Մարիա Գալամքարյան
Մարիա Նիկոլայի Գալամքարյան (մայիսի 13, 1903[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 7, 1988), սփյուռքահայ դաշնակահարուհի։
Մարիա Գալամքարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1903[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 7, 1988 (85 տարեկան) |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1921)[1] |
Ծնվել է 1903 թ. Թիֆլիսում։ Ավարտելով Թիֆլիսի կոնսերվատորիան՝ 1921-ին մեկնել է արտասահման կատարելագործման (Ավստրիա և Գերմանիա)։ 1945 թ.] հաստատվել է Գերմանիայի Թյուբինհեն քաղաքում։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն, կատարել հնագույն կլավիրային և ժամանակակից (Է. Վիլա-Լոբոս, Ջ․ Գերշվին, Բ. Բրիտտեն), ինչպես նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտինո»-ի և Առնո Բաբաջանյանի «Կապրիցաչո»-ի արտասահմանում առաջին կատարողն է)։ Գալամքարյանի կատարմամբ ձայնագրվել են ձայնասկավառակներ («Ֆ․ Է․ Բախի Կլավիրային կոնցերտները» , «Ռուսական երաժշտություն» և այլն)։
Որպես նվագակցող 1936-38 թվականներին հանդես է եկել Ֆեոդոր Շալյապինի հետ։
Մահացել է Տյուբինգենում |1988 թվականին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 651)։ |