Մարիա դե Դոմինիչի

մալթացի նկարիչ

Մարիա դե Դոմինիչի (իտալ.՝ Maria de Dominici դեկտեմբերի 6, 1645(1645-12-06)[1], Բիրգու, Port Region (Port), Մալթա - մարտի 18, 1703(1703-03-18), Հռոմ, Պապական մարզ), մալթացի առաջին նկարչուհի, քանադակագործ և կարմելիտների օրդենի միանձնուհի[2]։

Մարիա դե Դոմինիչի
իտալ.՝ Maria de Dominici
Ծնվել էդեկտեմբերի 6, 1645(1645-12-06)[1]
ԾննդավայրԲիրգու, Port Region (Port), Մալթա
Վախճանվել էմարտի 18, 1703(1703-03-18) (57 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Քաղաքացիություն Մալթա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և միանձնուհի
ՈւսուցիչMattia Preti? և Carlo Maratta?

Կենսագրություն խմբագրել

Մարիա դե Դոմինիչին ծնվել է Վիտտորիոզա քաղաքում (այժմ՝ Բիրգու) Մալթայի օրդենին հարող ոսկերչի ընտանիքում[3]։ Նրա ընտանիքում շատ են եղել արվեստի գործիչներ[4]։ Եղբայրներ Ռայմոնդոն և Ֆրանչեսկոն նույնպես դարձել են հայտնի նկարիչներ[3], իսկ Ռայմոնդոյի որդին՝ Բերնարդո դե Դոմինիչին արվեստի պատմաբան և գրքի հեղինակ է, որում հիշատակվում է նաև Մալթայի արվեստը[5]։ Ջովաննանտոնիո Չանտարայի (իտալ.՝ Giovannantonio Ciantar) «Պատկերազարդ Մալթան» մատենագրության մեջ կա մի նկար կնոջ պատկերով՝ իր անելիքը իմացողի կեցվածքով. խոսքը Մարիա Դոմինիչիի մասին է։

Կանացի սահմանափակումներ խմբագրել

Չանտարը գրել է, որ նա «ցուց է տվել տիպիկ կանացի պարտականությունների նկատմամբ իր հակակրանքը, որի համար ծնողներից նկատողությունների է արժանացել և զբաղվել է այն իրերի պատկերմամբ, որոնք կցանկանար պատկերել»։ Արդյունքում, ծնողները հարմարվել են իրենց դստեր ցանկությանը և արվեստի վարպետ են հրավիրել նրա հետագա կրթության համար[4]։

Նրա սեռը, անկասկած, ամենամեծ խոչընդոտն է եղել նրա կյանքում։ Այն ժամանակ կանայք իրավունք չեն ունեցել ուսումնասիրել տղամարդու անատոմիան, ինչըն էլ կարող էր պատճառ հանդիսանալ, որ նրա ստեղծած կերպարները ավելի կանացի էին և պակաս հստակ, քան իր տղամարդ գործընկերներին ստեղծած կերպարները։ Թերևս, եթե նրան թույլ տրվեր հղկել իր հմտությունները, նա կարող էր էլ ավելի մեծ արդյունքների հասնել որպես նկարիչ[2]։

Մահացել է միջին տարիքում՝ ընդամենը 57 տարեկանում, ինչը խանգարել է նրան ստեղծել մեծ քանակությամբ աշխատանք և, հնարավոր է, դառնալ նկարչության վարպետ։

Որմնանկարներ խմբագրել

Մարիան սովորել է նկարիչ և քանդակագործ Մաթիա Պրեթիի մոտ, որը նախագծել է Վալետայի Սուրբ Հովհաննես տաճարը։ Ենթադրվում է, որ 1661-1666 թվականներին նա օգնել է Պրեթիին նկարել որմնանկարներ Հովհաննես Մկրտչի կյանքի և նահատակության մասին[6], որոնք պատկերված են տաճարի կամարներին (свод - թաղ)[4]։ Մարիայի մասին գրել են որպես խելացի և բազմակողմանի զարգացած կին, ինչի մասին վկայում են նրա երկու կտակները[5]։ Ջովաննանտոնիո Չանթարը գրել է, որ Մարիան Պրեթիի ղեկավարության ներքո աշխատել է ջանադրաբար։ Պրեթին թույլ է տվել նրան պատկերել որոշ կանացի կերպարներ Սուրբ Հովհաննեսի տաճարը նկարելիս, որում Մարիան ավելի մեծ հաջողության է հասել, քան ինքը՝ վարպետը[4]։ Մեկ այլ պատմագիր՝ Ջուզեպպե Մարիա դե Պիրոն, 1839 թվականին Մարիայի մասին գրել է, որ նա «հմտությամբ գերազանցել է իր մյուս բոլոր ուսանողներին, ինչի շնորհիվ վարպետը նրան է ընտրել տաճարը նկարազարդելու և կամարների ու պատերի վրա կանացի կերպարներ պատկերելու համար»[4]։

