Մարիա Ֆեդորիչևա
Մարիա Ալեքսանդրովնա Ֆեդորիչևա (ռուս.՝ Мария Александровна Федоричева, փետրվարի 2, 1895, Ժիզդրա, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 19, 1971, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ, գրաֆիկ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Մարիա Ֆեդորիչևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1895 |
Ծննդավայր | Ժիզդրա, Կալուժսկայա գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1971 (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն խմբագրել
Մարիա Ֆեդորիչևան ծնվել է 1895 թվականի փետրվարի 2-ին Կալուգայի նահանգի Ժիզդրա քաղաքում, ջրաղացպանի ընտանիքում[2]" 1925 թվականին ավարտել է Լենինգրադի ՎԽՈՒՏԵԻՆ-ը[3]։ 1925 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[4]՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ։ 1926-1932 թվականներին եղել է «Круг художников» ընկերության անդամ։ Եղել է Վյաչեսլավ Պակուլինի (նկարիչների միության հիմնադիրներից մեկը և ընկերության նախագահը) կինը։ 1932 թվականից եղել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ Հայրենական մեծ պատերազմի բոլոր տարիներին ամուսնու հետ գտնվել է պաշարված Լենինգրադում։ Նկարչուհու հայտնի աշխատանքների թվում են՝ «Օդային տագնապ» (1942, Ռուսական պետական թանգարան)[5], «Դզօտի կառուցում» (1944), «Նատյուրմորտ» (1957)[6] և այլն։
Մարիա Ֆեդորիչևան մահացել է 1971 թվականի հոկտեմբերի 19-ին Լենինգրադում, կյանքի յոթանասունյոթերորդ տարում։ Նրա ստեղծագործությունները գտնվում են Ռուսական թանգարանում, այլ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում և արտերկրում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.65. Л.1.
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.65. Л.5.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.22.
- ↑ Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.380. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- ↑ Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.65. Л.3.
- ↑ 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.33.
Աղբյուրներ խմբագրել
- Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.65.
- 3-я Выставка картин и скульптуры общества «Круг художников». Каталог. Л., 1929.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.33.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.380, 381, 386, 387, 390. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.22.