիզոնականը։
«Յուվենտուս»Խմբագրել
2015 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս», հետագայում առաջնային գնման իրավունքով[5]։ Սեպտեմբերի 26-ին նա խփել է իր առաջին գոլը իտալական ակումբի կազմում՝ «Նապոլի»-ի դեմ խաղում[6]։
2016 թվականի ապրիլի 29-ին իտալական ակումբը 9.5 միլիոն եվրոյի դիմաց գնել է ֆուտբոլիստի ամբողջ տրանսֆերը[7]։
«Սաութհեմփթոն»Խմբագրել
2017 թվականի օգոստոսի 8-ին 15.4 միլիոն £-ի դիմաց Լեմինան տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[8][9]։ Նա թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
Թիմի կազմում իր դեբյուտը գաբոնցին նշել է օգոստոսի 20-ին՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում[10]։
Միջազգային կարիերաԽմբագրել
Գաբոնի ազգային հավաքական ֆուտբոլիստը առաջին անգամ հրավիրվել է 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար[11]։ Նա իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Թունիսի հավաքականի դեմ խաղում[12]։
ՁեռքբերումներԽմբագրել
- Իտալիայի չեմպիոն - 2015-16, 2016-17
- Իտալիայի գավաթակիր - 2016, 2017
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.transfermarkt.com/mario-lemina/profil/spieler/170934
- ↑ Greg Lea (հոկտեմբերի 14, 2015)։ «Mario Lemina: Juve’s hot-headed loanee who Liverpool wanted this summer»։ Four Four Two։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ Alec Fenn (օգոստոսի 31, 2015)։ «Juventus confirm Lemina medical»։ Goal.com։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ Gianluca Monti (սեպտեմբերի 26, 2015)։ «Napoli-Juventus 2-1: Insigne e Higuain inguaiano Allegri. Lemina, gol inutile» [Napoli-Juventus 2-1: Insigne and Higuain get Allegri in trouble. Lemina, futile goal] (Italian)։ La Gazzetta dello Sport։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015
- ↑ «Lemina signs four-year Juventus deal»։ juventus.com։ ապրիլի 29, 2016։ Վերցված է ապրիլի 29, 2016
- ↑ «Mario Lemina: Southampton sign Juventus midfielder for £15.4m»։ BBC Sport։ օգոստոսի 8, 2017
- ↑ «Saints seal Lemina deal»։ Southampton F.C.։ օգոստոսի 8, 2017։ Վերցված է օգոստոսի 10, 2017
- ↑ Chapman Caroline (օգոստոսի 19, 2017)։ «Southampton 3–2 West Ham United»։ BBC Sport։ Վերցված է օգոստոսի 20, 2017
- ↑ «Lemina refuse la sélection» (French)։ lequipe.fr։ դեկտեմբերի 28, 2014։ Վերցված է դեկտեմբերի 29, 2014
- ↑ Alberto Dolfin (հոկտեմբերի 10, 2015)։ «Juve, non solo infortuni dalle Nazionali: primo gol di Lemina col Gabon» [Juve, not only injured internationals: Lemina's first goal with Gabon] (Italian)։ La Stampa։ Վերցված է դեկտեմբերի 10, 2015