Մարիա Սեմփլ (անգլ.՝ Maria Keogh Semple, մայիսի 21, 1964(1964-05-21), Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի կին գրող, սցենարիստ, պրոդյուսեր և դերասանուհի։ «Այս մեկը իմն է» (This one is mine) (2008), «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» (2012), «Այսօր կլինի այլ կերպ» (2016) վեպերի հեղինակն է[2][3][4]։ Մասնակցություն է ունեցել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» շոուի և մի քանի տարածված հեռուստասերիալների ստեղծման գործում, այդ թվում` «Բևեռլի-Հիլզ, 90210», «Քեզանից խենթ», «Դանդաղեցված զարգացում»։

Մարիա Սեմփլ
անգլ.՝ Maria Semple
Ծնվել էմայիսի 21, 1964(1964-05-21) (59 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲերնարդ քոլեջ և Չոութ Ռոզմարի Հոլ
Համատեղ ապրողGeorge Meyer?
Կայքmariasemple.com
 Maria Semple Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիան ծնվել Է Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում, սակայն շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ Մարիայի հայրը՝ Լորենցո Սեմփլ կրտսերը, գրել է «Բեթմեն» հեռուստասերիալի պիլոտային դրվագի սցենարը։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես, այնուհետև` Կոլորադոյի Ասպեն քաղաք։ Սեմփլը հաճախել է Չոութ Ռոզմարի Հոլ դպրոց-ինտերնատը, հետո` 1986 թվականին, Բարնարդ քոլեջում ստացել է անգլերենի բակալավրի աստիճան[5]։

Գործունեություն խմբագրել

Որպես սցենարիստ` Մարիա Սեմփլն առաջին անգամ աշխատել է «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալի շրջանակներում։ «Քեզանից խենթ» հեռուստասերիալի սցենարային աշխատանքներին մասնակցելու համար 1997 թվականին Մարիան առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Իսկ «Դանդաղեցված զարգացում» հեռուստասերիալի համար 2006 և 2007 թվականներին առաջադրվել է ԱՄՆ Գիլդիայի սցենարիստների մրցանակի։

2004 թվականին Մարիան էպիզոդիկ դերով նկարահանվել է Դևիդ Ռասսելի «Սրտեր կոտրողները» կատակերգությունում։ Իսկ 2010 թվականին նրա «This one is mine» վեպը դարձել է «Pacific Northwest Booksellers Association Award» մրցանակի ֆինալիստ։ Մարիան Սիեթլի գրական խմբակի ակտիվ անդամ է և «Seattle7Writers» կոլեկտիվի հիմնադիրներից մեկը։ Նրա ստեղծագործությունները բազմիցս տպվել է «The New Yorker» ամսագրում։ Նա նաև հանրային գրողների` շահույթ չհետապնդող կենտրոնում` «Hugo House»-ում, դասավանդել է գեղարվեստական գրականություն[5]։

Վեպեր խմբագրել

Մարիա Սեմփլի բոլոր վեպերը, մասնավորապես, «This one is mine» (2008), «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» (2012), «Այսօր կլինի այլ կերպ» (2016) վեպերը հրատարակվել են «Little, Brown and Company» հրատարակչությունում։ «This One is Mine» վեպը պատմում է մի կնոջ մասին, որն ունի ամեն ինչ՝ սիրող ընտանիք և փող, բայց նա իրեն երջանիկ չի զգում, ինչը նրան ստիպում է վտանգավոր որոշումներ կայացնել՝ հետապնդելով ինչ-որ «մեծ» բանի։ «Ո՞ւր ես կորել, Բերնադետ» վեպը պատմում է տաղանդավոր ճարտարապետի, տիկին և ընտանիքի մայր Բերնադետի մասին, որն ամեն կերպ փորձում է հարմարվել Սիեթլի կյանքին և դեպի Անտարկտիդա կատարած ընտանեկան ուղևորությունից առաջ անսպասելիորեն անհետ կորում է։ Վեպը մեկ տարի ընդգրկված է եղել Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում և տպագրվել ավելի քան 25 երկրներում[6][7]։ 2013 թվականին «Annapurna Pictures» և «Color Force» ընկերությունները գրքի էկրանավորման իրավունք են ստացել[8]։ Նոյեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու է Քեյթ Բլանշետը[9]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի օգոստոսի 16-ին, իսկ Ռուսաստանում` սեպտեմբերի 5-ին[10]։ «Այսօր կլինի այլ կերպ» վեպի գործողությունները ծավալվում են մեկ օրվա ընթացքում։ Գլխավոր հերոսուհին որոշում է այս օրն ապրել լավագույն կերպով, բայց տարբեր հանգամանքներ փորձում են խանգարել նրան։ «HBO» կաբելային հեռուստաալիքը նախատեսում է «Այսօր կլինի այլ կերպ» վեպի հիման վրա նկարահանել մինի սերիալ, որտեղ գլխավոր դերում հանդես կգա Ջուլիա Ռոբերտսը[11]։

Անձնական կյանք խմբագրել

Սեմփլը հարաբերությունների մեջ է «Սիմփսոնները» կուլտային սիթքոմի հեղինակներից մեկի` Ջորջ Մեյերի հետ։ Զույգն ունի մեկ դուստր։ Ներկայումս նրանք բնակվում են Սիեթլում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maria Semple «in Contemporary Authors, Gale Literary Databases»
  2. Aspen novelist Maria Semple discovers this town is hers Արխիվացված 2014-11-01 Wayback Machine — Aspen Times
  3. Book Review: 'This One Is Mine' by Maria Semple — Los Angeles Times
  4. «Today Will Be Different - Hachette Book Group». www.hachettebookgroup.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Maria Semple biography at official website». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «"Where'd You Go, Maria?"». Aspen Daily News.
  7. Куда ты пропала, Бернадетт?
  8. «'Zero Dark Thirty,' 'Hunger Games' Producers Team for 'Where'd You Go, Bernadette'». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.
  9. Kyt, Boris (2015 թ․ նոյեմբերի 12). «Cate Blanchett in Talks to Star in 'Where'd You Go, Bernadette?' Adaptation». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն).
  10. Release Info
  11. Today Will Be Different: Julia Roberts to Headline HBO Adaptation
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սեմփլ» հոդվածին։