Մարիո Գոնսալես

իսպանացի ֆուտբոլիստ

Մարիո Գոնսալես (իսպ.՝ Mario González Gutiérrez, փետրվարի 25, 1996, Վիլյարկայո դե Մերինդադ դե Կաստիլյա լա Վիեխա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Վիլյառեալ»-ի կազմում։

Մարիո Գոնսալես
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1996(1996-02-25)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Վիլյարկայո դե Մերինդադ դե Կաստիլյա լա Վիեխա, Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

Մարիոն «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբի սան է։ 2015 թվականին դարձել է թիմի երիտասարդական կազմի անդամ։ Երիտասարդական թիմում իր դեբյուտը նա նշել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին՝ «Ռեուս Դեպորտիու»-ի դեմ խաղում[2]։ Թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման։

2016 թվականին Գոնսալեսը տեղափոխվել է հիմնական կազմ։ Լա Լիգա-ում իր դեբյուտը Մարիոն նշել է 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ «Գրանադա»-ի դեմ խաղում[3]։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ Մարիոն 90-րդ րոպեին փոխարինել է Ալեշանդրե Պատոյին։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Մարիո Գոնսալեսը հանդես է եկել Իսպանիայի Մ17 հավաքականի կազմում։ Հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի առաջնությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Reus Deportiu - Villarreal II» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 21 августа 2016-ին.
  3. «Granada - Villarreal» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 21 августа 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել