Մարիետա Ստեփանյանց

հայ փիլիսոփա

Մարիետա Տիգրանի Ստեփանյանց (հոկտեմբերի 16, 1935(1935-10-16), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1983): ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2002):

Մարիետա Ստեփանյանց
ռուս.՝ Мариэтта Тиграновна Степанянц
Ծնվել էհոկտեմբերի 16, 1935(1935-10-16) (88 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[1]
Մասնագիտությունփիլիսոփա, արևելագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ, Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա և Հումանիտար գիտությունների պետական ​​ակադեմիական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, արևելագիտություն և փիլիսոփայության պատմություն
Ալմա մատերՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1959)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր (1974)
Տիրապետում է լեզուներինռուսերեն, լիտվերեն, արաբերեն և անգլերեն
Պարգևներ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Մարիետա Ստեփանյանցը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը (1959)։ 1959 թվականից աշխատում է ԽՍՀՄ ԳԱ Փիլիսոփայության ինստիտուտում, 1980 թվականից եղել է Ասիայի և Աֆրիկայի երկրների արդի փիլիսոփայության հրատապ պրոբլեմների բաժնի վարիչ։ 1982 թվականից եղել է Արևելյան փիլիսոփայության կենտրոնի ղեկավար։ 1970 թվականից միաժամանակ դասախոսում է Մոսկվայի տարբեր բուհերում։ Եղել է դիվանագիտական ծառայության մեջ Հնդկաստանում (1966-1969) և Կանադայում (1974-1980)։

Ուսումնասիրությունները վերաբերում են Արտասահմանյան Արևելքի երկրների միջնադարյան, նոր և նորագույն շրջանի փիլիսոփայության և հասարակական մտքի պրոբլեմներին։

ՌԴ հումանիտար հետազոտությունների ակադեմիայի անդամ։ 1963 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 133