Մարինե Մարաբյան
Մարինե Մարաբյան (օգոստոսի 26, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, բանասեր, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր[2]։
Մարինե Մարաբյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 26, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ (1998) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, արևելագետ և բանասեր |
Աշխատավայր | Գրանդ Քենդի |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելՄարինե Մարաբյանը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը՝ բանասեր արևելագետի մասնագիտացմամբ։
1998-1999 թվականներին «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է թարգմանիչ, ապա` մենեջեր։ 1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում` որպես տեխնոլոգ։ 2000-2002 թվականներին «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում զբաղեցրել է միջազգային հարաբերությունների գծով մասնագետի պաշտոնը։ 2002-2003 թվականներին եղել է «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ։ 2003 թվականից մինչև 2005 թվականը եղել է «Մասիս Տոբակո» հայ-հունական ՀՁ ՍՊԸ առևտրային գծով տնօրեն, 2005-2012 թվականներին` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն։ 2006 թվականից մինչև 2012 թվականը համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն։
2012 թվականի մայիսի 6-ին թիվ 40 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր։