Մարիա Ուիլման
Մարիա Ուիլման (անգլ.՝ Maria Wilman, ապրիլի 29, 1867[1], Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ - նոյեմբերի 9, 1957[1], Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ), հարավաֆրիկացի երկրաբան, բուսաբան: Եղել է Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի առաջին տնօրենը և երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն Անգլիայում սովորել է Քեմբրիջի համալսարանում[2][3]:
Մարիա Ուիլման | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1867[1] Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Մահացել է | նոյեմբերի 9, 1957[1] (90 տարեկան) Ջորջ, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բուսաբան, երկրաբան, թանգարանի տնօրեն և հնագետ |
Գործունեության ոլորտ | բուսաբանություն |
Ալմա մատեր | Քեմբրիջի համալսարան[1] և Good Hope Seminary High School? |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիա Ուիլմանը ծնվել է 1867 թվականի ապրիլի 29-ին ՀԱՀ Բոֆորտ Ուեսթ քաղաքում: Եղել է Հերբերտ Ուիլյամի հինգերորդ և Էնգելա Յոհաննա Նիտլինգի իններորդ դուստրը[4]: Նրա հայրը Հարավային Ամերիկա էր ներգաղթել Յորքշիրից և Ջոն Մոլտենոյի Կապի կառավարությունում խորհրդարանի անդամ էր Բոֆորտ Ուեսթից[5]:
Մարիա_Ուիլմանը նախ ավարտել է Քեյփթաունի «Բարեհուսո ճեմարանը», այնուհետև 1885 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարան՝ դառնալով երկրորդ հարավաֆրիկացի կինը, որն ընդունվել է Քեմբրիջի համալսարան: 1888 թվականին Մարիա Ուիլմանն ավարտել է Քեմբրիջի Նյունհեմի քոլեջի բնագիտության, միներալոգիայի և քիմիայի դասընթացները, 1895 թվականին ստացել է բուսաբանության մագիստրոսի կոչում: Սակայն կանայք մինչև 1930-ական թվականներ պաշտոնապես գիտական աստիճաններ չեն ստացել, ուստի Ուիլյամը փաստացի մինչև 1931 թվականի նոյեմբեր մագիստրոսի իր աստիճանը չի ստացել[3]:
1939 թվականին պատվավոր դոկտորի կոչում է ստացել Յոհանեսբուրգում գտնվող Ուիտուոտերսրանդի համալսարանից[3]:
Հարավաֆրիկյան թանգարանի անձնակազմումԽմբագրել
Ուիլմանի թանգարանային կարիերան սկսվել է, երբ նա Անգլիայից վերադարձել է Հարավային Աֆրիկա, և որպես կամավոր աշխատել Քեյփթաունի Հարավաֆրիկյան Իզիկո թանգարանի երկրաբանության բաժնում: Քանի որ նա պաշտոնապես գիտական աստիճան չէր ստացել և հայրն էլ հավանություն չէր տվել նրա աշխատավարձ վաստակելուն, Ուիլմանը թանգարանում կատարած աշխատանքի դիմաց չէր վարձատրվում[3]: Այնուամենայնիվ, մինչև 1902 թվական նա որպես կամավոր աշխատեց թանգարանում, այնուհետև դարձավ երկրաբանության բաժնի օգնական[5]:
Հարավաֆրիկյան թանգարանում աշխատելու տարիներին Ուիլմանն աշխատել է Լուիս Ալբերտ Պերիգուեի հետ, որը հետաքրքրվում էր բուշմեններով և նրանց մշակույթով, ինչը հնարավորություն է տվել Ուիլմանին մի քանի հետազոտական այցեր կատարել Հյուսիսային Կապ և Զիմբաբվե[3]:
1906 թվականին Մարիա Ուիլմանը կարևոր այց է կատարել Քիմբերլի, Ֆրեյբուրգ շրջան, այնուհետև՝ հյուսիս, հավաքել նմուշներ և տվյալներ ժայռապատկերների մասին, ինչը դարձել է նոր նախագծի սկիզբ և երեք տասնամյակ անց ներկայացվել է Ուիլմանի Քեմբրիջում տպագրված Rock engravings of Griqualand West and Bechuanaland (1933 թ.) հրատարակությունում[4]: Այն շուրջ հինգ տասնամյակ Հարավային Աֆրիկայում մնաց ժայռային արվեստի ձեռնարկ[3]:
