Մարիա Տելկեշ
Մարիա Տելկեշ (հունգ.՝ Telkes Mária, դեկտեմբերի 12, 1900, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 2, 1995, State of Grenada[1]), հունգարաամերիկացի գիտնական և գյուտարար, արևային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ[4]։
Մարիա Տելկեշ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1900 Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | դեկտեմբերի 2, 1995 (94 տարեկան) State of Grenada[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս, կենսաֆիզիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ջերմաէլեկտրականություն |
Ալմա մատեր | Բուդապեշտի համալսարան (1920) |
Պարգևներ | |
![]() |
Վաղ տարիներ և կրթություն Խմբագրել
Ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 12-ին Բուդապեշտում, Հունգարիա։ Բուդապեշտի համալսարանում սովորել է ֆիզիկական քիմիա։ 1920 թվականին ավարտել է համալսարանը։ 1924 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ[5]։
Գործունեություն Խմբագրել
ԱՄՆ-ում Մարիա Տելկեշը բիոֆիզիկոս է աշխատել է Քլիվլենդի կլինիկայի ֆոնդում։ 1937 թվականին նա ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն և սկսել է հետազոտող ինժեներ աշխատել Westinghouse Electric-ում։ 1939-1953 թվականներին նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում զբաղվել է արևային էներգիայի ուսումնասիրությամբ։ 1953 թվականին աշխատանքի է անցել Նյու Յորքի համալսարանում[5]։
Տելկեշը հայտնի է որպես 1947 թվականին առաջին ջերմաէլեկտրական գեներատորի ստեղծող։ 1948 թվականին նա Մասաչուսեթս նահանգի Դովերում «Արևային տան» համար մշակել է առաջին արևային ջեռուցման համակարգը (տունն ամբողջությամբ կառուցված էր արևային ջեռուցմամբ՝ ըստ ճարտարապետ Էլեանոր Ռեյմոնդի նախագծի)[6]։ 1953 թվականին նա ստեղծել է առաջին ջերմաէլեկտրական սառնարանը՝ օգտագործելով կիսահաղորդիչային ջերմաէլեկտրականության սկզբունքները։
Տելկեշը հայտնաբերել է գործնական բազմաթիվ ջերմային սարքեր, այդ թվում և փոքրիկ աղազատիչ սարք փրկամակույկներում կիրառման համար, որն աշխատում էր արևային էներգիայիով։ Այդ սարքավորումը կարող է փրկել օդաչուների և նավաստիների կյանքը, որոնք հայտնվում են բաց ծովում առանց քաղցրահամ ջրի[4]։ Տելկեշը ջերմության պահպանման արևային համակարգի ստեղծողներից մեկն է, ինչի շնորհիվ ստացել է «Արևի թագուհի» մականունը[7]։
1977 թվականին Մարիա Տելկեշը թոշակի է գնացել, սակայն համալսարանում խորհրդատու է մնացել մինչև 1990-ական թվականների սկիզբ։ Կյանքի վերջին տարիներն ապրել է Մայամիում։ Մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 2-ին Բուդապեշտում, ուր որոշել է առաջին անգամ այցելել արտագաղթելուց հետո[5]։
Մարիա Տելկեշի պատվին անվանակոչվել են դպրոցներ Հարավային Կարոլինայում, Սան Ֆրանցիսկոյում և Օհայոյում։
Մրցանակներ Խմբագրել
- 1952՝ Կին ինժեներների միավորման մրցանակ,
- 1977՝ Արևային էներգիայի ամերիկյան միավորում, Չարլզ Գրիլ Աբբոտի մրցանակ,
- 2012՝ ներառվել է ԱՄՆ գյուտարարների փառքի ազգային սրահում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 PIM identifier
- ↑ https://www.invent.org/inductees/maria-telkes
- ↑ https://swe.org/awards/individual-awards/
- ↑ 4,0 4,1 «Maria Telkes»։ National Inventors Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է փետրվարի 4, 2015
- ↑ 5,0 5,1 5,2 Maria Telkes // Inventors and Inventions. 2008
- ↑ Denzer Anthony (2013)։ The Solar House: Pioneering Sustainable Design։ Rizzoli։ ISBN 978-0847840052։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-26-ին։ Վերցված է 2018-04-06
- ↑ Elizabeth H. Oakes (2007)։ «Maria Telkes»։ Encyclopedia of World Scientists։ Infobase Publishing։ էջ 714։ ISBN 978-1-4381-1882-6
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Maria Telkes Resources»։ solarhousehistory.com