Մարիա Գորետի
Մարիա Գորետի Հռոմեական կաթոլիկ եկեղեցու սուրբ նահատակ, մարմնական մաքրության և կուսության խորհրդանիշ[4]։
Մարիա Գորետի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Կորինալդո, Անկոնա, Մարկե, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հուլիսի 6, 1902[1][2][3][…] (11 տարեկան) |
Մահվան վայր | Նետունո, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | գյուղատնտեսության աշխատող |
Maria Goretti Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Մարիա Գորետին ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Մարիայի հայրը՝ Լուիջի Գորետին մահացել է, երբ Մարիան եղել է ինը տարեկան։ Որբ ընտանիքը ստիպված է եղել աշխատանք փնտրելու համար տեղափոխվել Ֆերերե դի Կոնկա գյուղ, որտեղ նրանք տուն են վարձել և համատեղ ապրել Սերենելի ընտանիքի հետ[5][6][7][8][9]։
1902 թվականի հուլիսի 5-ին նրանց հարևան Ալեսանդրո Սերենելին մտել է այն սենյակը, որտեղ ապրել է Գորետիի ընտանիքը։ Տեսնելով, որ սենյակում միայն Մարիան է, նա սկսել է համոզել նրան ինտիմ հարաբերության մեջ։ Ալեսանդրոն վճռական մերժում ստանալուց հետո դանակի 14 հարված է հասցնել Մարիային։՝
Արյունահոսող Մարիային մայր տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է հաջորդ օրը՝ 1902 թվականի հուլիսի 6-ին։ Մահից առաջ Մարիան հասցրել է ներել Ալեսանդրոյին՝ ցանկություն հայտնելով տեսնել նրան դրախտում։
Շուտով Ալեսանդրո Սերենելին ձերբակալվել է և դատապարտվել 30 տարվա ազատազրկման։ Բանտում նա զղջացել է իր հանցանքի համար։ Պատիժը կրելուց հետո նա այցելել է Մարիայի մորը և ներողություն խնդրել նրանից։ Հետագայում նա Ֆրանցիսկյան միաբանությունում դարձել է վանական և զբաղվել այգու խնամքով։ Ալեսանդրո Սերենելին մահացել է 1970 թվականին, վանքում։
Սրբադասում խմբագրել
1947 թվականի ապրիլի 27-ին Հռոմի պապ Պիոս XII-ը Մարիա Գորետեին հռչակել է մարմնային մաքրության, մաքրաբարոյության և կուսության խորհրդանիշ։
1950 թվականի հունիսի 24-ին Հռոմի պապ Պիոս XII-ը սրբադասել է Մարիա Գորետիին՝ որպես սուրբ նահատակ։ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում այդ հանդիսավոր արարողության ժամանակ ներկա են եղել Մարիա Գորետիի մայրը, եղբայրներն ու քույրերը, ինչպես նաև նրա զղջացող մարդասպան Ալեսանդրո Սերենելին[4] Assunta was again present at the ceremony, along with her four remaining sons and daughters. Alessandro was also present.[10][11][12]։
Արվեստի գործերում Սուրբ Մարիա Գորետին պատկերված է որպես ալիքաձև մազերով աղջիկ, գյուղացու կամ սպիտակ հագուստով, շուշանների փնջով, որոնք խորհրդանշում են մարմնական մաքրություն։
1949 թվականին նկարահանվել է Մարիայի մասին ֆիլմ՝ «Երկինքը ճահճի վրայով» վերնագրով։
Սուրբ Մարիա Գորետիի կենսագրության հիման վրա 2003 թվականին նկարահանվել է «Մարիա Գորետի» գեղարվեստական ֆիլմը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GCatholic.org — 1997.
- ↑ 4,0 4,1 Hugo Hoever, ed. (1955). Lives of the Saints, For Every Day of the Year. New York: Catholic Book Publishing Co. էջեր 259–260.
- ↑ «The family». Santuario de Corinaldo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ "Saint Maria Goretti by Her Mother", compiled by Rev. D. Luigi Novarese, Glasgow: John S. Burns & Sons, (1967)
- ↑ Poage, Rev. Godfrey (1977). In Garments All Red. Boston: Daughters of St. Paul. ISBN 978-0-89555-615-8.
- ↑ O'Grady, Desmond. Maria Goretti: A Rush to Judgment?, February 25, 1985 in The Age newspaper of Melbourne, Australia. Accessed April 11, 2010.
- ↑ Crusz, Noel. Maria Goretti – Saint Under Siege, July 7, 2002, The Sunday Times of Sri Lanka. Accessed April 11, 2010.
- ↑ St Maria Goretti Biography at Mariagoretti.org
- ↑ St. Maria Goretti at Catholic.org
- ↑ St Maria Goretti Արխիվացված Դեկտեմբեր 1, 2006 Wayback Machine at Catholicism.about.com
Արտաքին հղումներ խմբագրել
- Энциклика Пия XII «Святая Девственность», посвящённая Марии Горетти (անգլ.)
- Католическая Россия. Азбука католицизма
- Сайт Anastasis — биографии святых
- Международное движение «Друзья Марии Горетти» (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գորետի» հոդվածին։ |