Մարիա Ռեստիտուտա
Մարիա Ռեստիտուտա (աշխարհիկ անուն — Հելենա Կաֆկովա, չեխ. Helena Kafková, մայիսի 1, 1894[1][2][3][…], Husovice, Brno-sever, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 30, 1943[4][1][5][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա), Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու երջանկահիշատակ միանձնուհի, բուժքույր, նահատակ։
Մարիա Ռեստիտուտա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Husovice, Brno-sever, Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 30, 1943[4][1][5][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | բուժքույր, միանձնուհի և Դիմադրության մարտիկ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է կոշկակարի ընտանիքում։ Երկու տարեկան հասակում ծնողները նրան տեղափոխում են Վիեննա։ Սկզբնական դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցնում Վիեննայի հիվանդանոցներից մեկում որպես սանիտար։
1913 թվականին մտնում է մենաստան, ընդունելով միանձնուհու անուն՝ ի պատիվ 4-իդ դարի քրիստոնյա նահատակ Ռեստիտուտայի։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատել է որպես վիրաբուժական բուժքույր։
Ավստրիայի անշլյուսից հետո, 1938 թվականին բացահայտորեն հակառակվեց ֆաշիստական վարչակարգին, որը հաստատվել էր Ավստրիայում։ Նա գրել է երկու բաց նամակ, որոնցում դատապարտել է նացիստական վարչակարգը և հրաժարվել է համաձայն հիվանդանոցի տնօրենի հրամանի, որը ֆանատորեն կառցած էր նացիստական հայացքներին, վայր իջեցնել հիվանդանոցի պալատներից մեկի պատից խաչելության պատկերը։ Անհնազանդության այդ գործողությունները դարձան նրա հետագա ձերբակալման պատճառը։1942 թվականին նա ձերբակալվել է Գեստապոյի կողմից պետական դավաճանության համար և դատապարտվել մահապատժի՝ գլխատվելով գիլյոտինով։
Մահապատիժն ի կատար է ածվել 1943 թվականի մարտի 30-ին։
Վիեննայում նրա պատվին կա Schwester Maria Restituta-Gasse փողոցը, որտեղ այսօր գտնվում է Mödling հիվանդանոցը, որտեղ աշխատել է Սուրբ Մարիա Ռեստիտուտան։
ԲեատիֆիկացիաԽմբագրել
Արժանացել է բեատիֆիկացիայի 1998 թվականի հունիսի 21-ին, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ի կողմից։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 2,0 2,1 GCatholic.org — 1997.
- ↑ 3,0 3,1 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 http://saints.sqpn.com/blessed-mary-restituta-kafka/
- ↑ 5,0 5,1 5,2 Czech National Authority Database
Արտաքին հղումներԽմբագրել
- saints.sqpn.com Archived 2009-03-22 at the Wayback Machine.
- server.brumma.com
- францисканский сайт о Марии Реституте (нем.)