Մարիաննա Ռոբերտի Մուկուչյան (1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գերմանաբնակ հայ դիմահարդար[1]։

Մարիաննա Մուկուչյան
Ծնվել է1984
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդիմահարդար

Վաղ կյանք խմբագրել

Մարիաննա Մուկուչյանը ծնվել է Երևանում, 1984 թվականին։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա 1992 թվականին[2]։ Մուկուչյանը կրթություն է ստացել Գերմանիայում, ունի տեքստիլ ճարտարագիտության մագիստրոսի կոչում։ Նրա քույրը՝ Իվետա Մուկուչյանը, Հայաստանում հայտնի երգչուհի-երգահան է[3]։

Կարիերա խմբագրել

Մարիաննան իր կարիերան սկսել է շոուների և միջոցառումների (Tschibo, STILL, OTTO և Bambi Awards Գերմանիայում) մասնակիցների բեմական դիմահարդարմամբ։ Իր առաջին միջազգային հրապարակումն ունեցել է Նյու Յորքի Zink նորաձևության ամսագրում։ Մուկուչյանը հայտնի է դարձել նաև Դամիանիի նորաձևության ցուցադրության ժամանակ՝ Ջոն Գալիանոյի հետ համագործակցությամբ, աշխատելով մազերի և դիմահարդարման վրա։ 2013 թվականին նկարչուհին ապրել է Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ նկարահանվել է նորաձևության այնպիսի ամսագրերի համար, ինչպիսիք են Emirates Woman-ը, Rolling Stones-ը և նորաձևության այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Juicy Couture-ը, Dolce & Gabbana-ն։ Նույն թվականին նա մշտապես բնակվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում[4], որտեղ աշխատել է այնպիսի ամսագրերի հետ, ինչպիսիք են Vogue India-ն, Harper's Bazaar-ը, Elle-ն, Verve-ն, Cosmopolitan-ը, ինչպես նաև Հնդկաստանի ամենամեծ տպագիր և հեռուստատեսային այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Westside-ը, Globus-ը, Maybelline-ը, Kaya-ն, Lifestyle-ը, Lodha-ն, TBZ Jewellers-ը, Kingfisher Calendar-ը, Bajaj hair oil-ը, Raymonds-ը, Pantene-ը, Nivea-ն, Sabyasachi-ն, Anita Dongre-ն, Streax-ը, L'Oréal-ը։ Նա դարձել է Հնդկաստանի ամենագնահատված վարսահարդարներից և դիմահարդարներից մեկը և սկսել է աշխատել Բոլիվուդում։ Մուկուչյանն աշխատել է հնդիկ բազմաթիվ անվանի դերասանուհիների հետ, ինչպիսիք են Այշվարիա Ռայը, Պրիանկա Չոպրան և Պարինետի Չոպրան[5]։ 2017 թվականի նոյեմբերի 11-ին Մարիաննան և նրա քույրը Երևանի MADE առևտրի կենտրոնում ներկայացրել են իրենց նոր՝ «Մուկուչյան» ապրանքանիշը[6][7]։

Տեսահոլովակ
Թվական Անվանում Կատարող
2018 RICH BITCH ("The Journey Of A Woman", մաս 2) Իվետա Մուկուչյան

Անձնական կյանք խմբագրել

Հարաբերություններ խմբագրել

2017 թվականին լուրեր հայտնվեցին, որ հնդիկ դերասան Ադիթյա Ռոյ Կապուրը և Մարիաննա Մուկուչյանը հանդիպում են այն բանից հետո, երբ նրանց միասին նկատել էին որոշ միջոցառումների ժամանակ։ Սակայն ավելի ուշ հաստատվեց, որ նրանք հարաբերությունների մեջ չեն[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ո՞վ է Իվետա Մուկուչյանի քույր Մարիաննայի ընտրյալը» [Who is the favorite of Iveta Mukuchyan's sister Marianna]. News.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  2. «Իվետա Մուկուչյան». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  3. Wiwiblog: Iveta Mukuchyan will represent Armenia at Eurovision 2016 Արխիվացված 15 Հոկտեմբեր 2015 Wayback Machine
  4. Marianna Mukuchyan on Behance Արխիվացված 2014-06-01 Wayback Machine
  5. Make up artist Marianna Mukuchyan about her collaboration with Aishwarya Rai and Priyanka Chopra Արխիվացված 2018-01-24 Wayback Machine
  6. «Իվետա Մուկուչյանի և քրոջ բրենդի շնորհանդեսն ու հյուրերը» [Iveta Mukuchyan and her sister's brand presentation and the guests] (Armenian). vivaronews.am. 2017 թ․ հոկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «MADE Fashion Corner-ի բացումը Թումանյան 37 հասցեում» [The launch of MADE Fashion Corner on Tumanyan 37] (Armenian). kamoblog.tv. 2017 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Aditya Roy Kapur is not dating make-up artist Marianna Mukuchyan Արխիվացված 15 Հոկտեմբեր 2015 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել