Մարգարիտա Յախոնտովա

թատերագետ

Մարգարիտա Յախոնտովա (հուլիսի 2, 1935(1935-07-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 2014(2014-07-30), Երևան, Հայաստան[1]), թատերագետ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006

Մարգարիտա Յախոնտովա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1935(1935-07-02)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 30, 2014(2014-07-30) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1956)
Մասնագիտությունթատերագետ
ԱշխատավայրԳրական թերթ, Գոլոս Արմենիի, Կոմսոմոլեց, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՄարիաննա Մխիթարյան

Հայ դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի մայրը։

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը։ 1965 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատակցել է «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին։ Ավելի քան 50 տարի ծառայել է հայ և ռուս թատրոններին։ 1971 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։ 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հրաչյա Ղափլանյանի և Ա. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր։ 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական։ Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղարը։ Նրա գրախոսականները, հայ մշակույթի գործիչների դիմանկարները, վերլուծական հոդվածները լույս են տեսել հեղինակավոր թերթերի և հանդեսների էջերում։ Հեղինակել է երկու գիրք, որոնցում ճշգրտորեն վերարտադրել է ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տվել օբյեկտիվ գնահատականներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ թատրոնը ծանր կորուստ կրեց. Մահացել է Մարգարիտա Յախոնտովան
  2. «Մարգարիտա Յախոնտովայի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.