Մարիա Աումա

ուգանդացի կլիմայական ակտիվիստ, ձեռնարկատեր

Մարիա Աումա Հորն (անգլ.՝ Maria Auma Horne, ծնյալ՝ Մարիա Աումա Էմմա Օջոկ, 1990, Ուգանդա), ուգանդացի կլիմայական ակտիվիստ ու ձեռնարկատեր։ Հանդիսանում է «Better Living Initiatives Global» շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիրը (BLI Global), որն աշխատում է բարելավել շրջակա միջավայրի պահպանումը և առողջության ու կարողությունների զարգացման վրա հիմնված կրթության մատչելիությունը։ Կազմակերպության միջոցով համագործակցել է բնապահպանական նախագծերի հետ ամբողջ Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում՝ 2019 թվականին Բանգլադեշում կայացած «Փրկենք մեր դելֆիններին» նախագծի հետ։ Նաև ներդրումներ է կատարում Աֆրիկայի բիզնես համայնքներում[1] ու հիմնել է երեք ֆոնդ[2] դեպի սոցիալական բարեփոխումների ներդրումներ ֆինանսական հոսքերն ավելացնելու նպատակով։

Մարիա Աումա
Դիմանկար
Ծնվել է1990
ԾննդավայրՈւգանդա
Քաղաքացիություն Ուգանդա
ԿրթությունՄակերերեի համալսարան
ՄասնագիտությունԿլիմայական ակտիվիստ

Կրթություն Խմբագրել

Ավարտել է Մակերերեի համալսարանը զանգվածային հաղորդակցության բակալավրի աստիճանով[3]։

Կլիմային ուղղված գործողություններ և բնապահպանական լոբբինգ Խմբագրել

2018 թվականին Զալցբուրգի գլոբալ սեմինարում Parks for the Planet[4] համաժողովին մասնակցելուց հետո համագործակցել է IUCN CEC կազմակերպության հետ և Հիլլի նախապատրաստական դպրոցում համաշխարհային շրջակա միջավայրի օր անցկացրել[5], նպատակ ունենալով այդ դպրոցի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին սովորեցնել, ինչպես նրանք կարող են զերծ պահել իրենց միջավայրը պլաստիկ թափոններից։ Նույն տարվա ապրիլին հիմնել է «the Global Ambassador Program» (the GAP) ծրագիրը՝ երիտասարդներին վերազինելու համար իրենց համայնքներում գործողություններ կատարելու հմտություններով ու գործիքներով։ Օգոստոսին Աուման ընդունել է երեխաներից ավելի քան 100,000 բացիկ ստանալու Գինեսի ռեկորդի 100,000 փոստային բացիկի մարտահրավերը[6]։ Նախագիծն ստեղծվել էր զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից ու նա անհրաժեշտություն է զգացել օգնել բարձրացնելու երեխաների և երիտասարդների ձայները, որպեսզի քաղաքական առաջնորդները կարողանան շտապ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար։ «the GAP» ծրագրի միջոցով աշխատել է 10 երկրների երիտասարդների հետ, այդ թվում՝ Ուգանդայից, Նիգերիայից, Քենիայից, Լիբիայից, Լիբանանից, Նեպալից ու Բանգլադեշից, ու գնացել նրանց դպրոցները երեխաների կարծիքը ստանալու համար, թե ինչ է նրանց համար կլիմայի գործողությունը։ Շվեյցարական նախագիծն, ընդհանուր առմամբ, հավաքել է ավելի քան 125,000 փոստային բացիկ, որոնք ցուցադրվել են Ալեչի սառցադաշտի վրա[7]։ Այս արշավին նրա մասնակցությունը նրան դուրս է բերել համաշխարհային թատերաբեմ[8] ու նա մասնակցել է Լեհաստանում կայացած COP24 համագումարին[9]։

«BLI Global» կազմակերպության միջոցով շարունակել է կլիմայական ակտիվիստի իր գործունեությունը՝ 2019 թվականին մասնակցելով «Beat Air Pollution» արշավին։ Նա նաև ներգրավվել է էկոլոգիապես մաքուր քաղաքականությանն ուղղված կառավարությունների լոբբինգի մեջ և մասնակցել Քենիայի Նայրոբի քաղաքում անցկացվող UNEA4 համաժողովին, որտեղ հանդիպել է այդ ժամանակ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենին։

Data4WASH Խմբագրել

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ջրի համաշխարհային շաբաթվա տոնակատարության ժամանակ, համագործակցելով Media for Community Change Initiative Archived 2021-02-27 at the Wayback Machine.նախաձեռնության, WaterAid Nigeria- ի և Իբադանի համալսարանի հետ Աուման նպաստել է data4WASH պլատֆորմի գործարկմանը։ Տեխնոլոգիան ստեղծվել է խոցելի համայնքների տեղայնացման համար, որոնք բարելավված ջրի և սանիտարական պայմանների, ինչպես նաև մաքուր ջրի պակասության խնդրի լուծման համար ֆինանսական ներդրումներ կատարելու կարիք ունեն[10][11]։ Նախագիծը BLI Global-ի նախաձեռնությունն է՝ ուղղված համայնքային փոփոխությանը[12]։

Միավորված ազգերի կազմակերպություն և կլիմայի ֆինանսավորում Խմբագրել

2019 թվականին Աուման մասնակցել է աֆրիկական կլիմայական շաբաթին[13] ու ECOSOC երիտասարդական ֆորումին, որտեղ կազմակերպել է SDG13 Կլիմայի գործողության մեկնարկի նստաշրջանը։ Նաև մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի գործողությունների գագաթնաժողովին, որտեղ պաշտպանել է երիտասարդության կողմից ղեկավարվող կլիմայի գործողություններն ավելի շատ ֆինանսավորելու գաղափարը[14]։ Նա նաև մասնակցել է այդ տարի ավելի ուշ Մադրիդում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության համաժողովին, որտեղ Plant for the Planet, Youth Climate Lab և Hatof Foundation հիմնադրամի ու COP25 նախագահության աջակցությամբ նրանք խարույկի շուրջ միջոցառում են կազմակերպել երիտասարդների համար՝ հասկանալու, թե ինչպես գործարար ընկերությունների ղեկավարները կարող են աշխատել երիտասարդ ակտիվիստների հետ[15]։ Media for Community Change կազմակերպության անդամ Սեյիֆունմի Ադեբոտեի հետ օգնել է կազմակերպել և վարել նիստ Նիգերիայի հանրապետությունում «Understanding Climate Finance» թեմայով։ Որպես «Աֆրիկայի կլիմայի կենտրոնի երիտասարդական նախաձեռնության» դեսպաններից մեկը[16] Ադենիկ Օլադոսուի հետ խոսել է աջակցության այն տեսակի վերաբերյալ, որը երիտասարդները պետք է մղեն կլիմայի գործողությունների համար[17][18]։ Շարունակում է գիտելիքներ փոխանցել երիտասարդներին այն մասին, թե ինչպես կարելի է լոբբինգի ենթարկել կառավարություններին հիմնական մակարդակում, ֆինանսավորման մեջ երիտասարդությանը ներառելու համար[19]։ Հանդիսանում է ֆինանսավորման ուժեղ ջատագով ու կլիմային ուղղված գործողությունների խթանող[20]։

Անձնական կյանք Խմբագրել

Աուման ամուսնացած է ամերիկացի գործարար Ռոբերտ Հորնի հետ։

Հրատարակություններ Խմբագրել

2020 թվականին հրատարակել և համահեղինակել է գրքեր կլիմային ուղղված գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև ռասիզմի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ black lives matter շարժման վերազարթոնքի համատեքստում։ «Ջեյմս Ստյուարդը»[21] մանկական պատմություն է, որի հիմքում ընկած է Ուգանդայում տեղի ունեցած իրական պատմություն, և որի համահեղինակը Rural Environment Sustainability Initiative (RESI-Uganda) շարժման մասնակից Հերբերտ Մուրունգին է։ Ջեյմսն ու Սառան զարթոնք են ապրում ու դառնում փոփոխության առաջնորդներ։ «Երազը»[22] նույնպես հիմնված է իրական պատմության վրա և առաջ է քաշում սերը կորցնելու և այն վերագտնելու զգացմունքներ։ «Սիրային խաղերը»[23] «Seeing Grey Chronicles» շարքի առաջին գիրքն է, որը բացահայտում է Ամերիկայում հասակ առնող դեռատի Բելինդայի պատկերացումները ռասայի, հարաբերությունների ու կյանքի մասին։

Հարցազրույցներ Խմբագրել

  • AfCFTA- ն մայրցամաքը միավորելու ներուժ ունի[24], հարցազրույց Stiftung Entwicklung und Frieden-ին
  • Գտնել մեր ապագա առաջնորդներին, հարցազրույց Impakter-ին[25]
  • Ինքնազբաղված դառնալը իմ նպատակներից մեկն է, հարցազրույց She Leads Africa-ին[26]
  • Աֆրիկյան բիզնեսի ստեղծում, հարցազրույց Theonera-ին[27]


Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Communities Africa Business։ «Results»։ Africa Business Communities (անգլերեն)։ Վերցված է 2020-01-29 
  2. «Our Funds»։ bliglobalcapital.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-28-ին։ Վերցված է 2020-03-04 
  3. «The Principal, College of Humanities and Social Sciences to present the following for the»։ azrefs.org։ Վերցված է 2020-01-29 
  4. «PARKS FOR THE PLANET FORUM»։ www.salzburgglobal.org։ Վերցված է 2020-01-29 
  5. «Empowering Children to #beatplasticpollution - In collaborative partnership with the IUCN CEC»։ IUCN (անգլերեն)։ 2018-06-21։ Վերցված է 2020-01-29 
  6. «Giant postcard with 125,000 cards exposed on Swiss glacier»։ IUCN (անգլերեն)։ 2018-12-03։ Վերցված է 2020-01-29 
  7. «Guinness record – the world's largest postcard against climate change»։ www.eda.admin.ch (անգլերեն)։ Վերցված է 2020-01-29 
  8. «IISD/ENB @ COP 24 | 2 December 2018 | Katowice, Poland | IISD Reporting Services»։ enb.iisd.org։ Վերցված է 2020-01-29 
  9. «UNFCCC - COP24»։ unfccc-cop24.streamworld.de։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-01-29 
  10. «Launching the #Data4WASH Platform»։ NextBillion (en-US)։ Վերցված է 2020-09-02 
  11. Simire Michael (2020-08-25)։ «WASH: Groups partner to leverage data to address water poverty»։ EnviroNews Nigeria - (en-us)։ Վերցված է 2020-09-02 
  12. «Interactive map uses data to combat water poverty in Nigeria»։ www.posibl.com (en-US)։ Վերցված է 2020-12-30 
  13. (անգլերեն) Ms MARIA AUMA, Founder, Uganda (People s Perspectives), https://www.youtube.com/watch?v=TxAd9cF-yqk, վերցված է 2020-01-29 
  14. (անգլերեն) AYCH Interview with Maria Auma (Meet an Ambassador a Day - 7), https://www.youtube.com/watch?v=yZ_4hcknsA8, վերցված է 2020-01-29 
  15. «UNFCCC - COP25»։ unfccc-cop25.streamworld.de։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-01-29 
  16. Climate Hub Africa Youth։ «The African Youth Climate Hub»։ AYCCH 
  17. «"FM6E: Providing Concrete Support and highlighting Youth needs and expertise for Climate Action"»։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-01-29 
  18. «COP 25 - Rencontre avec Marie Auma, activiste ougandaise»։ REFEDD - RÉseau Français des Étudiants pour le Développement Durable (fr-FR)։ 2019-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-29-ին։ Վերցված է 2020-01-29 
  19. Thomas About the Author / Seren (2019-07-19)։ «Finding Our Future Leaders: An Interview with Maria Auma»։ Impakter (en-US)։ Վերցված է 2020-01-29 
  20. «Maria Auma - The startup story of an African woman-owned investment management company looking to empower the continent's entrepreneurs»։ Lionesses of Africa (en-US)։ Վերցված է 2020-01-29 
  21. Auma Horne Maria (2020)։ James The Steward։ Independently published։ ISBN 979-8635388556 
  22. Auma Horne Maria (2020)։ A Dream: Love Lost and Found։ Independently published։ ISBN 979-8636689003 
  23. Auma Horne Maria (2020)։ Love Games (Seeing Grey Chronicles Book 1)։ Independently published։ ISBN 979-8669472757 
  24. «SEF : Globalisierung politisch gestalten: 01|2020»։ www.sef-bonn.org։ Վերցված է 2020-03-04 
  25. Thomas About the Author / Seren (2019-07-19)։ «Finding Our Future Leaders: An Interview with Maria Auma»։ Impakter (en-US)։ Վերցված է 2020-03-04 
  26. Setima-Benebo Tonye (2017-03-25)։ «Maria Auma: Becoming self-employed is one of my favourite goals»։ She Leads Africa (en-US)։ Վերցված է 2020-03-04 
  27. Francis John (2018-04-04)։ «Building African Businesses | Maria Auma | Blue Luxury Investments»։ Theonera (en-US)։ Վերցված է 2020-03-04 

Արտաքին հղումներ Խմբագրել