Հռոմ խմբագրել

Մարիան կարմելիտական օրդենի անդամ էր, ուստի կարող էր ապրել վանքի պատերից դուրս՝ ընտանեկան կապերից հեռու։ 1682 թվականին նա հեռացել է Մալթայից իր զարմիկի՝ Մալթայի օրդենի գրոսմայստերի և նրա կնոջ` Իզաբելլա դ’Ավալոս դ’Ակվինո դ’Արագոնայի հետ։ Հռոմում Մարիան ունեցել է իր սեփական արվեստանոցը, որտեղ զբաղվել է քանդակների արտադրությամբ և նկարների պատվերներով։ Նրա համար միջնորդ է եղել անձամբ գրոսմայստերը։ Մարիայի տունը գտնվել է San Giovanni dei Fiorentini եկեղեցուց ոչ հեռու[3]։

Մարիա դե Դեմոչինին մահացել է 1703 թվականին և թաղվել Սանտա Մարիա ին Տրանսպորտինա (Santa Maria in Traspontina) եկեղեցում։

Աշխատանքներ խմբագրել

Մալթայում Սուրբ Հովհաննես տաճարի պատերն ու կամարները նկարելուց բացի, Մարիա դե Դեմոչինին հայտնի է դարձել որպես սրբերի քանդակներ փոխադրոություններ կատարող հեղինակ, որոնք տեղադրվել են կրոնական տոներին և փողոցային երթերի օրերին։ Մարիայի ամենահայտնի գեղարվեստական աշխատանքներն են՝ «Այցելություն» (Զաբուջի ծխական եկեղեցի), «Բեատո Ֆրանկո» (Վալետայի Կարմելիտական եկեղեցի) և «Ավետում» (Վալետայի տաճարի թանգարան)։

Հիշատակ խմբագրել

Մարիան հիշատակվել է Դելայ Գազեի (անգլ.՝ Delia Gaze) երկհատոր «Նկարիչների բառարան»-ում (անգլ.՝ Dictionary of Women Artists): 2010 թվականին նրա անունով է կոչվել Մերկուրի մոլորակի խառնարաններից մեկը (անգլ.՝ Dominici crater)[7]: Մերկուրիի վրա գտնվող օբյեկտների անունների շտեմարանում մալթացի նկարչի անունը ներառելու փաստը նշել է նաև Սյուզան Հոուն «Մալթա. Կանայք, պատմություն, գրքեր և վայրեր» գրքում (անգլ.՝ Malta: Women, History, Books and Places)[4]:

Դե Դոմինիչիի անունով է կոչվում Մալթայի Սանտա Լյուչիա փողոցը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Vassallo, Sam (2020 թ․ դեկտեմբերի 6). «MALTESE HERSTORY: Malta's First Established Female Painter Was A Bold, Baroque And Free-Roaming Nun». Lovin Malta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Dictionary of Women Artists / Delia Gaze. — Taylor & Francis, 1997. — Vol. 1. — С. 462.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Susanna Hoe Malta: Women, History, Books and Places. — British Library: HOLO Books, 2015. — С. 3, 116, 117. — ISBN 978-0-9572153-5-1
  5. 5,0 5,1 Bernardo de Dominici Vite dei pittori, scultori ed architetti napoletani. — Napoli: Tipografia Trani, 1840.
  6. Fr Mark Cauchi, OSA Valletta (2013 թ․ փետրվարի 16). «Mattia Preti, a friend of the poor and needy». Times of Malta.
  7. «Gazetteer of Planetary Nomenclature». USGS Astrogeology Science Center.