Մարիաննա Գրիգորի Սեդմար (Բոյախչիևա, 1899, հունիսի 12 (24), Թիֆլիս - 1958, հունվարի 24, Երևան), հայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950

Մարիաննա Գրիգորի Սեդմար
Ծնվել է1899 հունիսի 12
Թիֆլիս
Մահացել էհունվարի 24, 1958(1958-01-24) (տարիքը 58)
Երևան
ՄասնագիտությունՕպերային երգչուհի, մեցցո-սոպրանո
Երգչաձայնմեցցո-սոպրանո

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

Մարիաննա Սեդմարը ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում, Բ․ Բ. Կորսովի դասարանում։ Բեմական գործունեությունը սկսել է 1919 թվականին, Բաթումում՝ որպես օպերետային դերասանուհի։ 1924 թվականից մասնակցել է Լենինականում ստեղծված օպերա-օպերետային խմբի ներկայացումներին «Հայ աշուղներ» անսամբլի ելույթներին, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադրմանը։ 1933 թվականից եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի[1]։

Դերերգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։