Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան
Իզիկո (Հարավաֆրիկյան իզիկո-թանգարան, անգլ.՝ Iziko South African Museum), Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային թանգարան, որը տեղակայված է Քեյփթաունի կենտրոնում` Քամփանի Գարդենի (Company’s Garden) տարածքում։
Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քեյփթաուն |
Վայր | Company's Garden? |
Հիմնադրված է | 1825 |
Կայք | iziko.org.za |
![]() | |
![]() |
Իզիկո կոսա լեզվով նշանակում է "օջախ, ընտանիք"[1]:
ՊատմությունԽմբագրել
Թանգարանը հիմնադրվել է 1825 թվականին լորդ Չարլզ Սոմերսեթի կողմից` դառնալով երկրորդ գիտահետազոտական հաստատությունը երկրում։ 1897 թվականից գտնվում է իր ներկայիս տեղում Քամփանի Գարդենում։
Ունի Աֆրիկայում խոշորագույն ցուցադրությունները կենդանաբանության, հնէաբանության և հնագիտության բնագավառում[2]։ 20-րդ դարի վերջում թանգարանի բազայի վրա ստեղծվել է թանգարանային համալիր, որի մեջ միավորվել են Քեյփթաունի մի քանի այլ թանգարաններ։
Լայնորեն հայտնի է նաև որպես կրթական և լուսավորչական հաստատություն, որի թանգարանային հավաքածուները ընդգրկում են Հարավային Աֆրիկայի կյանքի անհետացած և ներկայումս գոյություն ունեցող ցուցանմուշներ, բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգության առարկաներ, որոնք ուսումնասիրվում են գիտնականների և ուսանողների կողմից և օգտագործվում հասարակական լուսավորչական միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպման նպատակով։ Թանգարանային համալիրի կազմում գործում է նաև ժամանակակից աստղադիտարան։
Տարեկան թանգարան են այցելում մոտավորապես 400 հազար մարդ։ Համարվում է Քեյփթաուն քաղաքի զբոսաշրջային, տեսարժան վայրերից մեկը։ Ֆինանսավորվում է ՀԱՀ Գեղարվեստական մշակույթի գիտության և տեխնիկայի դեպարտամենտի ամենամյա դրամաշնորհի հաշվին։ Հետազոտությունները և այլ ծրագրերը իրականացվում են հետազոտական կազմակերպությունների և Քեյփթաուն քաղաքի բյուջեի միջոցների, իսկ առանձին դեպքերում նաև մասնավոր հանգանակությունների հաշվին։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Meaning of Iziko»։ Iziko Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին։ Վերցված է հուլիսի 14, 2014
- ↑ «Iziko South African Museum»։ Iziko Museum։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 28, 2014-ին։ Վերցված է հուլիսի 14, 2014
Արտաքին հղումներԽմբագրել
Պաշտոնական կայք Archived 2018-07-04 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան կատեգորիայում։ |