Ուիլմանը շարունակել է ուսումնասիրել ժայռային արվեստը, ինչպես նաև բուշմենների և հոտենտոտների մշակույթն իր կյանքի ընթացքում[3]:
Քիմբերլիի ՄաքԳրեգորի թանգարանի տնօրենԽմբագրել
1908 թվականին Ուիլմանը նշանակվել է Քիմբերլիում հիմնադրված ՄաքԳրեգորի նոր թանգարանի տնօրեն: Նույն տարում նա թանգարանում հիմնել է հերբարիում և սկսեց մշակել տարածաշրջանային բուսական կյանքի իր հավաքածուն, որը ներառում է Հյուսիսային Կապի կարևոր նմուշներ[6]:
ՄաքԳրեգորի թանգարանում նրա բուսաբանական աշխատանքը հանգեցրեց Preliminary Checklist of the Flowering Plants and Ferns of Griqualand West (1946 թ.) հրատարակությանը[6]: Նա նաև Քիմբերլիում ներկայացրեց մեսկիտ և բրախիխիտոն ծառեր և ԱՄՆ հաստատություններին և կազմակերպություններին ներկայացրեց Հարավաֆրիկյան խոտի սերմերը[5]: Ոմանք այս խոտի տեսակները վերագրել են Տեխասի նահանգին[4]:
Ուիլմանը 1947 թվականին հրաժարվեց ՄաքԳրեգորի տնօրինությունից, սակայն շարունակեց աշխատել երկրաբանության և բուսաբանության ուսումնասիրությունների շուրջ[7]: 1953 թվականին անցել է թոշակի և հաստատվել ՀԱՀ Ջորջ քաղաքում: Մահացել է 1957 թվականի նոյեմբերի 9-ին: Ամուսնացած չի եղել[4]:
ԺառանգությունԽմբագրել
Մարիա Ուիլմանի պատվին անվանել են մի քանի բույսերի տեսակներ, այդ թվում՝ Wilman lovegrass (Eragrostis superb), Watsonia wilmaniae, Stapelia wilmaniae, Ruschia wilmaniae, Hereroa wilmaniae, and Nananthus wilmaniae.[6]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (unspecified title) — 1902.
- ↑ Carlstein, Brigit 2007. Miss Maria Wilman: 1867–1957. In Hart, R. (ed) 2007. Chapters from the past: 100 years of the McGregor Museum, 1907–2007. Kimberley: McGregor Museum
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 "Maria Wilman" Archived 20 August 2012 at the Wayback Machine. (2012). The African Rock Art Digital Archive. Retrieved 24 September 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 "Maria Wilman" (1995). In New Dictionary of South African Biography. Pretoria: HSRC. Retrieved 24 September 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 "Maria Wilman" (1981). In Botanical Exploration: South Africa. Retrieved 24 September 2012.
- ↑ 6,0 6,1 6,2 "The KMG Herbarium: An Ark of Plant Diversity" (n.d.). Botany Department: McGregor Museum Kimberley. Retrieved 24 September 2012.
- ↑ "Homepage" (2007). McGregor Museum. Retrieved 24 September 2012.
Արտաքին հղումներԽմբագրել
- "Catalogue of Printed Books, Papers and Maps Relating to the Geology and Mineralogy of South Africa" at Biodiversity Heritage Library.
- "Notes on Some Bushman Paintings in the Thaba Bosigo District, Basutoland" at Biodiversity Heritage Library.
- "The Engraved Rock of Loe, Bechuanaland Protectorate" at Biodiversity Heritage Library.