Մարիա Օձավա (ճապոներեն՝ 小澤 マリア, հունվարի 8, 1986(1986-01-08)[1][2], Սապորո, Ճապոնիա), ճապոնացի պոռնոդերասանուհի։

Մարիա Օձավա
ճապ.՝ 小澤マリア
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1986(1986-01-08)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՍապորո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԿրթությունChristian Academy in Japan?
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, AV idol, մերկապարուհի, դերասանուհի, գլամուրային մոդել, մոդել և կինոդերասանուհի
 Maria Ozawa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի հունվարի 8-ին, ճապոնական Հոկայդո կղզում[3][4]։ Հայրը ֆրանսիական ծագումով կանադացի է, մայրը՝ ճապոնուհի[5][6]։ Մարիան հաճախել է խառն ամուսնություններից ծնված երեխաների համար գործող «միջազգային դպրոց», որտեղ ուսուցումը տարվում է անգլերեն, և ազատ տիրապետում է ճապոներենին ու անգլերենին[5][6]։ Այդ դպրոցում սովորելիս նա հրապուրվել է խոտի հոկեյով, դասերից հետո հաճախակի այցելել է նաև կարաոկե ակումբներ[5][6]։ Իր իսկ խոստովանությամբ՝ սեռական կյանք սկսել է 13 տարեկանից, սեքսի մասին գրքեր գնելով ու կարդալով՝ իմացել է 48 սեքսուալ դիրք[5][6]։

16 տարեկան հասակում, դեռ դպրոցական, նկարահանվել է «DARS Chocolate»-ի գովազդային հոլովակում՝ ընկերակցելով մեծ ժողովրդականություն վայելող ճապոնական KinKi Kids փոփ դուետին[7]։ 2005 թվականից սկսել է նկարահանվել պոռնոգրաֆիկ տեսաֆիլմերում։

2011 թվականին Complex ամսագիրը իր պատրաստած «Բոլոր ժամանակների ասիացի ամենակրքոտ 50 պոռնոաստղերի ցանկում» Մարիա Օձավային հատկացրել է 7-րդ տեղը[8]։

Անձնական կյանք խմբագրել

Օձավան տեսախաղեր շատ է սիրում, ունի վարդագույն Nintendo DS Lite[9] և PlayStation 2[10]:

Մարիան համբավվել է նաև այն բանով, որ բավականին բաց հաղորդակցվում է անձնական թեմաներով։ Նա 2005 թվականից ի վեր համացանցային բլոգ է վարում՝ տեքստային ու տեսահաորդագրություններով հանգամանորեն պատմելով իր անձնական կյանքի մասին[4]։

Ֆիլմերի ընտրանի խմբագրել

  • Invitation Only - 2008
  • Menculik Miyabi - 2009
  • Hantu Tanah Kusir - 2010
  • Nilalang - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Adult Film Index — 2022.
  3. «小澤マリア – Ozawa Maria (Profile)». Web I-dic. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին.
  4. 4,0 4,1 «小澤マリア 公式ブログ (Maria Ozawa Official Blog)» (Japanese with occasional English). blog.dmm.co.jp. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Welcome to Maria Ozawa's Room Video Idol Interview». Sweat Pig: Japanese Adult Video News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «小澤マリアの部屋へようこそ» (ճապոներեն). BestVideo. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «Maria Ozawa with Kinki Kids in DARS chocolate ad 2002». JapanSugoi. December 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Gabriel Alvarez (2011 թ․ սեպտեմբերի 19). «The Top 50 Hottest Asian Porn Stars of All Time». Complex. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին.
  9. GameOPS (April 29, 2007). «Maria Ozawa Plays Nintendo DS». GameOPS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. GameOPS (2007 թ․ հունիսի 19). «Maria Ozawa Owns a Pink PlayStation 2». GameOPS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Օձավա» հոդվածին։