Մարինա Զուևա (ռուս.՝ Мари́на Оле́говна Зу́ева, ապրիլի 9, 1956(1956-04-09), Մոսկվա, ԽՍՀՄ), նախկին խորհրդային գեղասահորդուհի, հանդես է եկել սառույցի վրա սպորտային պարեր ձևում Անդրեյ Վիտմանի հետ։ Ներկա պահին՝ գեղասահքի խորեոգրաֆ և մարզիչ։

Մարինա Զուևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Марина Олеговна Зуева
Մասնագիտացում՝figure skating choreographer, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  Կանադա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1956(1956-04-09) (68 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Գեղասահորդուհու կարիերան խմբագրել

 
Մարինա Զուևան զուգընկերոջ՝ Անդրեյ Վիտմանի հետ

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում գեղասահորդուհի Զուևան հանդես է եկել՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ը։ Նրա զուգընկերը Անդրեյ Վիտմանն էր։ Զույգը մարզվում էր Ելենա Չայկովսկայայի ղեկավարությամբ։ Նրանք երկու անգամ երկրի ազգային առաջնություններում նվաճել են բրոնզե մեդալ և մտել են ազգային հավաքականի կազմ։ 1977 թվականին զույգը Եվրոպայի[1] և աշխարհի[2] առաջնություններին հինգերորդն էր, 1978 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ վեցերորդը[1] և նույն տարում էլ աշխարհի առաջնությանը՝ յոթերորդը[2]։

Որպես խորեոգրաֆ խմբագրել

1970-ականների վերջին Զուևան ավարտեց իր կարիերան և սկսեց աշխատել որպես խորեոգրաֆ ԲԿՄԱ-ում։ Զուգահեռ սովորում էր Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում՝ Մ. Զախարովի կուրսում։ Հատկապես հաջող էր նրա համագործակցությունը Եկատերինա Գորդեևայի և Սերգեյ Գրինկովի հետ, որոնց համար նա բեմադրել է այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Լուսնի սոնատը», «Վոկալիզ», «Ռոմեո և Ջուլյետտա»։ Իսկ նրանից հետո, երբ գեղասահորդները դարձան օլիմպիական կրկնակի չեմպիոններ, շարունակեց նրանց հետ համագործակցությունը պրոֆեսիոնալ սառույցի վրա։ Երբ Եկատերինան Սերգեյի հանկարծակի մահից հետո սկսեց հանդես գալ մենասահքում, Զուևան նախկինի պես նրա կողքին էր[3]։

Կոնֆլիկտ Ս. Ա. Ժուկի հետ խմբագրել

Նրա կարիերայում հատուկ տեղ է զբաղեցնում կոնֆլիկտը Ս. Ա. Ժուկի հետ։ Ինչպես նշում է Ժուկը, Մարինա Զուևան և գեղասահորդուհի Աննա Կոնդրաշովան ԽՄԿԿ ԿԿ նամակ են գրել՝ մեղադրելով իրեն «անբարո վարքի» մեջ, սակայն չեն ներկայացրել փաստարկներ, ինչն էլ հանդիսացել է «հալածանքների» սկիզբը[4][5]։ Արդյունքում Եկատերինա Գորդեևա և Սերգեյ Գրինկով զույգին Ժուկի ղեկավարությամբ մարզվելուց տեղափոխեցին մարզվելու Մարինա Զուևայի և Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ։ Հետագայում աստիճանաբար Ս. Ա. Ժուկին զրկեցին զբաղվել մարզչական գործունեությամբ։

Ընթացիկ գործունեություն խմբագրել

 
Մարինա Զուևան իր սաների՝ Տեսա Վերտյուի և Սքոթ Մոիրի հետ

1991 թվականին Մ. Զուևան կանադական ակումբի հրավերով մեկնեց Կանադա՝ Օտտավա։ Նա մարզել է կանադական զույգեր, իր որդուն՝ Ֆյոդր Անդրեևին, կանադական մենասահորդուհի Կարին Կադևին։ 2002 թվականին Զուևան տեղափոխվել է Դետրոյթ, որտեղ աշխատում էր Իգոր Շպիլպանդը։ Նրա հետ էլ ձևավորվեց մարզչական տանդեմը։ Շպիլպանդը պատասխանատու էր պարտադիր ծրագրերի և սահքի տեխնիկայի համար, իսկ Զուևան՝ օրիգինալ և ազատ ծրագրերի համար[6]։ Մարզչական տանդեմը աշխատում էր Կանտոնում գտնվող Arctic Figure Skating Club-ում՝ Միչիգանի նահանգ, ԱՄՆ։ Ներկա պահին Մարինա Զուևան և Իգոր Շպիլպանդը միասին չեն աշխատում։ Ծրագրերը, որոնք նրանք ստեղծել են իրենց սաների համար, տարբերվում են յուրահատուկ պահումներով։ Իր իսկ խոստովանությամբ՝ ստեղծագործական հայտնագործությունների ոգեշնչումը Զուևան վերցնում է ուսումնասիրելով ոչ միայն գեղասահքի պատմությունը, այլ նաև կրկեսի, բալետի։ Նա սա սովորել է Ստանիսլավ Ժուկից, ում հետ նա բախտ է վիճակվել աշխատել և ով սովորեցրել է նրան չսահմանափակվել միայն նեղ շրջանակներում[7]։ Նրա նախկին և ներկա սաների թվում են Վանկուվերի օլիմպիական չեմպիոններ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոիրը[8], Վանկուվերի օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ Մերիլ Դեվիսը և Չարլի Ուայթը[9], Թուրինի օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ Տանիտ Բելբինը և Բենջամին Ագոստոն, երիտասարդ սպորտսմեններ Մեդիսոն Չոկը և Գրեգ Ցուերլինը[10], Մայան և Ալեքս Շիբուտանին[11] ու այլք։ Բացի այդ, նա շարունակում է որպես խորեոգրաֆ կազմել ծրագրեր մենասահորդների և սպորտային զույգերի համար։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/մրցաշրջան 1975—1976 1976—1977 1977—1978
Գեղասահքի աշխարհի առաջնություն 5 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 6
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 3 3
«Московские новости» թերթի մրցանակ 3 3

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1988)
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1994). ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման գործում և 1994 թ. XVII Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ներդրած մեծ ավանդի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Результаты чемпионатов Европы 1970—1979 годах Արխիվացված 2008-10-11 Wayback Machine
  2. 2,0 2,1 Результаты чемпионатов мира 1970—1979 годах Արխիվացված 2008-09-24 Wayback Machine
  3. «Марина Зуева и Игорь Шпильбанд: наши люди в Детройте». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Станислава Жука заочно посадили в тюрьму
  5. «Всю жизнь стремившийся вверх, он умер на лестнице, ведущей вниз…». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  6. Марина Зуева: В тот вечер даже мой сын заплакал!
  7. Марина Зуева: «Олимпийские программы должны быть особенными»
  8. Т.Вертью и С.Моир(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  9. М.Дэвис и Ч.Уайт(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  10. М.Чок и Г.Цуэрлин(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  11. М.Шибутани и А.Шибутани(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ խմբագրել