Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ

Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ (շվեդ.՝ Maria Elisabeth Hesselblad, հունիսի 4, 1870(1870-06-04)[1], Fåglavik, Vara Municipality, Սկարաբորգ, Շվեդիա - ապրիլի 24, 1957(1957-04-24)[2][1], Հռոմ, Իտալիա), շվեդ բուժքույր, կաթոլիկ միանձնուհի, Հռոմի Պիացա Ֆարնեզ քաղաքում Սալվատորե դի Սանտա Բրիգիտտա վանքի միաբանության մայրապետ։ Դասվել է երանելիների շարքին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից (2000 թվական) և կանոնականացվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (2016 թվականին)։ Աշխարհի արդարակյացներից է։

Մարիա Էլիզաբետա Հեսելբլադ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4, 1870(1870-06-04)[1]
ԾննդավայրFåglavik, Vara Municipality, Սկարաբորգ, Շվեդիա
Մահացել էապրիլի 24, 1957(1957-04-24)[2][1] (86 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Մասնագիտությունբուժքույր, միանձնուհի և founder of Catholic religious community
Պարգևներ և
մրցանակներ
 Elisabeth Hesselblad Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ֆոլգավիկեում՝ լյութերականների ընտանիքում, տասներեք երեխանեից հինգերորդն էր։ 1888 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ Նյու Յորքի Ռուզվելտի անվան հիվանդանոցում սովորել է բուժքույրություն։ Ավելի ուշ նա աշխատել է այս ոլորտում ամերիկյան կաթոլիկների հետ, ինչը դրդել է նրան՝ կաթոլիկ հավատքի անցնելու։ 1902 թվականի օգոստոսին նա մկրտվել է Վաշինգտոնում գտնվող Այցի մենաստանի մատուռում[4]։

1904 թվականի մարտի 25-ին նա բնակություն է հաստատել Հռոմում, իսկ 1906 թվականին միացել Սալվատորե դի Սանտա Բրիգիտտայի միաբանությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Իտալիայի կողմից գերմանական օկուպացիայի ընթացքում, զբաղեցնելով մայրապետի պաշտոնը, նա վանքում ապաստանել է հրեաներին և քաղաքական փախստականներին[5]։

Մահացել է 1957 թվականի ապրիլի 24-ին Հռոմում։

Երանելիների շարքին է դասվել 2000 թվականի ապրիլին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի կողմից։ 2004 թվականի օգոստոսի 9-ին Յադ Վաշեմ Իսրայելի աղետի և հերոսության ինստիտուտը Էլիզաբեթ Հեսելբլադին շնորհել է Աշխարհի արդարակյացի պատվավոր կոչմանը՝ Հոլոքոստի ժամանակ հրեաներին օգնելու համար[5]։

2016 թվականի մայիսի 5-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից կանոնականացվել է Վատիկանում՝ մշակույթի նախարար Ալիս Բա Կունկեի և Շվեդիայի ավետարանական լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Անտժե Ժակելենայի ներկայությամբ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GCatholic.org — 1997.
  2. 2,0 2,1 2,2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. 3,0 3,1 The Righteous Among the Nations Database
  4. «Maria Elisabetta Hesselblad» (անգլերեն). vatican.va. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.
  5. 5,0 5,1 Hesselblad Elisabetta (1870—1957)
  6. «Папа Римский провозгласил святыми двух христианских подвижников из Польши и Швеции». Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Agneta af Jochnick Östborn. For Sweden, I have given God my life! Elisabeth Hesselblads calling and Birgittine mission in Sweden. — Skellefteå: Artos, 1999.
  • Called to Holiness. Blessed Elizabeth Hasselblad. — Vejbystrand: Catholica, 2000.
  • Lars Cavallin: «Mother Mary Elisabeth Hesselblad OSsS from Fåglavik — pioneer of modern monastic life in Sweden» in Johnny Hagberg (editor): Monasteries and Monastic Life in the Medieval Diocese of Skara, Skara County Historical Society 2007.
  • Marguerite Tjäder: Mutter Elisabeth — Die neue Blüte des Ordens saints Birgitta . EOS-Verlag, Sankt Ottilien 2002, ISBN 3-8306-7116-4.
  • J. Berdonces, Hesselblad, Maria Elisabeth, in Dictionary of the institutes of perfection, vol. IV, Pauline Editions, Milan, 1977, coll. From 1530 to 1531.

Արտաքին հղումներ խմբագրել