Մարիաննա Մխիթարյան

հայ դերասան

Մարիաննա Մխիթարյան (1967, ապրիլի 2, Երևան), հայ դերասանուհի։ «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն[1][2]:

Մարիաննա Մխիթարյան
Marianna Mkhitaryan.jpg
Ծնվել է1967 ապրիլի 2
ԾննդավայրԵրևան, {{{2}}} Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ծնողներմայր՝ Մարգարիտա Յախոնտովա
Պարգևներ և մրցանակներՀՀ վարչապետի հուշամեդալ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Թատերագետ Մարգարիտա Յախոնտովայի դուստրն է:

ԿենսագրությունԽմբագրել

1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում։ 1992 թվականից Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Խաղացել է ավելի քան 30 դեր, որոնցից են՝ Անյա՝ Չեխովի «Բալենու այգի», Պրուդենսիա՝ Լորկայի «Բեռնարդան և նրա աղջիկները», Գլաֆիրա Ալեքսեևնա՝ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», Արփինե՝ Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», Ռոզալիա՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Լեդի Մակդուֆ՝ Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» և այլն։ 2008 թվականից հանդիսանում է Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղարը և «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը[3]։ 2011-2013 թվականներին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում[4]։

ՄրցանակներԽմբագրել

  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2006 թ.
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ, 2016 թ.
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2017 թ.[5]

ԾանոթագրություններԽմբագրել