Մարիա Փար (նորվ.՝ Maria Parr, հունվարի 18, 1981(1981-01-18)[1][2], Vanylven, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա), նորվեգացի գրող, ով ստեղծագործում է մանկական գրականության ժանրում։

Մարիա Փար
նորվ.՝ Maria Parr
Ծնվել է1981 հունվարի 18
ԾննդավայրՖիսկոբյուգդ, Վանուլվեն, Սոգն օգ Ֆյուրանե Նորվեգիա
Մասնագիտությունմանկագիր, lector և գրող
ԼեզուՆյունորսկ
ՔաղաքացիությունՆորվեգիա Նորվեգիա
ԿրթությունԲերգենի համալսարան
Ստեղծագործական շրջան2005թ.-ից մինչև հիմա
ԺանրերՄանկական գրականություն
Ուշագրավ աշխատանքներ«Վաֆլե սիրտը» (2005թ.)
Պարգևներ
 Maria Parr Վիքիպահեստում

Ստեղծագործական կյանք

խմբագրել

Մարիա Փարը գրական ասպարեզ է մտել 2005 թվականին՝ ներկայացնելով «Վաֆլե սիրտը» աշխատությունը։ Գրքում ներկայացվում է Մաթիլդայի գլխարկը ծոցում բնակվող 9-ամյա Թրիլլեի, նրա դասընկերուհու և հարևանուհի Լենայի մասին։ Լենան հանդես է գալիս անհավանական գաղափարներով, իսկ Թրիլլեն դրսևորում է իրեն առավել հավասարակշռված, երբեմն զգուշանալով իրենց արարքների հետևանքներից։ Զույգը հայտնվում է տարբեր իրավիճակներում՝ զվարճալի, տխուր, երբեմն էլ վտանգավոր։ Հետևելով մեծահասակների գործողություններին՝ նրանք սովորում են գնահատել ընկերությունն ու մոտիկ մարդկանց։

Գիրքը ջերմորեն ընդունվեց գրաքննադատների կողմից, ովքեր Փարին անվանեցին «նոր Աստրիդ Լինդգրեն»[3]։ Այս գրքի համար Փարին արժանացավ մրցանակների և ներկայացվեց Բրագի մրցանակի։

2009 թվականին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Տոնյա Գրիմմերդալ»-ը՝ «մանկական գրականություն» կատեգորիայում արժանանալով Բրագի մրցանակի։ Ինչպես Լինդգրենը իր «Մենք բոլորս Բյուլերբոից ենք» աշխատությունում, այնպես էլ Փարը ներկայացնում է իր գրքում գյուղական կյանքը։ Գլխավոր դերակատարը կարմրահեր Տոնյան է, ով ունի անվախ, ճարպիկ և համառ բնավորություն, սակայն երբեմն ահավոր միայնակ և արվարձանում մոլորված, արվարձան, որտեղ գրեթե չեն լինում այլ երեխաներ։ Գիրքը պատմում է մեծահասակների և երեխաների միջև անջրպետի մասին և ներկայացնում դրանց հաղթահարման եղանակները ծեր Գունվալդի և իր դստեր հաշտեցման օրինակով։ Գունվալդը իր դստեր հետ չէր խոսել երկար տարիներ։ Տոնյան, որպեսզի օգնի նրան, դիմում է շատ քայլերի։ Աղջնակի մայրը ուսումնասիրում է հալվող սառույցները և ստիպված է երկար ժամանակով բացակայել տանից։ Նա ստիպված է լինում դստերը թողնել հոր մոտ։ Փարն այս պատմությամբ հուշում է փոքրիկ ընթերցողներին, որ չի կարելի թաքնվել խնդիրներից, նույնիսկ նորվեգական հեռավոր գյուղերում, այլ պետք է դրանք լուծել։

Մարի Փարը գրում է իր գրքերը նյույորսկ լեզվով (նորնորվեգերեն)։ Նորաստեղծ լեզվով ստեղծագործելու համար երկու անգամ արժանացել է «Նորնորվեգերեն լեզվով մանկական գրականության համար» մրցանակի։ Գրողի երկու գրքերն էլ թարգմանվել են տարբեր լեզուներով։

 
Մարի Փարը դպրոցական ընթերցողների հետ հանդիպմանը, 2009 թ.

Գրականություն

խմբագրել
  • «Վաֆլե սիրտ» (նորվ.՝ Vaffelhjarte) - 2005 թ.
  • «Տոնյա Գրիմմերդալ» (նորվ.՝ Tonje Glimmerdal) - 2009 թ.

Մրցանակներ

խմբագրել
  • «Նորնորվեգերեն լեզվով մանկական գրականության համար» մրցանակ за «Вафельное сердце», 2005 թ.
  • Ալֆրեդ Անդերսոն-Րյուսթի դրամաշնորհ «Վաֆլե սիրտը» գրքի համար, 2006 թ.
  • Ուլե Վինգի մրցանակ «Վաֆլե սիրտը» գրքի համար, 2009 թ.
  • Բրագի մրցանակ «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար
  • Թեշեհերինգի դրամաշնորհ, 2009 թ.
  • Նորվեգացի քննադատների մրցանակ «Մանկական լավագույն գրականություն» անվանակարգում «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար
  • Գերմանական Luchs մրցանակ «Տոնյա Գրիմմերդալ» գրքի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Интервью с самой популярной детской писательницей из Скандинавии» (ռուսերեն). Mama.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)