Մարիամ Ադամյան

հայ դերասանուհի

Մարիամ Ադամյան (մայիսի 7, 1992(1992-05-07), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի[1]։

Մարիամ Ադամյան
Ծնվել էմայիսի 7, 1992(1992-05-07) (31 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2013)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի մայիսի 7-ին, Երևանում։ 1999-2009 թվականներին սովորել է Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 միջնակարգ դպրոցում։ Ավարտել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ 2009-2013 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի և կինոյի դերասանական բաժնում` Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում։ 2013 թ-ից աշխատել է «Թատրոն 32»-ում` որպես դերասանուհի։ 2016 թ-ից աշխատում է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում
2012 «Անծանոթը»
2015 «Բախտաբեր»
2015 «Սահմանին»
2015 «Արամմա»
2016 «Գնված երջանկություն»
2016 «Թաքնված սեր»
2017 «Կյանքը շարունակվում է»
2017 «Օտարը»
2017-2019 «Էլենի օրագիրը»
2018 «Գործակալ 044»
2019 «Թղթե երազանք»
2020-2021 «Սիրո թևեր»
2021-2022 «Բռնիր ձեռքս»
2022-2023 «Արդարության որս»
2022 «Կհանդիպենք անտառի տնակում 2»
2023 «Վերածնունդ»
2024 «Սիրելի Սահմի»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «կենսագրություն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.