Մարիա Կալլանի (իտալ.՝ Maria Callani, օգոստոսի 15, 1778(1778-08-15), Միլան, Միլանի դքսություն - փետրվարի 9, 1803(1803-02-09), Պարմա, Ֆրանսիա), իտալացի դիմանկարիչ, որը գործունեություն է ծավալել 18-րդ դարում, Իտալիայի Միլան և Պարմա քաղաքներում, Իտալիա։

Մարիա Կալլանի
իտալ.՝ Maria Callani
Ծնվել էօգոստոսի 15, 1778(1778-08-15)
ԾննդավայրՄիլան, Միլանի դքսություն
Վախճանվել էփետրվարի 9, 1803(1803-02-09) (24 տարեկան)
Մահվան վայրՊարմա, Ֆրանսիա
Մասնագիտություննկարչուհի
ՀայրGaetano Callani?
 Maria Callani Վիքիպահեստում
Maria Callani, "Hebe and the Eagle", (1803), oil on canvas
Մարիա Կալլանի, Հեբեն և արծիվը, (1803), յուղանկար

Կենսագրություն խմբագրել

Մարիա Կալլանին ծնվել է 1778 թվականի օգոստոսի 15-ին, Միլան քաղաքում։ Նրա հայրը նկարիչ Գաետանո Կալլանին էր, իսկ մայրը` Անջելա Գերլին. վերջինս ճարտարապետ Ագոստինո Գերլիի քույրն էր[1]։ Նրա փոքր եղբայրը` Ֆրանչեսկո Կալլանին, նույնպես դիմանկարիչ էր[1][2]։

Կալլանիի դիմանկարներում պատկերված էին այնպիսի նշանակալի կերպարներ, ինչպիսիք են Վիադանայի կոմսուհի Կիարա Մացուկինի Գուիդոբոնին, Ալեսանդրո Սամբիտալեն, Ստեֆանո Սամբիտալեն և Ֆրա Անտոնիո Նեգրոնին։

Նա մահացել է 24 տարեկանում, տուբերկուլոզից, 1803 թվականի փետրվարի 9-ին, Պարմայում։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել հանրային տարբեր թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Պարմայի ազգային թանգարանում, Գլաուկո Լոմբարդի թանգարանում, Ստյուարդ Պինակոտեկում և այլ թանգարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lavagetto Ceschi, Paola (1973). Callani, Gaetano from Biographical Dictionary of Italians - Volume 16. {{cite book}}: |website= ignored (օգնություն)
  2. Dallasta, Federica (2006). «Francesco Callani pittore parmigiano dell'Ottocento» [Francesco Callani, a 19th-century Parmesan Painter]. In "Aurea Parma" (In Collaborazione Con Annetta Rozzi) (անգլերեն): 45–90.