Մարիամ Ղազարյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Մարիամ Ղազարյան (հունիսի 24, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008)։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Ավարտել է Երևանի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1972 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ 1975 թվականից աշխատում է Երևանի Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում[1]։ 1995-1997 թվականներին բեմական խոսք է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, միառժամանակ՝ Պարոնյանի անվան թատրոնին կից ստուդիայում։ Շրջագայություններով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բեյրութում, Իրանում և այլուր[2]։
Դերեր Խմբագրել
- Ադելաիդա՝ «Տաքսի, տաքսի»
- Զառա՝ «Իմ զոքանչը»
- Անժելա՝ «Արևը ձեզ հետ»
- Զումրաթ՝ «Փողոց, իմ փողոց»
- Անյա՝ «Ախ, ներվեր, ներվեր»
- Ստասի՝ «Սիլվա»
- Ալլա՝ «Խելահեղ օր»
- Շուշան՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Էլիզ Դուլիթլի՝ «Իմ չքնաղ լեդի»
- Ագաֆիա Տիխոնովա՝«Ամուսնություն»
- Միրանդոլինա՝ «Հյուրանոցի տիրուհին»
- Խանում՝ «Խանումի արարքները»
- Ջեննի՝ «Պահանջվում է ստախոս»
- Կոլոնիկե՝ «Լիսիստրատե»
- Մարթա՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Մարիա՝ «Տասներկուերորդ գիշեր»
- Կուլա՝ «Պահանջվում է ստախոս»
- «Գնա մեռի, արի սիրեմ»
- «Իմ զոքանչը»
- «Մեր տան տերերը»
- «Շրջազգեստով տղամարդիկ»
- «Սիրեկանը շիկացած անկողնում»
- «Ինձնից պրծում չկա»
- «Տեր, մի թող մեզ անտեր»
- «Խանումի արարքները»
- «Մեծ հարսանիք»
- «Պահպանեք ձևական կողմը»
Հեռուստասերիալներ Խմբագրել
- «Վերվարածներ»
- «Ճակատագրի գերիները»
Մրցանակներ, պարգևներ Խմբագրել
- ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակ, «Լավագույն դերասանուհի»` «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման համար, 2000
- Իրաքում մասնակցել է 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակի՝ «Սիրեկանը շիկացած անկողնում» ներկայացման մեջ կանացի լավագույն դերակատարման համար, 2002
- Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ
- Մովսես Խորենացու մեդալ
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2008
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Մարիամ Ղազարյանի կենսագրությունը avproduction.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2018-02-19
- ↑ «Մարիամ Ղազարյանի մասին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-02-ին։ Վերցված է 2015-06-24