Մադինա Սալամովա (ռուս.՝ Мадина Саламова[3], մայիսի 30, 1985(1985-05-30)[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1], առավել հայտնի է Մարիա Ամելի կեղծանունով), Ռուսաստանում ծնված նորվեգացի գրող և բլոգեր։ Հեղինակել է «Ապօրինի նորվեգացի» գիրքը՝ նվիրված Նորվեգիայում ապրող ապօրինի ներգաղթյալների կյանքին։ Առանց փաստաթղթերի ապօրինաբար ապրել է Նորվեգիայում 2002-2011 թվականներին։ Ձերբակալվել է և 2011 թվականի հունվարի 24-ին տեղափոխվել Ռուսաստան[4][5], ինչը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել Նորվեգիայի, Ռուսաստանի ու այլ երկրների մամուլում։ Նորվեգիայում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք պահանջել են վերանայել գործող օրենսդրությունը։ 2011 թվականի մայիսին՝ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումից հետո, Մարիա Ամելին վերադարձել է Նորվեգիա։

Մարիա Ամելի
Мадина Саламова
Ծննդյան անունօսերեն՝ Саламты Хетæджы чызг Мадинæ
Ծնվել էմայիսի 30, 1985(1985-05-30)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունլրագրող և հեղինակ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԳիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարան
Համատեղ ապրողEivind Trædal?[2]
Կայքmariaamelie.com
 Maria Amelie Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մադինա Սալամովան ծնվել է 1985 թվականի մայիսի 30-ին Վլադիկավկազում (Հյուսիսային Օսիա), սովորել է № 5 քաղաքային գիմնազիայում։ 1990-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։

2000 թվականին Մարիան ծնողերի հետ մեկնել է Ֆինլանդիա, որտեղ նրանք փորձել են ստանալ ապաստան, բայց չեն կարողացել։ 2002 թվականին նրանք տեղափոխվել են Նորվեգիա և դիմել են այնտեղ բնակվելու թույլտվություն ստանալու համար, սակայն միանգամից մերժում են ստացել։ Սակայն ընտանիքը, չունենալով պաշտոնական թույլտվություն, մնացել է Նորվեգիայում։ Հետագա տարիներին Մարիան, չունենալով փաստաթղթեր և անհատական գրանցման համար, կարողացել է ավարտել դպրոցն ու Տրոնհեյմի տեխնոլոգիական համալսարանում ստանալ բակալավրի աստիճան։

2010 թվականին լույս է տեսել Մարիա Ամելիի «Ապօրինի նորվեգացի» (Ulovlig norsk) գիրքը, որ պատմում է Նորվեգիայում ապրող ապօրինի ներգաղթյալների մասին։ Նույն թվականին «Ny Tid» պարբերականը Մարիա Ամելիին ճանաչել է «Տարվա նորվեգացի»[6]։

2010 թվականի հոկտեմբերին նորվեգական իշխանությունները Մարիա Ամելիին տվել են 90 օր (մինչև հունվարի 22-ը) երկիրը լքելու համար։ Արտաքսումից առաջ նա ձերբակալվել է, ինչից հետո մեծ աղմուկ է բարձրացել մամուլում․ նրա ձերբակալությանը հաջորդող առաջին հինգ օրվա տպագիր մամուլուն հրապարակվել է ավելի քան 550 հոդված[7], ինչպես նաև նրա անունը հաճախակի հիշատակվել է նորվեգական հեռուստատեսությամբ։ Մարիա Ամելիի ֆեյսբուքյան էջը հավաքել է ավելի քան 88,000 հետևորդ, ինչպես նաև կազմակերպվել է ստորագրահավաք, և մինչև 2011 թվականի հունվարի 23-ը հավաքվել է ավելի քան 28,000 ստորագրություն[8][9][10][11]։

2011 թվականի հունվարի 24-ին Մարիա Ամելին Նորվեգիայից ուղարկվել է Ռուսաստան[12]։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մարիա Ամելին կարող է վերադառնալ Նորվեգիա, եթե ստանա աշխատանքի թույլտվություն։ Մի շարք ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատանքի ընդունել նրան[13]։ 2011 թվականի ապրիլի 8-ին Նորեգիայի իշխանությունների կողմից որոշում է ընդունվել Մարիա Ամելիին տալ աշխատանքի թույլտվություն[14], և շուտով նա վերադարձել է Նորվեգիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #143915835 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Gifter seg ikke bare for å bli i Norge(նորվ.) — 2011.
  3. «Сегодня Мария Амели получила, наконец, российский паспорт. Пока, понятное дело, без штампа о прописке» (Блог в «Живой журнале»)
  4. Lars Bevanger, "Why Norway deported its 'Norwegian of the year'", BBC 29 January 2011
  5. «Maria Amelie har landet i Moskva». aftenposten.no. 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2011 թ․ հունվարի 24-ին.
  6. Норвежская полиция арестовала Марию Амели в преддверии её высылки в РФ | В мире | Лента новостей «РИА Новости»
  7. «Mikrofonstativ for Maria Amelie - Kultur-og-underholdning - NRK». Nrk.no. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  8. «Thousands more 'illegals' in Norway : Views and News from Norway». Newsinenglish.no. հունվարի 14, 2011. Վերցված է հունվարի 21, 2011-ին.
  9. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  10. Avvibeke Buan  Hans O. Torgersen  . «Vil returnere Maria Amelie til Russland - Nyheter - Innenriks». Aftenposten.no. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. Publisert: 13. januar NTB. «"Årets nordmann" – ut av Norge». vl.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. "'Maria Amelie' deported" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, The Foreigner 24 January 2011.
  13. В Норвегии арестовали беженку из России Марию Амели — Новые Известия(չաշխատող հղում)
  14. «Уроженке Северной Осетии Марии Амели разрешили работать в Норвегии» (ռուսերեն). РИА Новости. 9 апреля 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ամելի» հոդվածին։