Մարիա Բեատրիչե Ավստրիացի
Մարիա Բեատրիչե Ավստրիացի (իտալ.՝ Maria Beatrice d’Austria; գերմ.՝ Maria Beatrix von Österreich), լրիվ անունը` Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Էսթե (իտալ.՝ Maria Beatrice Anna Francesca Habsburg-Este, գերմ.՝ Maria Beatrix Anna Franziska von Habsburg-Este, փետրվարի 13, 1824[1][2][3], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա - մարտի 18, 1906[1][3], Գրաց, Ավստրիական կայսրություն), արքայադուստր Հաբսբուրգ-Էսթե տոհմից, Ֆրանցիսկոս 4-րդի դուստրը, Ավստրիայի,Հունգարիայի և Չեխիայի արքայադուստր, ամուսնությունից հետո կոմսուհի Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտա, Իսպանիայի թագուհի` կարլիստների օրոք, Ֆրանսիայի և Նավարիյայի թագուհի` լեգիտիմիստների օրոք: Ավստրիական Աստղային խաչի ազնվագույն շքանշանի և բավարական Սուրբ Եղիսաբեթ շքանշանի թագուհի[4]:
Մարիա Բեատրիչե Ավստրիացի իտալ.՝ Maria Beatrice d’Austria գերմ.՝ Maria Beatrix von Österreich | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 13, 1824[1][2][3] |
Ծննդավայր | Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա |
Մահացել է | մարտի 18, 1906[1][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Գրաց, Ավստրիական կայսրություն |
Գերեզման | Գրաց |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Infante Juan, Count of Montizón? |
Ծնողներ | հայր՝ Francis IV?, մայր՝ Maria Beatrice of Savoy? |
Երեխաներ | Carlos, Duke of Madrid? և Infante Alfonso Carlos, Duke of San Jaime? |
Archduchess Maria Beatrix of Austria-Este Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիա Բեատրիչեն ծնվել է 1824 թվականի փետրվարի 13-ին Մոդենայում: Նա Ֆրանցիսկոս IV-ի (Մոդենայիի և Ռեջոյի հերցոգ) և Մարիա Բեատրիչե Սավոյսկայայի փոքր դուստրն էր: Մկրտվելիս ստացել է Մարիա Բեատրիչե Աննա Ֆրանչեսկա անունը:
1847 թվականին ամուսնացել է Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսայի` Իսպանիայի ինֆանտի, կոմս Մոնտինսոնի հետ: Որոշ ժամանակ ամուսիններն ապրել են Մոդենայում, սակայն 1848 թվականին, Իտալիայում տեղի ունեցած հեղափոխության պատճառով, նրանք արտագաղթել են Մեծ Բրիտանիա: Լոնդոնում ծնվել է նրանց առաջին երեխան:
Դաստիարակվելով կաթոլիկ հավատի դեմ ունեցած հարգանքով` Մարիա Բեատրիչեն, ի տարբերություն ամուսնու, բարեպաշտ էր և ծայրահեղ պահպանողական: Խուան Կառլոսը լավ ամուսին էր, բայց ուներ լիբերալ հայացքներ: Այդ պատճառով էլ նրանց միջև հաճախ էին տարաձայնություններ լինում: Նրանք հեռանում են մեկը մյուսից: 1850 թվականին Մարիա Բեատրիչեն երեխաների հետ վերադառնում է Մոդենա:
Նրանց բաժանումից հետո Խուան Կառլոսը 1860 թվականին կառլիստների կուսակցության կողմից առաջադրվում է Իսպանիայի գահի հավակնորդ և 1883 թվականին` Ֆրանսիայի գահի հավակնորդ: Քանի որ նրանք իրավաբանորեն դեռևս ամուսիններ էին, Մարիա Բեատրիչեն ստանում է Իսպանիայի թագուհու տիտղոս և Ֆրանսիայի թագուհու տիտղոս` համապատասխան կուսակցություններից:
Մեծացնելով երեխաներին` 1872 թվականին նա ընդունեց կուսակրոնություն` Հիսուսի Սուրբ Սիրտ Մարիա Իգնատի անվամբ, Գրացեի վանքում, որտեղ գործել է մինչև իր կյանքի վերջը: Մարիա Բեատրիչե Ավստրիացին մահացել է 1906 թվականի մարտի 18-ին և թաղված է Գրացեի վանքում, Ավստրո-Հունգարիա:
Ամուսնություն և սերունդԽմբագրել
1847 թվականի փետրվարի 6-ին Մոդենայում ամուսնանում են Մարիա Բեատրիչե Գաբսբուրգ-Էսթեն և Խուան Կառլոս դե Բուրբոն ի Բրագանսան (15.5.1822 — 21.11.1887)` կոմս Մոնտիսոն, Իսպանիայի ինֆանտ[5]:
Այս ամուսնությունից ծնվում են երկու երեխաներ.
- Կառլոս Մարիա դե Բուրբոն ի Գաբսբուրգ - Էսթե (30.3.1848 — 18.7.1909),Մադրիդի դուքս, Իսպանիայի գահի հավակնորդ Կառլոս VII անվամբ, առաջին կինը արքայադուստր Մարգարիտա Բուրբոն-Պարմսկայան (1.1.1847 — 29.1.1893) է, երկրորդը` вторым браком на принцессе Մարիա Բերտա դե Ռոգանը[fr] (21.5.1868 — 19.1.1945):
- Ալֆոնսո Կառլոս դե Բուրբոն ի Գաբսբուրգ - Էսթե (12.9.1849 — 29.9.1936), դուքս Սան-Հայմե, Իսպանիայի գահի հավակնորդ Ալֆոնսո Կառլոս I անվամբ, ամուսնացել է ինֆանտա Մարիա Պորտուգալացու (5.8.1852 — 15.2.1941)[6] հետ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Habsburg, Maria Beatrix (Erzherzogin von Oesterreich-Este) (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 7. — S. 43.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ «Asburgo-Lorena linea d’Austria-Este»։ Genialogie delle famiglie nobili italiane (իտալերեն)։ Sardimpex.com
- ↑ Miroslav Marek։ «Capet» (իտալերեն)։ Genealogy.eu
- ↑ Darryl Lundy։ «Maria Beatrix Erzherzogin von Österreich-Este» (անգլերեն)։ ThePeerage.com
Արտաքին հղումներԽմբագրել
- Constantin von Wurzbach։ «Habsburg, Maria Beatrix (Erzherzogin von Oesterreich-Este)»։ De.Wikisource.org (գերմ.)